Ինչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան Սի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան Հարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել


Եր­կար մնա­լու շանս ուղ­ղա­կի չու­նեն, բայց «ժա­մա­նա­կի վրա» են խա­ղում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանն այդպես էլ ուշքի չի գալիս։ Պարտության արդյունքում ունեցանք մարդկային, տարածքային և նյութական այնպիսի աննախադեպ կորուստներ, որոնք դեռ տարիներով զգալ կտան իրենց։ Երկիրն անընդհատ միակողմանի զիջումներ է կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների ավելացմանը զուգահեռ։ Տպավորություն է, որ դիվանագիտական հարթակում Հայաստանը որևէ ինքնուրույն ասելիք կամ անելիք չունի, այլ կատարում է այն, ինչ իրեն թելադրվում է։ Երկրում շատ ծանր բարոյահոգեբանական իրավիճակ է, մարդիկ ի վիճակի չեն շոկից դուրս գալ։ Տեղի ունեցածը նրանց համար դեռևս կարծես «մղձավանջային երազ» է թվում։ Ընդհանուր առմամբ, հուսահատությունը մեծ չափերի է հասել։

Ապագայի նկատմամբ հույսները կորցրած՝ շատերն անգամ մտածում են երկրից արտագաղթելու մասին։ Սրան գումարած՝ պետությունն այսօր կառավարման ճգնաժամի մեջ է։ Պետական ինստիտուտներն ի վիճակի չեն պատշաճ կերպով արձագանքել տեղի ունեցող գործընթացներին։ Ընդհանրապես, պատմությունը ցույց է տալիս, որ նման խոշոր ձախողումից ու պարտությունից հետո իշխանությունները հեռանում են։ Նույնիսկ այն դեպքերում, երբ որևէ իշխանության որդեգրած քաղաքական կուրսն իրականություն չի դառնում, հաճախ այդ կառավարությունը կամավոր թողնում է ասպարեզը և հեռանում՝ իշխանության ղեկին իր մնալը համարելով աննպատակահարմար։ Հիշարժան է, որ, օրինակ՝ Ֆրանսիայի մեծագույն գործիչներից Շառլ դը Գոլն իր քաղաքական գործունեությունն ավարտեց 1969 թվականին, երբ Սենատի վերակառուցման և երկրի վարչատարածքային կառուցվածքի բարեփոխման համար իր իսկ նախաձեռնած հանրաքվեում ձախողվեց։

Դրանից հետո դը Գոլը առանց վարանելու հրաժարական տալու որոշում ընդունեց ու ընդմիշտ հեռացավ քաղաքականությունից։ Սակայն զարմանալի է, որ մեր իշխանությունները տեղի ունեցած աղետալի իրադարձություններից հետո դեռևս սին հույսեր են փայփայում, թե իրենք կարող են մնալ իշխանության։ Մի՞թե իշխանությունն այնքան քաղցր է, որ նրանք այդքան իրականությունից կտրվել են ու չեն հասկանում, որ, միևնույն է, կարճ ժամանակ անց հեռանալու են։ Հրաժարականը կա՛մ կարող է լինել կամավոր, կա՛մ էլ հանրային ճնշման արդյունք։ Արդեն իսկ հանրության մի ստվար հատվածը կառավարության հրաժարականն ուղղակի անհրաժեշտություն է համարում։ Բայց Նիկոլ Փաշինյանն ընտրել է «ժամանակի վրա խաղալու» մոտեցումը։ Վերջինս փորձում է կառավարման համակարգում փոփոխությունների իմիտացիա ստեղծել։ Դրա համար էլ ձեռնամուխ է եղել արագ կադրային նշանակումների։

Բայց այդ նշանակումները հիմնականում անհասկանալի են ու ոչ կշռադատված։ Եթե ողջ պետական համակարգը կոլապսի մեջ է, ապա մի քանի դեկորատիվ փոփոխությունները որևէ նշանակություն ունենալ չեն կարող։ Մյուս կողմից էլ Փաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու նպատակով փորձում է հանրության ուշադրությունը իրական խնդիրներից շեղել ու սևեռել կեղծ օրակարգերի վրա։ Այդ նպատակով էլ նա փորձում է հանրային օրակարգ ներմուծել արտահերթ ընտրությունների գաղափարը։ Իսկ դրան զուգահեռ իշխանությունները ձեռնամուխ են եղել քաղաքական դաշտ կեղծ ուժերի ներմուծման գործընթացին։ Հենց այդ ուժերին պետք է վերապահված լինի իրական ընդդիմության դեմ պայքարելու և իշխանությունների գործելակերպն ինչ-որ կերպ արդարացնելու գործը։

Իսկ իր խայտառակ ձախողումները արդարացնելու ու աթոռին ամուր կառչած մնալու փափագի շրջանակներում Փաշինյանը ձեռնամուխ է եղել մեղավորների փնտրտուքին ու այդ շրջանակում ներքաղաքական ատելության բորբոքմանը։ Բայց, հանրության գերակշիռ մեծամասնության համար հստակ է, որ ինչքան էլ փորձի մեղքը բարդել ուրիշների վրա, ինքն է մնում իրավիճակի գլխավոր պատասխանատուն։ Գոնե ներկայիս իրադրության պայմաններում իշխանությունները պետք է առաջնորդվեն լայնախոհությամբ և հասկանան, որ երկար մնալու շանս ուղղակի չունեն, իսկ ինչքան երկարաձգեն իրենց իշխանությունը, այնքան պետությունը տուժելու է։ Դա է վկայում ոչ միայն պատերազմն ու հետպատերազմական ողջ այս ժամանակաշրջանը, այլև 2018 թվականի մայիսից հետո ընկած ողջ հատվածը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Նավթի գներն աճել են Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածել
Ամենադիտված