Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


Ու՞մ է պետք Վրաստանը». ով կշահի «Անդրկովկասյան Տրանսսիբից»

Ria.ru-ն գրում է, որ Վրաստանը անհանգստացած է հանրապետությունը շրջանցող ուղիներ կառուցելու ծրագրերից: Մի ուղի պետք է Հայաստանի տարածքով Ադրբեջանը կապի իր էքսկլավ Նախիջևանի հետ, ևս մեկը` Ադրբեջանով Հայաստանը Ռուսաստանի հետ: Քանի դեռ Բաքվի և Երևանի միջև լարվածությունը պահպանվում է, Վրաստանը վայելում է հիմնական տարանցիկ երկրի իր առավելությունները, և հիմա հարց է ծագում, թե արդյո՞ք Թբիլիսին կկորցնի Անդրկովկասում տարանցման հիմնական միջնորդի իր կարգավիճակը:

Եթե ճանապարհային նախագծերը կյանքի կոչվեն, ապա Երևանի համար դա կնշանակի ելք այն մեկուսացումից, որում նա գտնվում է 90-ականների սկզբից ի վեր: Հայաստանի տնտեսական դժվարությունները սրվել են ղարաբաղյան պատերազմի պատճառով` Ադրբեջանի և Թուրքիայի ճանապարհների փակմամբ: Տարանցման վրա ազդել է ոչ միայն Ղարաբաղի հակամարտությունը, այլ նաև հարևան Վրաստանում ընթացող հակամարտությունները: Վրաց-աբխազական հակամարտության ընթացքում դադարել է գործել երկաթգիծը, որը ուղի է դեպի Ռուսաստան: Այդ ուղու բացումը դեռ քաղաքական խնդիր է. Թբիլիսին չի ցանկանում ճանաչել Աբխազիայի անկախությունը և, համապատասխանաբար, մասնակցել Սուխումի հետ համատեղ նախագծերին: Ճանապարհների փակվելը ազդել է նաև Ադրբեջանի վրա, բայց վրացական տարանցման շնորհիվ Բաքուն պահպանել է առևտրային կապերը Թուրքիայի հետ և ելք ստացել դեպի Սև և Միջերկրական ծովեր:

Անդրանատոլիական գազատարը (TANAP) անցնում է վրացական հողերով, և փոխարենը Վրաստանը ստանում է Ադրբեջանի Շահ Դենիզ հանքավայրի գազի ծավալի հինգ տոկոսը: 2017 թվականին գործարկվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, որը ինչ որ ձևով փոխարինել է 19-րդ դարի վերջին կառուցված Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթուղուն, որը չի գործում 90-ականներից: Երկար ժամանակ վրացական Ռազմավիրական մայրուղին է գործնականում միակ ցամաքային ուղին Հայաստանի և Ռուսաստանի միջև հաղորդակցման համար, որը ձմռանը, եղանակային պայմանների պատճառով, հաճախ անանցանելի է դառնում:

Հայաստանի արտաքին առևտրի այլ ուղղություններն անցնում են վրացական Փոթի և Բաթումի նավահանգիստներով և նաև Իրանով: Թբիլիսին հասկանում է Ռազմավիրական մայրուղու կարևորությունը, և հունվարին աշխատանքներ են սկսվել Կոբի-Գուդաուրի դժվար և վտանգավոր հատվածի վրա: Բայց միայն նոր երթուղիներ բացելու հեռանկարը չէ, որ շտապեցնում է Վրաստանի կառավարությանը: Թերևս դա պայմանավորված է նաև նրանով, որ Համաշխարհային բանկի նյութատեխնիկական գործունեության ցուցանիշի համաձայն, Վրաստանը 2012- 2018 թվականների ընթացքում լոգիստիկայի էֆեկտիվության ցուցանիշով իջել է 77-րդ տեղից մինչև 119-րդ տեղը: Հայաստանի ու Ադրբեջանի կախվածությունը Վրաստանից հստակորեն դրսևորվել է 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի ընթացքում, երբ Թբիլիսին հայտարարել է, որ դադարեցնում է ռազմական տարանցումը երկու երկրների համար ինչպես ցամաքային, այնպես էլ օդային ճանապարհով: Ներկայումս Վրաստանը շրջանցող ուղիների ծրագրերը երկրում տագնապ են առաջացրել:

