Թրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Պուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը


Նոր ընդդիմության պահանջ

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը ՀԱԿ-ն ու Րաֆֆի Հովհաննիսյան-Ժիրայր Սէֆիլյան զույգի կողմից ղեկավարվող «Նոր Հայաստան» շարժումը համատեղ հանրահավաք անցկացրին Ազատության հրապարակում, ինչպես նաև համատեղ երթով շարժվեցին ԿԸՀ՝ պահանջելով անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքները:

Իհարկե, համատեղ ակցիան բնավ էլ մարդաշատ չդարձրեց դրա մասնակիցների քանակը կամ չստիպեց, որպեսզի ԿԸՀ-ն ընկրկի ու վերանայի հանրաքվեի արդյունքները: Հակառակը՝ համատեղ ակցիան հօդս ցնդեցրեց այն մարդկանց չհիմնավորված լավատեսությունը, որ եթե «Ոչ»-ի ճակատն ամբողջանա, այդ կարգախոսի տակ հանդես եկող ուժերը համատեղ գործեն, ապա արդյունքներն երկար սպասել չեն տա:

Երեկվա հանրահավաքը, նախորդների նման, սակավամարդ էր ու շարունակականության ռեսուրսից զուրկ: Ու սա բնական է, որովհետև քաղաքական ուժերի մեխանիկական միավորումը չի կարող առաջացնել հասարակական կոնսոլիդացիա: Եթե ՀԱԿ-ն ու «Նոր Հայաստանն», առանձին վերցրած, չունեն հասարակական աջակցության ռեսուրս, մարդկանց չի էլ հետաքրքրելու նրանց գործունեության ձևաչափը, միասին կամ անջատ գործելու հանգամանքները:

Կհամարձակվեմ նույնիսկ պնդել, որ արհեստական է նույն հարթակում ՀԱԿ-ի ու «Նոր Հայաստանի» հայտնվելը, որովհետև միանգամայն տարբեր են քաղաքական այս ուժերի մոտիվները, գործունեության բովանդակությունը, ձևերը, նպատակները:

«Նոր Հայաստանը» քարոզչության ընթացքում հանդես էր գալիս բոյկոտի կարգախոսներով, հեղափոխական կոչերով ու արդեն հանրաքվեի ժամանակ արձանագրված պատկառելի «Ոչ»-ը հուշում է, որ հենց հասարակությունն է բոյկոտել այս ուժին՝ նրա անիրատես ու պոպուլիստական կարգախոսներով: «Նոր Հայաստանն» ունի գեղեցիկ կարգախոսներ, սակայն չի ունեցել և չունի քաղաքական ծրագիր, էլ չեմ խոսում կոնկրետ գործողությունների մասին: Ժիրայր Սէֆիլյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները, մեծ իմաստով, կառուցված են բլեֆի վրա, ու հենց հանրաքվեի արդյունքները, դրանցով երկրում ստեղծված նոր իրավիճակը փակում են այն՝ առանց այդ էլ սահմանափակ դաշտը, որում գործում էին նորօրյա հեղափոխականները: Հավակնոտ անուն կրող շարժման ընդամենը մի քանի տասնյակ կողմնակցի ձայնը լսելի կլինի մինչև ամանորյա տոները, եթե նույնիսկ ոստիկանությունն ընդհանրապես չմիջամտի նրանց գործողություններին: Քաղաքականության կամ հեղափոխության իմիտացիան ամբողջովին մսխեցին այն սահմանափակ ռեսուրսը, որով Րաֆֆին կամ Ժիրոն տեսականորեն կարող էին մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Մի փոքր այլ է ՀԱԿ-ի պարագան. այս կուսակցությունն, ամեն դեպքում, երկրի քաղաքական համակարգի բաղկացուցիչ է ու իսկապես ասոցացվում է հանրաքվեի «Ոչ»-ի հետ: «Ոչ»-ի հետ' այո, սակայն բարեփոխումներին դեմ քվեարկած շուրջ կեսմիլիոնանոց բողոքական զանգվածի հետ՝ ոչ, այլապես Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի հանրահավաքներին չէր մանակցի հազար, լավ՝ երկու հազար մարդ: Առաջին նախագահի թիմում, անշուշտ, հասկացել են «Նոր Հայաստանի» կարգախոսների վիրտուալությունը, գործողությունների փակուղայնությունն ու քարոզարշավի մեկնարկից սկսած՝ սահմանազատվել են հեղափոխականությունից ու հիմա փորձում են քաղաքական կապիտալի վերածել 400 000-ից ավելի «Ոչ» ձայները՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Տեր-Պետրոսյանի թիմը չի հնչեցնում հեղափոխական կոչեր, հանրաքվեի արդյունքները վիճարկում է իրավական հարթության մեջ ու հանդես է գալիս առաջարկություններով, օրինակ՝ տեղամասերում ընտրությունների օրինականությունն ապահովող «Ազնվության բանակ» ստեղծելու նախաձեռնությամբ, սակայն այս ամենն ընդամենը թույլ են տալիս ՀԱԿ մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին՝ առանց երաշխավորված հաջողության:

Հասարակությունը չի ներում Տեր-Պետրոսյանի թիմին՝ հասարակական աջակցության ստվերում օլիգարխիկ շահեր սպասարկելու համար: Ընտրական գործընթացում որոշիչ դերակատարություն ունեցող իշխանություններն էլ' անվստահությամբ են վերաբերվում ՀԱԿ-ին՝ վերջին շրջանում անտարբեր գտնվելով այդ կուսակցությունից հնչող առաջարկների հանդեպ:

Ես խոսեցի սահմանադրական հանրաքվեի գործընթացում ակտիվ երկու քաղաքական ուժի մասին, սակայն դա չի նշանակում, որ մյուս ընդդիմադիրների շանսերն ավելի բարձր են: Ի վերջո, նրանք ևս պարզաբանումներ տալու անհրաժեշտություն ունեն: Օրինակ, ո՞ւր էին այս գործընթացի օրերին, ինչո՞ւ էին սահմանափակվել սոսկ դիտորդի կամ կողքից կշտամբողի ու խորհուրդներ տվողի դերով՝ իրենց համակիրներին միայնակ թողելով իշխանության դեմ պայքարում:

Հայաստանին որակապես նոր ընդդիմություն է պետք: Ու խոսքն ոչ այնքան նոր մարդկանց, որքան կրեատիվ գաղափարների, ստեղծագործական մոտեցումների, նոր լուծումների մասին է: Սա դժվար, սակայն այլընտրանք չունեցող ճանապարհ է, եթե չենք ուզում, որ 2017թ. ՀՀԿ-ի հետ մրցակցի «Բոլորին դեմ եմ» քվեաթերթիկային նշումը:

Սուրեն Սուրենյանց

Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Կիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, ԳեղաՈւիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված