Սև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը


Երբ սուտն արդեն կախարդական փայտիկի պես մի բան է, կարևոր կերակուր․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

2018 թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին հասարակության լայն շրջանակներին դեռևս անհայտ Պողոսին ասացին, որ իրեն արդեն 25 տարի անխնա թալանում են, դե, նա էլ մտածեց, որ այսպես այլևս հնարավոր չէ ապրել ու դուրս եկավ «Սերժին մեժելու»։ Եթե անկեղծ լինենք, ապա հասկանալի էլ չէր, թե Պողոսի ինչն էին թալանում, որովհետև Սերժին մերժելուց հետո պարզվեց, որ նրա ունեցվածքը չավելացավ, ավելին՝ պակասեց։ Եթե էլ ավելի անկեղծ լինենք, ապա իսկապես պետք էր Սերժին մերժել: Մենք բոլորս գիտեինք, թե ինչ խնդիրներ կային ու ինչու հասարակության մի ստվար հատված տենչում էր մերժել Սերժին։ Այստեղ, սակայն, մի նուրբ դրվագ արձանագրենք ու անցնենք առաջ։

Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին անցկացված բազմաթիվ պրոֆեսիոնալ սոցիոլոգիական հարցումներն ու հետազոտությունները ցույց էին տալիս, որ հասարակությունը երկրում ամենաշատը դժգոհ էր արդարությունից։ Այո, կզարմանաք, բայց ոչ թե սոցիալական վիճակից, տնտեսությունից, ոչ թե երկրի անվտանգությունից, այլ հենց արդարությունից։ Անարդարությունն, ի դեպ, շատ հաճախ խիստ սուբյեկտիվ ընկալում ունի, թերևս ամենահեշտ ճկվող ու մանիպուլացվող դրսևորումներից է, ինչը 2018 թ.-ին շատ փայլուն խաղարկեց «հեղափոխական» թիմը։

Հիմա ըստ էության։ Նիկոլը սկսեց Գյումրիից քայլելով գալ Երևան ու հընթացս լայվով տեղեկացնել, որ Սաշիկը արագաչափերով ու կարմիր գծերով անարդար ձևով թալանում է բոլորին, ու եթե չլինի Սաշիկը, ապա տանը «դիվան քշողը» կսկսի մեքենա քշել ու լավ ապրել։ Թե ինչ պարզվեց ու ինչ եղավ հետո, իհարկե, ո՛չ հուզիչ է, ո՛չ էլ, առավել ևս, ծիծաղելի։ Արձանագրենք՝ վերը նշածս դրվագը հեղափոխության, ինչպես հետո պարզվեց՝ սովորական իշխանափոխության ամենաառանցքային դրվագներից մեկն էր, ստի կայսրության հիմնասյուներից մեկը։ Ի դեպ, ստի կայսրության նվաճումն ու աշխարհագրության ընդլայնումը սկսվել է դեռևս 90-ականներից, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր լրագրողական գործունեությունը։

Իսկ բուն հեղափոխության գործընթացի մեկնարկը տրվեց 2016 թ.-ի Ապրիլ յան քառօրյա պատերազմից անմիջապես հետո և իր կուլմինացիային հասավ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելու օրերին։ Ապրիլ յան քառօրյա պատերազմը յուրատեսակ ատելության գեներատոր դարձավ հասարակության լայն շերտերի համար, երբ հրապարակ նետվեց ամենամեծ ստերից մեկը՝ զինվորը սոված կռվում էր բահերով։ Գիտենք, թե մեր ազգն ինչ զգայուն է բանակի, զինվորի հարցում։ Թե հետո իրականում ինչ պարզվեց, թող ասի Անդրանիկ Քոչարյանը, որը ԱԺ էր կանչել նույնիսկ Սերժ Սարգսյանին։ Բայց մի բան էլ ես իմ կողմից ասեմ՝ այն, ինչ արձանագրել է ԱԺ քննիչ հանձնաժողովը՝ էլի ո՛չ հուզիչ է, ո՛չ էլ, առավել ևս, ծիծաղելի։ Այդուհանդերձ... Երկար չկենտրոնանանք մինչհեղափոխական ստերի վրա, ամենի մասին յուրաքանչյուրը հատիկ առ հատիկ գիտի։ Անցնենք առաջ։ Հետհեղափոխական Հայաստանն առանց Սերժի էր, թերևս միայն առանց Սերժի։

Մնացած ամեն բան, ըստ էության, նույնն էր։ Հետհեղափոխական Հայաստանում սուտն արդեն կախարդական փայտիկի նման մի բան էր, կարևոր կերակուր՝ համարյա մանանա, որով պետք էր հեղափոխական էյֆորիան հասցնել խորհրդարանական ընտրությունների։ Նիկոլ Փաշինյանը հասկանում էր, որ ամեն նախորդ սուտը ջրելու համար հարկավոր է հորինել մի ուրիշ սուտ, բայց դա պետք է լիներ ավելի մեծ, քան նախորդը, հակառակ դեպքում հպարտ քաղաքացու մոտ էյֆորիայի դոզայի դիսբալանս կառաջանար։ Նիկոլ Փաշինյանը նաև հասկանում էր, որ սուտը ավազե ամրոցի պես մի բան է, որը շուտ ու հեշտ փլվում է, սակայն նա կանգ չէր առնում։ Օրինակ՝ 44 օր մենք հաղթում էինք, գյոռբագյոռ էինք անում թշնամուն։ Մնացածը գիտեք։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հիմա կանգ չի առնում՝ դեռ շարունակում է հնարավոր բոլոր հարցերում նենգափոխել, խեղաթյուրել։

Անկեղծ ասած, այս ամենն ասացի, որպեսզի ցույց տամ ոչ թե այն, որ Նիկոլ Փաշինյանը և յուր թիմը պաթոլոգիկ ստախոսներ են, այլ այն, որ ինչպես մինչև հեղափոխությունը, այնպես էլ հետհեղափոխական Հայաստանում, ինչպես մինչև պատերազմը, այնպես էլ հետպատերազմական Հայաստանում Նիկոլ Փաշինյանին, նրա ստերին հավատում են բյուր քաղաքացիներ՝ պաշտպանում ու արդարացնում են դրանք, գեներացնում ու տարածում են դրանք, ի վերջո քարոզում են դրանք։ Այո, ընկերներ, մեզ հետ, մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր պաշտպանում ու քարոզում են փաշինյանական եղկելի ստերը, որոնք հաճախ հայրենիք, բարոյականություն և այլ արժեքներ չեն խնայում։ Սա է մեր ազգի խնդիրն այսօր։ Ազնիվ լինենք՝ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե եղել է պատճառ, հիմնադիր, կնքահայր..., բնորոշեք ոնց ուզում եք։

Հիմա նա դարձել է հետևանք, քանի որ ստեղծել է իր պատկերով, նմանությամբ աշխարհընկալմամբ, լեզվամտածողությամբ տասնյակ հազարների։ Նիկոլիզմը ունի հետևորդներ, նիկոլիզմն ունի քարոզիչներ, ու ամենավտանգավորը՝ նիկոլիզմը բացի նիկոլիզմից ուրիշ իզմեր չունի։ Ինձ հաճախ են հարցնում՝ ինչո՞ւ հրաժարական չի տալիս պարտված, կապիտուլացված Նիկոլ Փաշինյանը։ Ես պատասխանում եմ՝ քանի որ դեռ կա նիկոլիզմը։ Հաղթեք նիկոլիզմին՝ կհաղթեք Նիկոլին։ Սա է ամենակարճ ու անցնցում ձևերից մեկը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՄհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովԵրկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան
Ամենադիտված