Մարմիններ՝ բաց պատուհանների տակ. ի՞նչ է կատարվում Կապանի մորգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուշադրության կենտրոնումԿապիտուլյացիայից 2,5 ամիս անց իշխանությունը չի կարողացել հրապարակել պատերազմի զոհերի իրական թիվը: Չորեքշաբթի փոխվարչապետ Ավինյանը վստահեցրել է, որ զոհերի թիվը չի անցնելու 4000-ը: Ըստ նրա մինչև հիմա պատերազմական գոտուց դուրս է բերվել 3439 զիnծառայողի մարմին: Արա՞գ է աշխատում կառավարությունը հարցին կկարողանան պատասխանել երևի միայն անհետ կորած զինվորների հարազատները:
Նրանց տներում ժամանակը լրիվ այլ արագությամբ է առաջ գնում: Ժամացույցի սլաքներն էլ երևի դանդաղում են ամեն ստացվող սարսափազդու լուրի հետ: Հունվարին Արսեն Ղուկասյանը, որ պետությունից հույսը կտրած Արցախ էր եկել անհետ կորած իր հարազատներին ինքնուրույն որոնելու, հայտնեց, որ թշնամուն հանձնված տարածքներից դուրս բերված հայ զինվորների մարմինները տարել են Կապանի մորգ, պարկերով տեղավորել երկրորդ հարկի ինչ-որ սենյակում և բացել պատուհանները:
Մանրամասները՝ այստեղ