Մադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքում Համակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3 Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն Մարուքյան Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով «ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են


Փաշինյան, թե՞ ազգային պատուհաս

Վերլուծություն

Հետևելով ներքաղաքական զարգացումներին՝ փորձենք հաշվել, թե նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում ովքեր չեն պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ շատ ավելի ժամանակատար կլինի պահանջողներին թվարկելը` անհատ ու կազմակերպություն: Բայց փորձենք մասամբ վերհիշել` նախապես նշելով, որ նման նախադեպ մեր իրականության մեջ չի եղել` սկսած վաղնջական ժամանակներից: Պատմության մեջ, ըստ էության, երբեք չի պատահել, որ Ամենայն հայոց կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը միասին հորդորեն, որպեսզի հայոց պետականությունը ներկայացնող անձը վայր դնի իր լիազորությունները: Նույն հորդորով հանդես եկավ երկրի նախագահը, որ սահմանափակ լիազորություններ ունի վարչապետի համեմատ:

Փաշինյանի հրաժարականը պահանջեցին ԳԱԱ-ն, ԵՊՀ դասախոսները և էլի մի շարք բուհեր, մտավորականության զգալի մասը և այդպես շարունակ, մինչև հասարակության մեջ նրա հեղինակության գրեթե զրոյացում, որը նույնպես հրաժարականի պահանջ է: Բայց Նիկոլը մնաց անդրդվելի: Սույն վարքագիծը նույնպես աննախադեպ է` դարձյալ վաղնջական ժամանակներից հաշված: Այս անձնավորությունը չի շփոթվում, չի ազդվում, վատ չի զգում, երբ Աստծո տանը քահանան մերժում է իրեն, երբ Եռաբլուր է գնում «դավաճան» վարկարկումների տարափի տակ, երբ Սյունիքում ժողովուրդը ճանապարհը փակում է, որպեսզի առաջ չգնա, երբ տան անվտանգությունն են պաշտպանում բազմաթիվ ոստիկաններ ու դիպուկահարներ, որպեսզի գիշերն անվտանգ քնի, երբ ԱԺ է մտնում զրահաբաճկոնով: Եվ այս մարդն ասում է, որ ինքը լեգիտիմ է և հասարակության արդար պահանջով է մնում իշխանության: Այս ամենը նույնպես աննախադեպ երևույթ է նկարագրվելու, եթե ոչ դասագրքերում, որ գուցե շատ համարեն Նիկոլի համար, ապա քաղաքագիտական որևէ ձեռնարկում:

Իրականում, հենց նոյեմբերի 10-ին, այդ խայտառակ հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո, պետք է և արդար էր, որ հրաժարական տար: Անգամ այն պարագայում, որ այդ խայտառակության մեղավորն ինքը չէր, որ չէր վրիպել, չէր սայթաքել ողջ պատերազմի ընթացքում եւ մազաչափ մեղք չուներ: Անգամ այն դեպքում, եթե նույնիսկ սուրբ տեսնեինք իրեն որպես գերագույն հրամանատարի ու երկրի ղեկավարի: Հրաժարական պետք է տար, քանի որ հմուտ ղեկավարը թույլ չի տալիս, որ իր երկրի վրա հարձակվեն, երկրի անվտանգությունը պաշտպանում է դիվանագիտորեն, խելամիտ ու ճկուն քաղաքականությամբ:

Այստեղ է, որ աղոտանում են բարոյականության եզրագծերը և համառության նշաձողի սահմանումները: Այսօր ունենք մի իրավիճակ, երբ Փաշինյանը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների և հույս ունի վերարտադրվել: Երբ ունենք կորցրած Արցախ՝ վերջին 30 տարում արյունով մեր ձեռքբերածն ու պահպանածը, մեր հաղթանակն ու հպարտությունը, մեր ամրությունը: Երբ ունենք Հայաստանի վտանգված սահմաններ և Սյունիքի գլխին կախված կորստյան վտանգ: Երբ ունենք ամենաողբերգականը` շուրջ 5 հազար զոհ, գերակշիռ մասը` 18-20 տարեկան: Ամեն ինչ հնարավոր է ետ բերել` բացառությամբ մեր զոհերի: Վերարտադրվելու դեպքում Նիկոլն այս ամենը փաթաթելու է ժողովրդի վզին: Եթե ժողովուրդն իրեն քվե է տվել, ուրեմն այս ամենի կրողն ու պատասխանատուն ժողովուրդն է, ոչ թե ինքը: Ժողովուրդն ինքնակամ իր վրա է վերցնում կատարվածի ծանրությունը, եւ Նիկոլը մաքրվում, սրբվում է: Իսկ վաղը պատմության դասագրքերում նզովքը ոչ թե Նիկոլին, այլ այսօր ապրող մեր ժողովրդին է հասցեագրվելու: Սա նշանակում է՝ տապալված ժողովրդին պարզապես թաղել:

