ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico Թուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը Էջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկ Ճապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան «Օլիմպիակոսը» 4 տարվա պայմանագիր կնքեց Նաիր Թիկնիզյանի հետ


Պուտինը դեռ համբերում է

Ուշադրության կենտրոնում

Ադրբեջանն ու Թուրքմենստանը համաձայնության եկան Կասպից ծովում երկու երկրների սահմանին ընկած ածխաջրածնային խոշոր հանքավայրի շահագործման հարցում, որը ավելի քան երեք տասնամյակ վիճաբանության առարկա էր։ Այս հանքավայրի պաշարները գնահատվում են 50-ից 100 միլիոն տոննա նավթ և 30 միլիարդ խորանարդ մետր գազ։

Բաքուն և Աշխաբադն օրերս փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին` համատեղ հետախուզել ու շահագործել այդ հանքավայրը։ Փաստաթուղթը ստորագրեցին երկու երկրների արտգործնախարարները։

Հուշագիրը ստորագրելու կապակցությամբ Ադրբեջանի ու Թուրքմենստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հեռավար տեսակոնֆերանս ունեցան` ջերմորեն շնորհավորելով միմյանց։ Պատմական գնահատելով փաստաթղթի ստորագրումը` Բերդիմուհամեդովն ասել է, որ այն սկզբունքային նոր փուլ է Կասպից ծովում Թուրքմենստանի ու Ադրբեջանի էներգետիկ համագործակցության համար, որը արտասահմանյան խոշոր ներդրումների նոր հոսքեր կբացի, ուժեղ թափ կհաղորդի երկու երկրների տնտեսության զարգացմանը, նոր աշխատատեղեր կբացվեն։

Hayeli.am-ը գրում է.

Նա հիշեցրել է, որ այդ հանքավայրը համատեղ շահագործելու հարցի շուրջ համաձայնության էին եկել 2020-ի մարտին Բաքու կատարած իր այցելության ընթացքում և որոշել էին հանքավայրի անունը Դոսլուգ դնել, հայերեն թարգմանած՝ բարեկամություն։ Նախկինում այդ հանքավայրին Ադրբեջանը Քյափազ էր անվանում, իսկ Թուրքմենստանը՝ Սերդար։

Իլհամ Ալիևը ևս հուշագրի ստորագրումը պատմական է համարել, Թուրքմենստանի նախագահին եղբայր է ասել, ափսոսանք հայտնել, որ համավարակի պատճառով ֆիզիկապես ներկա չեն փաստաթղթի ստորագրման արարողությանը։ Նա նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքմենստանը Կասպից ծովում առաջին անգամ համատեղ աշխատանքի են անցնում էներգետիկ հանքավայր շահագործելու համար, որը կնպաստի երկու երկրների և հարևանների էներգետիկ անվտանգությանը, արտահանման մեծ հնարավորություններ կբացի, կբարձրանա թուրքմեն ու ադրբեջանցի ժողովուրդների բարեկեցության մակարդակը։

Ըստ «Ազատության», այս հանքավայրը հայտնաբերվել է դեռ 1959 թվականին, 1986-ին այստեղ հորատման աշխատանքներ են կատարվել, բայց Խորհրդային Միության փլուզումից հետո երկու անկախ երկրների միջև տարաձայնություններ էին առաջացել: 1997 թվականին Ադրբեջանը հանքավայրի համատեղ շահագործման շուրջ պայմանագիր էր ստորագրել ռուսական «Լուկօյլ» և «Ռոսնեֆտ» ընկերությունների հետ, որը, սակայն, կյանքի չէր կոչվել պաշտոնական Աշխաբադի գործողությունների հետևանքով։ 1998 թվականին արդեն Բաքվի բողոքների արդյունքում նույն ճակատագրին էր արժանացել Թուրքմենստանի կառավարության և ամերիկյան Mobil ընկերության միջև կնքված պայմանագիրը։

2008-ին Բաքուն և Աշխաբադը համաձայնագիր էին ստորագրել, ըստ որի` մինչև կարգավիճակի որոշումն այդ հանքավայրում երկրաբանական-հետախուզական աշխատանքներ չեն կատարվելու։ Կողմերի տարաձայնությունները երբեմն վերաճում էին լարվածության։ 2008-ի ամռանն պարեկություն անող ադրբեջանական ռազմանավը նախազգուշացել էր վիճելի տարածք մուտք գործած թուրքմենական նավին։ Բաքուն պաշտոնապես բողոքի նոտա էր հղել Աշխաբադին` պնդելով, որ թուրքմենական նավը հետախուզական աշխատանք էր կատարում, Աշխաբադը խախտել է նույն թվականին կնքված համաձայնագիրը։ Թուրքմենստանն իր հերթին Ադրբեջանին մեղադրել էր իր նավի դեմ անօրինական գործողությունների դիմելու համար, հայտարարել էր, որ նավը սեյսմիկ աշխատանքներ էր կատարում Ադրբեջանին չպատականող շրջանում և զգուշացրել, որ պատրաստ է անհրաժեշտ քայլերի դիմել, եթե Ադրբեջանը շարունակի սադրիչ գործողությունները։

Հիմա, փաստացի, Ադրբեջանն ու Թուրքմենստանը համաձայնության եկան համատեղ հետախուզել ու շահագործել հանքավայրը, այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, մասնավորապես, թե ինչ խողովակաշարերով, ինչ ուղղությամբ են նախատեսվում արտահանել այդ հանքավայրի բնական ռեսուրսները:

Առհասարակ, ուշագրավ է դիտարկել, թե ինչպես են Ադրբեջանն ու Թուրքիան կլանում հետխորհրդային հանրապետություններն ու ինչպես են մեծացնում իրենց ազդեցությունը, որը, կարծես թե, բոլորովին չպետք է ընդունելի լիներ Ռուսաստանի համար:
Սակայն մենք տեսնում ենք, որ այսօրվա Ռուսաստանը լուռ ու հանդարտ հետևում է Էրդողանի թուրանական պրոյեկտի իրագործմանը...

Անցյալ տարի գարնանն, օրինակ` հայտնի դարձավ, որ Թուրքիան Ղազախստանին հեռակառավարվող ռազմական մոդուլներ կմատակարարի: Թուրքական խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունը՝ «Aselsan»-ը, զինտեխնիկայի մատակարարման նոր պայմանագիր է կնքել Ղազախստանի հետ։ Պայմանագիրը վերաբերում է «Aselsan»-ի կողմից արտադրվող «Sarp Dual» հեռակառավարվող ռազմական մոդուլների մատակարարմանը։ Այն կարող է տեղակայվել ամենաբազմազան ցամաքային և ծովային հարթակներին։

Թուրքական մամուլի համաձայն՝ «Sarp Dual»-ն արդեն իսկ տեղ է գտել շուրջ 20 երկրների զինանոցում։ Թուրքական «Aselsan»-ը և Ղազախստանում նրա գործընկեր «Aselsan Engineering» ընկերությունը նախատեսում են ընդլայնել արտադրության ծավալները, որպեսզի կարողանան Ղազախստանին ապահովել բավարար քանակությամբ ռազմական մոդուլներով։

Ավելին՝ այստեղ

ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԹուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարանԷջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկՃապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումԱրման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան«Օլիմպիակոսը» 4 տարվա պայմանագիր կնքեց Նաիր Թիկնիզյանի հետ Նավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ալիևն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջակ է անում Երևանին՝ իհարկե մեզ դնելով Բաքվից միակողմանի կախվածության մեջ․ Զաքարյան Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱվետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանԳայի պողոտայում բախվել է 3 մեքենա, փրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին Մոսկվան uպառնացել է Լոնդոնին՝ ՌԴ-ի տարածքում բրիտանական ԱԹՍ-ների hարվածների համար Քաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր ԱվետիսյանՊետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան 2 տարվա ընթացքում Մոսկվայի վրա իրականացրել է ամենախոշոր հարձակումը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Անօդաչուների զանգվածային hարձակում՝ Մոսկվայի վրա․ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել Գյումրիից Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով Իրանը պետք է բարձրացնի սպիտակ դրոշը. Թրամփ ՀՀ-ում տեղի ունեցող բռնաճնշnւմները, ապoրինությունները, բռնnւթյունները հայ տեսակի դեմ են, և այդ տեսակը տարաբնույթ հետապնդումների է ենթարկվում ոչ միայն ներսում, այլև դրսում․ Տիգրան Աբրահամյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Լույս չի լինելու Հորմուզի նեղուցում նավը գնդակnծnւթյան է ենթարկվել․ անձնակազմի մեկ անդամ զnhվել է Էրդողանը նշել է դիվանագիտության կարևորությունը Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածnւթյան թուլացման համար Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել էՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոնԹրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակըՕդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԻրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակը
Ամենադիտված