ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico Թուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը Էջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկ Ճապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան «Օլիմպիակոսը» 4 տարվա պայմանագիր կնքեց Նաիր Թիկնիզյանի հետ


ԿԳՄՍ նախարարի հրամանը ուժի մեջ է մտել

Ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հունվարի 15-ի հրամանով հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջները և ձևաչափը' համաձայն հավելվածների։ Հրամանը ուժի մեջ է մտել հունվարի 21-ին։ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 1. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 1. Սույն Հավելվածը սահմանում է պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) զարգացման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) մշակման պահանջները (այսուհետ՝ պահանջներ)։ 2. Ծրագիրը հաստատության ռազմավարական փաստաթուղթն է, որի հիման վրա պլանավորվում է աշխատանքը հաստատությունում: Ծրագիրը կազմվում է 5 տարվա համար և ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝ 1) իրավիճակի վերլուծություն, 2) նպատակների և խնդիրների սահմանում, 3) սահմանված նպատակների իրականացումը ապահովելու գործողությունների և միջոցառումների հաջորդականությունն ու ժամանակացույցը, 4) պատասխանատուները, 5) արդյունքների գնահատման չափանիշները, 6) ռիսկերը, 7) բյուջեն, 8) վերահսկողության մեխանիզմները: 3. Ծրագրի մշակման պարտադիր քայլերն են՝ 1) հաստատության առաքելության սահմանումը, 2) առկա իրավիճակի վերլուծությունը, 3) դպրոցի ուժեղ և թույլ կողմերի բացահայտումը, 4) հիմնախնդիրների ձևակերպումը, դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների նկարագրությունը, 5) գործունեության ոլորտների և նրանցում առկա հիմնախնդիրների վերլուծությունը և նպատակների սահմանումը, 6) յուրաքանչյուր նպատակի խնդիրների սահմանումը, 7) յուրաքանչյուր խնդրի իրականացման գործողությունների, դրանց պատասխանատուների, ժամկետների, ակնկալվող արդյունքների սահմանումը, 8) զարգացման ծրագրի ֆինանսավորման մեխանիզմների սահմանումը, 9) զարգացման ծրագրի իրականացման ռիսկերի ազդեցության նվազեցմանն ուղղված գործողությունների սահմանումը, 10) զարգացման ծրագրի մշտադիտարկման, վերահսկողության մեխանիզմների, ծրագրի իրականացման արդյունավետության գնահատման ցուցանիշների ձևակերպումը, 11) հաստատության մասին համառոտ տեղեկանքի կազմումը: 2. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ 4. Հաստատության առաքելության սահմանումը պետք է պատասխանի հետևյալ հարցերին՝ 1) ի՞նչ կրթական կարիքներ է այն բավարարելու, 2) ի՞նչ նյութական ռեսուրսներ են առկա դրա համար, 3) ի՞նչ ռեսուրսներ են անհրաժեշտ, որպեսզի իրականացվի ծրագիրը, 4) որքանո՞վ է դա իրատեսական: 5. Առաքելության սահմանման համար պետք է վերլուծել արտաքին և ներքին գործոնները, որոնք էական ազդեցություն ունեն առաքելության իրականացման վրա։ 6. Արտաքին գործոններ են համարվում պետության կրթական քաղաքականության միտումները, համայնքի կարիքներն ու հնարավորությունները, շահառու խմբերը և այլն։ 7. Ներքին գործոններ են համարվում հաստատության ենթակառուցվածքները, մարդկային ռեսուրսները և այլն։ 8. Հաստատության իրավիճակի մասին պատկերացումները հստակեցնելու համար իրականացվում է իրավիճակի վերլուծություն՝ ուժեղ և թույլ կողմերի վերլուծության միջոցով։ 9. Ուժեղ կողմերի շարքում նշվում են հաստատության այն առանձնահատկությունները, որոնք նպաստում են հաստատության գործունեության արդյունավետության բարձրացմանը: 10. Թույլ կողմերի շարքում նշվում են հաստատության այն առանձնահատկությունները, կողմերը, որոնք զարգացման կարիք ունեն, կամ որոնք կարող են ստեղծել խնդրահարույց իրավիճակներ: 11. Հնարավորությունների շարքում նշվում են այն ռեսուրսները, որոնք կան հաստատությունում։ Դրանք կարող են լինել նյութատեխնիկական, մասնագիտական և այլն։ Խոչընդոտների շարքում նշվում են այն ռիսկերը, որոնք առկա են և կարող են խոչընդոտել խնդիրների լուծման ընթացքում։ 12. Իրավիճակի վերլուծությունը համակարգված իրականացնելու նպատակով պետք է այն կատարել ըստ ոլորտների՝ հաստատության շենքային պայմաններն ու նյութատեխնիկական բազան, ֆինանսատնտեսական գործունեությունը, հաստատության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերը, դրանց վարումը, հաստատության կառավարման և խորհրդակցական մարմինները, համագործակցությունը համայնքի, կրթության կառավարման մարմինների, շահառու կազմակերպությունների հետ, ուսումնական միջավայրը, կրթության որակը, տեխնոլոգիաները և նորարարությունները և այլն։ 13. Վերլուծությունը պետք է հիմնված լինի կոնկրետ փաստերի, տվյալների վրա, սակայն այն չպետք է ծանրաբեռնել ոչ էական թվերով, տոկոսներով: Հատկապես մանրամասն պետք է անդրադառնալ այն ոլորտներին, որտեղ առկա են էական հիմնախնդիրներ, և դրանց լուծումները մոտ ապագայում տեսանելի, իրատեսական են: Վերլուծության արդյունքում պետք է ձևակերպել հաստատությունում առկա հիմնախնդիրը(ները): 14. Ծրագրի նպատակների և խնդիրների սահմանման համար պետք է առանձնացնել հաստատության զարգացման ուղղությունները երկու հիմնական խմբով՝ 1) հանրակրթության ոլորտի օրենսդրությամբ հաստատության համար սահմանված նպատակների և խնդիրների իրականացման ուղղություններ, 2) հանրակրթական այլընտրանքային (միջազգային, փորձարարական, հեղինակային) ծրագրերով հաստատության կողմից իրականացվող առանձին բովանդակային, կրթական տեխնոլոգիաների օգտագործմամբ կամ նորարարական ուղղություններ: 15. Ծրագրի նպատակը որոշակի ժամանակահատվածում իրականացվող գործունեության սպասվող արդյունքն է, որ պետք է լինի կոնկրետ և չափելի։ Նպատակը պետք է լինի ժամանակային առումով որոշակի, իրատեսական, հասանելի։ Տարբեր նպատակները պետք է լինեն փոխհամաձայնեցված և լրացնեն միմյանց՝ նպատակաուղղված լինելով հաստատության առաքելության իրականացմանը։ 16. Խնդիրները գործունեության ուղղություններն են, որոնք ներառում են գործողությունների շարք: Խնդիրները բխում են դպրոցի նպատակներից: Խնդիրներին ավելի մասնավոր են, քան նպատակները: Դրանք կարճ ժամանակում իրականացվող անելիքների վերաբերյալ սահմանումներ են: Յուրաքանչյուր նպատակի իրականացման համար պետք է սահմանել և լուծել որոշակի փոխհամաձայնեցված խնդիրներ: 17. Յուրաքանչյուր խնդրի իրականացման համար սահմանվում են համապատասխան գործողությունները, ակնկալվող արդյունքները, որոշվում են դրանց պատասխանատուները (կատարողները), ժամկետները և անհրաժեշտ ֆինանսական միջոցները: Գործողությունների որոշակի շարքը հանգեցնում է այս կամ այն խնդրի լուծմանը: 18. Գործողությունները պլանավորելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները. 1) արդյո՞ք սահմանված գործողությունները նպատակաուղղված են տվյալ խնդրի լուծմանը, 2) արդյո՞ք գործողությունները ձևակերպված են հստակ, չեն պարունակում երկիմաստություն, բոլոր կատարողները դրանք միատեսա՞կ կհասկանան, 3) արդյո՞ք հնարավոր է ճշգրիտ չափել տվյալ գործողության արդյունքը, 4) արդյոք սահմանված չե՞ն այնպիսի արդյունքներ, որոնք իրատեսական չեն, 5) արդյո՞ք գործողությունների ամբողջությունը ապահովում է տվյալ խնդրի լուծումը, 6) արդո՞ք նախատեսված են այլընտրանքային գործողություններ: 19. Ցանկացած գործողության համար պետք է սահմանել ակնկալվող արդյունքներ: Դրանք պետք է լինեն հավաստի, չափելի, ապահովեն տվյալ խնդրի համապարփակ ու լիարժեք իրականացումը: Ակնկալվող արդյունքները պետք է արտահայտվեն կոնկրետ ցուցանիշներով (թվեր, տոկոսներ, բնութագրիչներ) և միանշանակ ընկալելի լինեն տվյալ գործողությունն իրականացնող պատասխանատուների և կատարողների համար: 20. Յուրաքանչյուր գործողության համար պետք է կատարվի դրա իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների հաշվարկ։ Դրանք այն ծախսերն են, որոնք անհրաժեշտ են տվյալ գործողության ակնկալվող արդյունքների լիարժեք ապահովման համար: 21. Ծրագրի որևէ գործողության անհրաժեշտ ծախսային ուղղությունները կարող են լինել անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների (սարքեր, սարքավորումներ, ուսումնադիտողական պարագաներ, նյութեր և այլն) ձեռքբերման ծախսերը, ուսումնամեթոդական գրականության ձեռքբերման ծախսերը, ընթացիկ վերանորոգման ծախսերը, կրթական ծառայությունների մատուցման ծախսերը, սովորողների սննդի կազմակերպման ծախսերը և այլն։ 22. Սույն հավելվածի 21-րդ կետում նշված ծախսերը պլանավորելիս անհրաժեշտ է նշել ֆինանսավորման աղբյուրը, իսկ պլանավորված ֆինանսական միջոցները պետք է լինեն օպտիմալ, թափանցիկ, նպատակային, բավարարեն արդյունքի լիարժեք ապահովումը և տվյալ գործողության շահառուների ակնկալիքները: 23. Ծրագրի մյուս բաղադրիչը ռիսկերն են, որոնք նպատակադրման իրականացմանը խոչընդոտող հնարավոր անցանկալի գործոններն են: 24. Ռիսկերի վերլուծությունը նպատակահարմար է պլանավորել հաստատության գործունեության որևէ ոլորտի համար նպատակներ ու խնդիրներ բաժնում՝ հետահայաց պլանավորման սկզբունքով: Սկզբում պետք է շարադրել որևէ նպատակի և դրանից բխող խնդիրների իրականացման ռիսկերը, այնուհետև նույն նպատակի և խնդիրների լուծմանն ուղղված գործողությունների պլանավորումից հետո, վերադառնալով դրան, նույն բաժնում՝ ծրագրի իրականացման գործողություններ բաժնից առաջ, ավելացնել յուրաքանչյուր գործողության իրականացման հետ կապված ռիսկերը: 25. Ծրագրի գնահատումը ծրագրի գործողություններով պլանավորված և իրականացված արդյունքների համեմատման գործընթացն է: 26. Գնահատման գործիքները յուրաքանչյուր գործողության առանձնահատկությունից բխող ցուցանիշներն են, որոնց միջոցով չափվում է ակնկալվող արդյունքը: Ծրագիրը մշակելիս հիմք են ընդունվում հաստատության կրթական, ֆինանսատնտեսական և այլ ցուցանիշները: 27. Կրթական ցուցանիշները վիճակագրական այն տվյալներ են, որոնք թույլ են տալիս ինչպես տեղեկություն ստանալ կրթության ընթացիկ վիճակի մասին, այնպես էլ վերահսկել հաստատության արտաքին և ներքին արդյունավետությունը: Ցուցանիշները վիճակագրական պարզ տվյալներ չեն, այլ կրում են որոշակի ածանցյալ տեղեկույթ: 28. Պարզ ցուցանիշները բացահայտում և բնութագրում են հաստատության գործունեության միայն մեկ բաղադրիչը տվյալ պահին կամ որոշակի ընտրված ժամանակահատվածում: Դրանք պարզ չափումներ են, որոնք արտահայտվում են թվերով կամ տոկոսներով: Պարզ ցուցանիշները սովորաբար չեն ներկայացնում դպրոցի գործունեության որակական պատկերը: Դրանք օգտագործվում են դպրոցի քանակական գնահատումների և կանխորոշումների համար: 29. Բարդ ցուցանիշները արտահայտում են կրթական համակարգի մեկ բաղադրիչի փոխհարաբերությունը մեկ այլ բաղադրիչի նկատմամբ: Բարդ ցուցանիշները հաշվարկվում են առնվազն երկու տիպի պարզ ցուցանիշների համադրումից: Գործունեության ցուցանիշները ցույց են տալիս առկա միջոցների և ստացվող արդյունքների կամ առկա միջոցների և կատարվող գործընթացների միջև կապը: 30. Ծրագրի վերահսկողությունը իրականացնում է այն հավանության արժանացրած կառավարման խորհուրդը' հանրակրթության ոլորտը կանոնակարգող օրենսդրության համաձայն: Խորհրդի կողմից ծրագրի իրականացման վերահսկողության գործընթացը նպատակ ունի աջակցելու տնօրենին՝ ծրագրի իրականացման որևէ փուլում իր կողմից սահմանած նպատակներին հասնելու համար: 

Ավելին՝ այստեղ

ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԹուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարանԷջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկՃապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումԱրման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան«Օլիմպիակոսը» 4 տարվա պայմանագիր կնքեց Նաիր Թիկնիզյանի հետ Նավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ալիևն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջակ է անում Երևանին՝ իհարկե մեզ դնելով Բաքվից միակողմանի կախվածության մեջ․ Զաքարյան Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱվետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանԳայի պողոտայում բախվել է 3 մեքենա, փրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին Մոսկվան uպառնացել է Լոնդոնին՝ ՌԴ-ի տարածքում բրիտանական ԱԹՍ-ների hարվածների համար Քաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր ԱվետիսյանՊետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան 2 տարվա ընթացքում Մոսկվայի վրա իրականացրել է ամենախոշոր հարձակումը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Անօդաչուների զանգվածային hարձակում՝ Մոսկվայի վրա․ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել Գյումրիից Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով Իրանը պետք է բարձրացնի սպիտակ դրոշը. Թրամփ ՀՀ-ում տեղի ունեցող բռնաճնշnւմները, ապoրինությունները, բռնnւթյունները հայ տեսակի դեմ են, և այդ տեսակը տարաբնույթ հետապնդումների է ենթարկվում ոչ միայն ներսում, այլև դրսում․ Տիգրան Աբրահամյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Լույս չի լինելու Հորմուզի նեղուցում նավը գնդակnծnւթյան է ենթարկվել․ անձնակազմի մեկ անդամ զnhվել է Էրդողանը նշել է դիվանագիտության կարևորությունը Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածnւթյան թուլացման համար Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել էՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոնԹրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակըՕդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԻրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակը
Ամենադիտված