Նախկին Պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին Նախիջևանի միջանցքը անվանել է «վնասաբեր տարանցում», քանի որ այն Վրաստանի համար կորուստներ կբերի: Նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին նույնպես սարսափի մեջ է: Ըստ նրա, Վրաստանը կդառնա «Հարավային Կովկասի անդամահատված մաս»: Վրացական հեռուստաալիքի եթերում նա համոզված պատմել է, որ Ռուսաստանի առաջնորդը իբր Ալիևին և Փաշինյանին սադրիչ հարց է տվել. «Ու՞մ է պետք Վրաստանը»: Ըստ Սահակաշվիլիի, Բաքուն կարող է դադարեցնել Թբիլիսիին արտոնյալ գնով բնական գազի մատակարարումը, իսկ Երևանը կփորձի խլել հայերով բնակեցված վրացական Ջավախեթի շրջանը: Հայաստանում ևս բարդ է վերաբերմունքը տարանցիկ ուղիների հեռանկարների նկատմամբ: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքներն այնտեղ ընկալվում են որպես պարտություն: Բայց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ֆուադ Ախունդովը վստահ է, որ Բաքվի և Երևանի միջև համագործակցությունը հնարավոր է, չնայած վատ հիշողությանը: Իսկ ահա Քաղաքագետ Վախթանգ Մաիսայան կարծում է, որ Վրաստանը չի կորցնի իր դերը որպես տրանսպորտային հանգույց, գոնե մոտ ապագայում: «Ենթակառուցվածքների կառուցումը, անգամ նախագծերի իրագործելիության ուսումնասիրությունը կտևի մի քանի տարի, կան նաև քաղաքական կայունության հետ կապված հարցեր, - նշել է նա, - բայց ժամանակին համընթաց մրցակցությունն, իհարկե, ավելի մեծ կդառնա»:

Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա տանող ուղու նախագծի ոչ ֆորմալ անվանումը «Անդրկովկասյան Տրանսսիբ» է: Սա, ըստ Մաիսայաի, բնութագրում է դրա կարևորությունը, քանի որ այն կարող է փոխել տարածաշրջանի կյանքը: Բայց քաղաքագետը նաև հիշեցնում է, որ այդ ուղին կգործի արդեն գործող մյուսների հետ միասին: Ադրբեջանի Միլի մեջլիսի խորհրդարանական Ռասիմ Մուսաբեկովը այն կարծիքին է, որ «երկաթուղու և ճանապարհի բացումը Հայաստանի տարածքով Վրաստանին կզրկի հոսքերից, սակայն Ադրբեջանի հիմնական ռազմավարական նավթաագազատերերը արդեն կառուցված են և անցնում են վրացական տարածքով, ընդ որում դրանց վրա ծախսվել են տասնյակ միլիարդավոր դոլարներ ... հետևաբար Բաքուն շահագրգռված չէ, որ դրանք պարապուրդի մատնվեն»: Նա կասկած չունի, որ առաջիկա հինգ տարիներին Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններն այնքան կբարելավվեն, որ Երևանը կկարողանա նորմալ ավտոմոբիլային հաղորդակցություն հաստատել Ադրբեջանի տարածքով: Ավելին, Վրաստանը ակտիվորեն ճանապարհներ է կառուցում և փորձում է վերացնել այն խցանումները, որոնք լինում են եղանակային պայմանների պատճառով, իսկ Վրաստանի տարածքով դեպի Երևան տանող ճանապարհը ավելի կարճ է, քան Ադրբեջանի տարածքով: Բայց նոր նախագծերը զրոյական գումարով խաղեր չեն:

Ըստ Մուսաբեկովի, եթե տարածաշրջանում համագործակցությունը վերականգնվի, ապա բեռնափոխադրումների ծավալը, անշուշտ, կաճի ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջով Ռուսաստանի ուղղությամբ, և արևելք-արևմուտք գծի երկայնքով: Տարանցման աճը բոլոր երթուղիները կդարձնի շահութաբեր, ներառյալ նոր, այսպես կոչված, «Անդրկովկասյան Տրանսսիբի» դեպքում:

 

Աննա Սիմոնյան 

Pressmedia.am

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ամենադիտված