Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


Վարչապետի ամբողջ նպատակը դատարաններն իրեն ենթարկեցնելն է

Եթե սահմանադրական ճանապարհը արդյունք չտա, պետք է ապստամբություն անել. Արարատի մարզի Արարատ քաղաքում տեղի ունեցած հերթական մարզային հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Այս թեմայով pressmedia.am  կայքը զրուցել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ, պարզելու համար, թե որքանով է հավանական ապստամբություն իրականացնելը։

— Պարոն Իշխանյան, մենք տեսնում ենք, որ այդ 17 քաղաքական ուժերն այդպես էլ չհաջողեցին, բայց Վազգեն Մանուկյանը շարունակում է հայտարարություններ անել, քաղաքացիներին բոմժ ասելուց հետո` երեկ էլ ապստամբության կոչեր է արել: Ապստամբության հավանականություն տեսնու՞մ եք։ 

— Դժվարանում եմ ասել, բավականին բարդ է, որովհետև  այդ ապստամբությունը կամ կազմակերպում են, կամ լինում է ինքնաբուխ։ Ես կարծում եմ, որ սա այն իրավիճակն է, որ ինքնաբուխ ապստամբություն պետք է տեղի ունենար։ Եթե այդ ինքնաբուխ ապստամբությունը չեղավ, կամ փորձը արվեց առաջին երկու օրը` հետո մարեց և ես հիմա դժվարանում եմ ասել, որ  այս զգացմունքային ֆոնի վրա, երբ որ չեղավ ինքնաբուխ ապստամբություն  և բավականին ժամանակ է անցել ու, ցավոք սրտի, շատ-շատերը հաշտվել են  պարտվող լինելու մտքի հետ և  արդեն մտածում են Ադրբեջան-Թուրքիա  առևտրի մասին, որն ինձ համար շշմեցուցիչ է։ Ես դժվարանում եմ ասել, թե հնարավոր է ապստամբություն  կազմակերպել, թե ոչ։

— Վերջերս Նիկոլ Փաշինյանը խոսել է դատական համակարգի մասին՝ ասելով, որ դատական համակարգը փորձում են քաղաքականացնել, ինչն անթույլատրելի է: Այդ հայտարարությանը հաջորդեց Խաչատրյանների գործով դատական վճիռը, որով Փաշինյանը պետք է ներողություն խնդրի Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից: Ընդհանրապես, իշխանությունը այս 2,5 տարում հաջողե՞լ է դատական համակարգը քաղաքականացնելուց զերծ պահելու փորձերում, և ինչո՞ւ այսքան ձգձգվեցին այդ համակարգում արմատական փոփոխությունները:

— Նախ պետք է մի բան հաշվի առնել, որ գործադիր  իշխանության ղեկավարը հրապարակային իրավունք չունի  գնահատել դատարանների որոշումները և վճիռները։ Սա իշխանությունների տարանջատման, իրավական պետության կամ ժողովրդավարության սկզբունքի խախտում է։ 2018 թ-ի  առաջին իսկ օրվանից, երբ Փաշինյանը եկավ իշխանության, վարչապետի ամբողջ նպատակը եղել է դատարաններին իրեն ենթարկեցնելը։ Հիշենք հենց սկզբնական շրջանի հանրահավաքը, երբ որ դատարանը  Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխեց, Փաշինյանը հայտարարեց, որ կա՞ այդպիսի  դատավոր, որ իր խոսքը չլսի։  Եկավ ինչ-որ մի պահ, որ վարչապետին թվաց, թե դատավորները իրեն  ենթակա են և 2019 թվին  կապանցիների հետ հանդիպման ժամանակ, չնայած նրան, որ արդեն ասեցի իրավունք չուներ, վարչապետը ասաց, որ դատարանները արդեն լավ են աշխատում։ Կարելի է ենթադրել, որ ինչ-որ դատավորներ արդեն իր ցուցումները կատարել էին։ Հիմա հարցը հետևյալն է. ես ենթադրում եմ, որ  այնպիսի քրեական գործեր են թխվում վարչապետին կից  ԱԱԾ-ում, քնչական կոմիտեում վարչապետի հրահանգով, որ այդպիսի օդից կախված գործերը  դատարանի կողմից մերժվում են։ Եվ այս ամենը խելագարեցնում է վարչապետին և դրա պատճառով է, որ նա փորձում է  նշանակել նոր դատավորներ և ստեղծել նոր դատարաններ։ Իսկ ընդհանրապես, երբ որ խոսում են քաղաքականացված դատարաններից, իհարկե, դատավորները պետք է  քաղաքականությունից չեզոք լինեն, իսկ չեզոքությունը ինչո՞վ է արտահայտվում։ Չեզոքությունն արտահայտվում է նրանով, երբ որ դատավորները  կարող են նաև  վճիռներ կայացնել գործադիր և օրենսդիր իշխանության  անդամների դեմ։  Այ դա անկախությունն է։ Իսկ, փաստորեն, իշխանությունը և Հայաստանի բոլոր իշխանությունները  չեն կարողանում պատկերացնել, որ կարող է հանկարծ դատարանը  որոշում կայացնել իր դեմ, այն դեպքում, երբ որ բոլորը ենթարկվում են իրեն և հաճոյանում են։  Եվ դատարանների չենթարկվելը խելագարության է հասցնում այդ մարդկանց։ Իրականում քաղաքականացված են այն դատարանները, որոնք կատարում են իշխանության պատվերը։ Իսկ չեզոք դատարանները նրանք են, որոնք կարող են և իշխանության վերին օղակների անդամների  ոչ հաճո  որոշում կայացնել։ Եվ այդ որոշումներից մեկը հենց Գագիկ Խաչատրյանի ընտանիքի կողմից ներկայացված հայցը բավարարելն է։ Սա անկախ դատարանի սկզբունքն է, որը չեն պատկերացնում Հայաստանի իշխանությունները։ 

 

Աննա Սիմոնյան

Pressmedia.am

 

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ամենադիտված