Հարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան


«Նախկինաֆոբիա». շարունակում են հույսեր կապել հանրությանը մանիպուլացնելու հետ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանյան ներքաղաքական օրակարգում ակտիվ խմորումներ են ընթանում։ Արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտությունը և դրա չափազանց ծանր հետևանքները եղան այն շրջադարձային կետը, որից հետո ամբողջովին փոխվեց քաղաքական զարգացումների ընթացքը և տրամաբանությունը։ Այս ամենի արդյունքում ձևավորվում է այն օրակարգը կամ քաղաքական պահանջը, որ երկրի կառավարումը, պետական անվտանգությունն ու պետական շահերի պաշտպանությունը տանուլ տված իշխանությունների պաշտոնավարումը դառնում է աննպատակահարմար։ Սակայն ինչպես այս երկուսուկես տարվա ընթացքում, հիմա առավել ևս հուժկու ձևով գեներացվում է «նախկինաֆոբիա» կոչված երևույթը։ Եվ ամեն մի քաղաքական խնդիր «սևերի ու սպիտակների» ձևակերպման անալոգիայով իշխանական շրջանակների կողմից ներմուծվում է «ներկաների ու նախկինների» դաշտ։

Այսինքն, եթե ներկայիս իշխանությունները հեռանան, ապա վերադառնալու են նախկինները։ Ու այս տրամաբանության ներքո էլ փորձ է կատարվում հանրությանը և հատկապես քաղաքականապես ոչ հասուն հատվածին ներշնչել այն գաղափարը, թե ավելի լավ է թեկուզ պարտված իշխանությունները մնան և ստատուս քվոն պահպանվի, քան գան նախկինները։ Ավելին, քիչ չեն նրանք, որոնք միանշանակ համաձայն են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պետք է հեռանան, բայց անպայման ավելացնում են չարաբաստիկ «սակայն»-ը... Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում «նախկին» ասվածը, դրանով կոնկրետ անձա՞նց նկատի ունեն, թե՞ երևույթները։ Եթե նկատի են առնվում նախկինում եղած երևույթները կամ բարքերը, ապա կարող ենք ասել, որ նախկինում եղել են և՛ դրական, և՛ բացասական իրողություններ։

Բացասական երևույթների առումով երկու կարծիք լինել չի կարող. այո՛, այս տեսակետից նախկինին վերադարձ լինել չի կարող: Մյուս կողմից՝ գործող իշխանությունների օրոք շատ ավելի վատ բարքերի և անգամ խայտառակ երևույթների ենք ականատես եղել ընդամենը երկուսուկես տարում։ Դրան գումարվում է այն հանգամանքը, որ հաճախ պետությունն ի վիճակի չի լինում նույնիսկ իր գործառույթները կատարել և կառավարման համակարգում համատարած քաոսայնության ու տարերայնության տարրեր են գերիշխում։ Իսկ արտաքին անվտանգության հարցերում ավելի շատ թվում է, թե իշխանություն չունենք, քան թե ունենք։ Իսկ եթե «նախկին» ասելով նկատի ունենք նախկինում պաշտոնավարած կամ քաղաքական դաշտում դերակատարություն ունեցած անձանց, ապա այստեղ հարցերը շատ են։

Ու հետաքրքրական է, որ միշտ քարոզչական դաշտում ներմուծվում է այն պատկերը, որ նախկինները պետք է անպայման ասոցացվեն պաշտոնների, դղյակների կամ թալանված փողերի հետ։ Այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում կարող ենք տեսնել, թե ինչպես նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած կամ մեծ կապիտալ կուտակած բազմաթիվ անձինք այսօր իրենց տաքուկ տեղն են գտել գործող իշխանության շարքերում և կառչած են իրենց աթոռներից։ Եվ այդ դեպքում հարց է առաջանում, օրինակ՝ իշխանությունների կողմից ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված Գագիկ Ջհանգիրյանը, որը նախկինում բազմաթիվ բարձր պաշտոններ է զբաղեցրել ու հիմա իր դղյակները գոմի հետ է համեմատում, նախկի՞ն է, թե՞ ոչ։

Ի՞նչ չափանիշով է որոշվում որևէ անձի «նախկինը», երբ մի կողմից՝ «ամենանախկին»՝ լևոնտերպետրոսյանականներով լցնում ես պետական համակարգը, մյուս կողմից՝ սրտի «ներկա» են դառնում գոնե վերջին 10-15 տարում պաշտոնավարած, ապա Նիկոլ Փաշինյանի թրի տակով անցած անձինք: Այնպես որ, հանրության մեջ նախկինների նկատմամբ ներմուծվող «ֆոբիան» կեղծ օրակարգ է՝ միտված Նիկոլի իշխանավարումը երկարաձգելուն։ Վերջինս շարունակում է հույսեր կապել հանրությանը մանիպուլացնելու հետ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Նավթի գներն աճել են Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում
Ամենադիտված