Իմ նկատմամբ որս է եղել, ինձ հետախուզությունն ասել է, որ ուզում են ինձ խփեն. Արծրուն Հովհաննիսյան
Ուշադրության կենտրոնումԻմ ուղեղի մեջ, զինվորականի ուղեղի մեջ չի կարող նման բան տեղավորվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ բացառում է արդյո՞ք ինքը, որ մեզ միտումնավոր տարել են պարտության:
Հովհաննիսյանը խոսել է նաև տեղեկությունների մասին, որ դեպք է եղել, երբ ինքը գտնվել է Ստեփանակերտում, սակայն ասել է, որ գտնվում է Հադրութում, որտեղ որևէ ադրբեջանցի չկա:
Նա ասաց, որ եղել է Հադրութում ու Ֆիզուլիում, հեռախոսն անջատված է եղել, հետո հասել է Ստեփանակերտ ու տվել է Հադրութի տեղեկությունը 20 րոպե հետո. «Ինչ ա, ասելու էի, որ ես Հադրութում եմ, արկը խփեր ինձ, որովհետև հեռախոսը միացրա՞ծ եմ պահել: Տրամաբանական բաներ կան, ինչո՞ւ եք ուզում մարդկանց անհիմն մեղադրել:
Ավելին՝ այստեղ