Ես Շուշիում եղել եմ որպես կամավորական. Սեյրան Օհանյանը խոսեց Շուշիի առեղծվածի մասին
Ուշադրության կենտրոնումԱյսօր Եռաբլուրում Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում խոսեց այն մեղադրանքների մասին, որ ինքն է Շուշիում նահանջի հրաման տվել, կասեցվել է զինամթերքի մատակարարումը:
Օհանյանն ասաց, որ արդեն 4 տարի որևէ պետական պաշտոն չունի, հանդիսանում է զինվորական կենսաթոշակառու. «Բոլոր խելացի անձինք, ովքեր գոնե փոքր կրթություն ունեն, գիտեն, որ մարդիկ, ովքեր պետական կամ ռազմական պաշտոն չունեն, չեն կարող որևիցե որոշում ընդունել:
Ես Շուշիում եղել եմ որպես կամավորական ու փորձել եմ ոչ թե բանակին, այլ տեղի աշխարհազորին աջակցություն ցուցաբերել:
Ավելին՝ այստեղ