 

Անի Սահակյան

Pressmedia.am

 

Քամու ուժգնացում, անձրև, ամպրոպ․․․ ի՞նչ եղանակ կլինի հանրապետությունում՝ 11-15-ըՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ մայիսի 11-ին«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ ՎելայաթիՀրշեջները մարել են Աշոցք գյուղում բռնկված հրդեհը․ այրվել են անասնագոմի կառուցատարրերը և տանիքըԲագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածԱրեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել․ հնարավոր են հետագա ազդեցություններԵրևանի ու մարզերի տասնյակ հասցեներում երկուշաբթի լույս չի լինիՈւժեղ Հայաստանի երիտասարդները Ստեփանավանում իրազեկման արշավ են անցկացնումԴավիթ Նավասարդյանի ելույթը ԿապանումԿապանում տրամադրությունը բարձր է, կապանցիները ջերմ են ընդունում Ուժեղ ՀայաստանինԷդգար Ղազարյանի ելույթը ԿապանումԵվլախում միկրոավտոբուս է վթարի ենթարկվելԴրախտիկ-Ճամբարակ ճանապարհին «Opel Zafira»-ն կիսակողաշրջված հայտնվել է դաշտումՍպերցյանը բացահայտել է, թե ում է երկրպագելու ՊՍԺ-«Արսենալ» խաղումԻնչպես են կապանցիները ողջունում Նարեկ ԿարապետյանինԿապանում ջերմ տրամադրություն է. «Ուժեղ Հայաստան»-ի Սյունիք այցելության երկրորդ օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» քարոզարշավային երրորդ օրն ամփոփում է Սյունիքի մարզկենտրոն ԿապանումՈւժեղ Լոռի Բերդ. Անդրանիկ ԳևորգյանԻրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերինՈւժեղ Հայաստան կուսակցության անդամները Կապանում ենՆարեկ Կարապետյանի ելույթը ԳորիսումՄայիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանըԵրևանում ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացելԱրամ Վարդևանյանի ուժեղ ելույթը Գորիսում․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՓոքր բիզնեսի 0 տոկոս հարկի մասին․ Մենուա ՍողոմոնյանՄենք Գորիսի հետ ենք, Գորիսը՝ մեզ հետ. Ուժեղ Հայաստան լինելու է․ փոփոխության համարը՝ 3Գյուղական մանկությունից՝ ազգային արժեքների պահպանման ճանապարհին․ Սամվել ԿարապետյանՊետությունը պետք է վստահել ճանապարհ անցած, փորձություն հաղթահարած և հաջողություններ գրանցած մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՓոփոխությունը գյուղերում և գյուղացու հանդեպ հոգատարությունը սկսել են իրենց հաղթարշավը․ Ուժեղ ՀայաստանՔարոզարշավ օր 2-րդ. ՈՒժեղ Վերին Խնձորեսկ․ Նարեկ ԿարապետյանԻ՞նչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե Ռուսաստանն ընդունի կտրուկ որոշումներ․ Ռոբերտ Քոչարյանը արտագնա աշխատող մարտունեցիներինՄերժում ենք թուլությունը, սուտն ու կեղծիքը, ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանը․ Ավետիք ՉալաբյանՀայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան․ Իրինա ՅոլյանՎերին Խնձորեսկում գիտեն, որ փոփոխությունը գալիս է միայն Սամվել Կարապետյանի հետՄադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Գորիսում ենՄենք ինչ խոստանում ենք, անելու ենք․ մեր խոսքի արժեքը գործն է․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի Գորիսի հանդիպմանը Արամ Վարդևանյանն խոսեց սյունեցիների պայքարի ոգու և Սյունիքի կարևոր դերակատարության մասինԱրթուր Միքայելյանի ելութը ԳորիսումԲՀԿ նախընտրական հանդիպումը՝ Աբովյանում«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքումՀամակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ)Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմը Գորիսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ«ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են
Ամենադիտված