Սև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը


Հետևանքները կարող են պարզապես անդառնալի լինել․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գաղտնիք չէ, որ կառավարության գործունեության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նաև կառավարության օպտիմալ կառուցվածքով: Սակայն շուրջ մեկուկես տարի առաջ, առանց որևէ հիմնավորման, մասնագիտական և գիտական շրջանակների կարծիքը հաշվի առնելու ու հանրային քննարկումներ անցկացնելու, լուծարվեցին մշակույթի և գյուղատնտեսության նախարարությունները, որոնք երկրի համար ազգային անվտանգության տեսակետից ունեն ռազմավարական կարևոր նշանակություն: Մենք միամտաբար կարծում էինք, թե այս որոշումն արդյունք է երիտհեղափոխականների անփորձության ու տգիտության, մինչդեռ արդեն պարզ է, որ այն խնամքով նախապատրաստված և ծրագրված էր, որևէ կերպ արդարացված չէր և դավադրություն էր սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ, ինչը նպատակ էր հետապնդում խարխլել և թուլացնել հայոց երկրի ու պետականության հիմքերը:

Դեռ ժամանակին ֆրանսիացի փիլիսոփա, գրող Ժան Ժակ Ռուսսոն գրում էր. «Անկախության պայմաններում պետությունը պահելու միակ միջոցը գյուղատնտեսությունն է: Տիրապետեք թեկուզ աշխարհի ողջ հարստությանը, միևնույն է, դուք կախված եք ուրիշներից, եթե չունեք ուտելու ոչինչ… Առևտուրը ստեղծում է հարստություն, իսկ գյուղատնտեսությունն ապահովում է ազատություն»: Գյուղատնտեսությունը նյութական արտադրության ռազմավարական ճյուղ է և երկրի համար ունի ոչ միայն սոցիալ-տնտեսական, պարենային անվտանգության, այլ նաև քաղաքական, պատմա-մշակութային, ժողովրդագրական, բարոյահոգեբանական և պաշտպանական կարևոր նշանակություն:

Հայաստանում 1991 թ. իրականացված բարեփոխումներն, ըստ էության, հիմնականում սահմանափակվեցին սեփականաշնորհմամբ, չապահովվեց ռեֆորմների շարունակականությունը, և արդյունքում չունեցանք ակնկալվող առաջընթաց: Գյուղատնտեսությանը լուրջ հարված հասցրեցին հետռեֆորմյան տարիներին ոլորտում իրականացվող ոչ գրագետ քաղաքականությունը, կադրային սխալ նշանակումները ու բազմաթիվ կամայական և չարդարացված կառավարչական որոշումները: Գրագետ չեն մշակվող պետական աջակցության ծրագրերն ու պետական կարգավորման մեխանիզմները, հաճախ դրանք կտրված են լինում իրականությունից ու տրամաբանությունից,վառ օրինակ՝ սպանդանոցների հետ կապված որոշումը: Պետական աջակցության միջոցներն առավելապես օգտագործվում են ոչ նպատակային և անարդյունավետ:

Ոլորտը կառավարող կադրերի գերակշռող մասը անփորձ ու պատահական մարդիկ են, որոնք չեն կարողանում խորքային բարեփոխումներ և արդյունավետ կառավարում իրականացնել, և ռեֆորմներից շուրջ 30 տարի անց գյուղատնտեսական շատ ցուցանիշներով զիջում ենք մինչռեֆորմյան տարիների մակարդակին՝ մինչդեռ ունենալով բարենպաստ պայմաններ գյուղատնտեսության զարգացման համար՝ բերրի հող, մաքուր ջրի հարուստ պաշարներ և երկարատև ու անսահման արև: Դրանով հանդերձ, սակայն, մենք չենք կարողանում կերակրել մեր 2,5-3 միլիոն բնակչությանը սեփական գյուղմթերքով, և Հայաստանում գյուղմթերքով ինքնաբավության մակարդակը կազմում է ընդամենը 65 %, որից ցորենինը՝ 25,9%:

Իսկ 222000 հեկտար վարելահող դուրս է մնացել ակտիվ շրջանառությունից և օգտագործվում է որպես խոտհարք կամ արոտավայր: Միաժամանակ գյուղատնտեսության ոլորտի զարգացման ցածր տեմպերը պայմանավորված են նաև աշխատատար գործընթացների մեքենայացման ցածր մակարդակով՝ հնացած տեխնիկական պարկի և ժամանակակից տեխնիկայի անբավարարությամբ, նյութատեխնիկական անբավարար բազայով, բնական ռեսուրսների (հողի, ջրի) անարդյունավետ օգտագործմամբ, ապահովագրության ու տնտեսվարման առաջադիմական ձևերի բացակայությամբ, ֆերմերային տնտեսությունների փոքր չափերով, բարձր տեխնոլոգիաների և ընդհանրապես գիտական նվաճումների դանդաղ ներդրմամբ¬, աշխատանքի և արտադրության կազմակերպման ոչ ժամանակակից մշակույթով, ագրարային կրթության ու գիտության վրա կատարվող ներդրումների անբավարարությամբ, տեղեկատվական, խորհրդատվական և սպասարկման ծառայությունների ցածր արդյունավետությամբ, իրավական դաշտի անկատարությամբ, գյուղական տարածաշրջաններում շուկայական, արտադրական և սոցիալական ենթակառուցվածքի զարգացման ցածր մակարդակով և այլն:

Գյուղնախարարության՝ որպես ինքնուրույն կառուցվածքային միավորի պահպանումը նաև արդարացված էր նրանով, որ Հայաստանում ագրոարդյունաբերական համակարգին բաժին է ընկնում երկրի ՀՆԱ-ի մոտ 20 %-ը, այդ թվում՝ ագրարային հատվածին՝ շուրջ 12 %-ը, արտաքին ապրանքաշրջանառության մեջ գյուղատնտեսական արտադրատեսակների տեսակարար կշիռը կազմում է 30 %: ՀՀ բնակչության մոտ 36%-ը ապրում է գյուղական բնակավայրերում, իսկ ագրարային հատվածում զբաղված է ընդհանուր զբաղվածների շուրջ 37 %-ը: Բացի այդ, գյուղատնտեսությունը բաց երկնքի տակ վարվող ճյուղ է, որն ավելի շատ է ենթարկվում բնական աղետների ազդեցության, աչքի է ընկնում արտադրության սեզոնային բնույթով ու բարձր ռիսկայնությամբ և ճյուղը դարձնում է ոչ մրցունակ, ոչ եկամտաբեր և, հետևաբար, գրավիչ չէ ներդրողների համար, ինչը ենթադրում է ոլորտի նկատմամբ պետության և հասարակության յուրահատուկ վերաբերմունք:

Եվրոպայի գիտնականները հետազոտությունների արդյունքում եկել են այն եզրակացության, որ գյուղատնտեսության զարգացման համար հիմնական կարևոր պայման են պետական պատշաճ աջակցությունը, կոոպերատիվների զարգացումը և գիտատեխնիկական նվաճումների ներդրումը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն երկներում, որտեղ պետությունը գյուղատնտեսությանը ցույց է տալիս համակողմանի աջակցություն, որպես կանոն, լուծված են պարենային անվտանգության խնդիրները: Պատահական չէ, որ զարգացած երկրներում մշակված և ներդրված են պետական աջակցության հատուկ մեխանիզմներ, որոնք երաշխավորում են գյուղատնտեսական արտադրության մրցունակությունը և ֆերմերների նվազագույն եկամուտները: Վերջին ժամանակներս Հայաստանում իրականացվում են բյուջետային աջակցության ծրագրեր, սակայն դրանք այնքան չնչին են, որ չեն կարող վճռական ազդեցություն ունենալ ոլորտի զարգացման վրա:

Համեմատության համար նշենք, որ զարգացած երկրներում բյուջետային անհատույց աջակցությունը՝ սուբսիդիաների տրամադրումը, տատանվում է գյուղատնտեսության ոլորտի համախառն արտադրանքի արժեքի 40-95 %-ի սահմաններում, իսկ Հայաստանում այն կազմում է ընդամենը 2-3 %: Չնայած նրան, որ ագրարային ոլորտը աչքի է ընկնում բարձր ռիսկայնությամբ և եկամտաբերության ցածր մակարդակով, այնուամենայնիվ, արդյունավետ կազմակերպման և բարձր տեխնոլոգիաների ներդրման, պետական աջակցության մեխանիզմների կատարելագործման, տնտեսավարման արդյունավետ ձևերի ներդրման, ենթակառուցվածքների, ոլորտի գիտության ու կրթության զարգացման շնորհիվ գյուղատնտեսությունը կարող է ապահովել մեծ եկամուտներ: Գյուղատնտեսության ոլորտում առկա հրատապ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներին ավելացան նաև պատերազմի հետևանքով առաջացած բարդությունները՝ կորցրեցինք շուրջ 100 հազար հեկտար վարելահող Արցախում,արոտավայրեր ու վարելահողեր Սյունիքում և ջրային լուրջ պաշարներ:

Բացի այդ, պատերազմի արդյունքում սահմանամերձ դարձան շատ բնակավայրեր և գյուղատնտեսական հողատեսքերի զգալի մասը հայտնվեց գնդակոծության վտանգավոր գոտում: Այստեղից հետևում է, որ սահմանափակ ռեսուրսներով ստիպված ենք լինելու առավել արդյունավետ կազմակերպել գյուղատնտեսական արտադրությունը: Արդեն ժամանակն է ակտիվորեն նախապատրաստվել գարնան գյուղատնտեսական աշխատանքներին, մինչդեռ գյուղացիները դեռ ուշքի չեն գալիս կատարվածից և հանդես են բերում անտարբերություն՝ չունենալով նաև ապագայի նկատմամբ կայուն երաշխիքներ: Սրանք, կարծում եմ, մեզ խորհելու լուրջ տեղիք պետք է տան, մենք կարող ենք կանգնել պարենային անվտանգության լուրջ սպառնալիքի առջև: Ազգովի պետք է լավ իմանանք, որ հայոց պետականության ակունքներում հայ գյուղացին է կանգնած, և մեր երկրի ու պետության կայունությունը, անկախությունն ու անվտանգությունը մեծապես պայմանավորված են հենց նրանով: Մենք պետք է դեմքով շրջվենք դեպի գյուղը, վերականգնենք երբեմնի ուշադրությունը և ընդգծված հարգանքը հայ գյուղացու նկատմամբ՝ որպես բարիք ստեղծող ու արարող մարդու:

Սա առավել հրատապ է և կարևոր այսօր, երբ դատարկվում են սահմանամերձ գյուղերը, երբ սահմանների պաշտպանության խնդիրը դարձել է ավելի հրատապ: Իսկ հողը միայն այն դեպքում է քոնը, երբ նրա վրա ապրում և օգտագործում ես այն: Կասկած չունեմ, որ վաղ թե ուշ մենք հետ ենք կանգնելու գյուղնախարարությունը լուծարելու չհիմնավորված ու տրամաբանությունից զուրկ որոշումից, և որքան շուտ, այնքան լավ: Հակառակ դեպքում կխորացնենք առանց այդ էլ ոլորտում առկա անմխիթար վիճակը, իսկ հետևանքները կարող են լինել պարզապես անդառնալի: Գյուղնախարարության վերականգնումն անշուշտ կարևոր է և ենթադրում է ոլորտի ռազմավարական նշանակության կարևորում, սակայն դա բավարար չէ, դրա հետ միասին անհրաժեշտ է արմատական փոփոխության ենթարկել նախարարության կառուցվածքը, կադրային, իրավական, պետական կարգավորմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, գյուղացիներին ֆինանսական, տեխնոլոգիական, տեխնիկական ու խորհրդատվական աջակցությանն ուղղված քաղաքականությունը:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովԵրկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո
Ամենադիտված