Տանկով մեր դիրքերի ուղղությամբ կրակելը ավելի շատ հոգեբանական հնարք է, քան`ռազմական
BlogՏիգրան Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Տանկով մեր դիրքերի ուղղությամբ կրակելը ավելի շատ հոգեբանական հնարք է, քան`ռազմական: Չեմ ասում, որ տանկի արկը մահացու չէ, կամ քիչ է ավերում, իսկ տանկի հնարավորությունների մասին համացանցից չէ, որ գիտեմ, բայց: Բայց հավատացեք, որ ներկա պայմաններում ավելի վտանգավոր է ականանետը, որ գրեթե նույն տրամաչափի արկ է կրակում և ի տարբերություն տանկի ուղիղ նշանակետի չի հարվածում և կարող է անգամ թիկունքում վերևից խփել:Ինչպես գիտենք, մեկ տարուց ավել է, որ ականանետը աշխատում է մեր դեմ ,իսկ մեր ականանետը`թուրքերի:
Ինչպես տեսնում ենք Հայաստանս դրանից չի կործանվել, չհաշված մեր բանակի նմանատիպ, բայց ավելի կործանարար պատասխանները: Այսպիսով մարդկանց մոտ տանկը իր չափսերի, իր մետաղական հսկա լինելու, իր տեսքի համար հոգեբանական տեսանկյունից ավելի վտանգավոր է թվում: Համաձայն եմ, վտանգավոր է, բայց հարձակման ժամանակ, իսկ երբ միջ դիրքային փոխհրաձգության ժամանակ է կիրառվում, այն ունի պակաս վտանգ քան`ականանետը: Իսկ հոգեբանական ճնշում գործադրելու հետևանքով շատերից կլսես. -ախպեր տեսար արդեն տանկով են խփում: