Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


Իշխանության հեթական հակադիվանագիտական քայլը

Անցնող շաբաթ լրատվականներում և սոցցնացերում առաջնային քննարվող թեման կապված էր Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու հետ։ Այս լուրը դիվանագիտական, քաղաքական, նաև իշխանական շրջանակներում միանշանակորեն չի ընդունվել։ Lուրը միանշանակ չի ընդունվել հանրության կողմից ևս․ վերջինս մասնավորապես տալիս է պարզագույն հարցեր, որոնց այս՝ հանրային հաշվետվողականության և թափանցիկության «ջատագով» իշխանությունները մինչև օրս չեն արձագանքել։ Իսկ նրանց արձագանքը չափազանց կարևոր, գոնե հասկանալու համար, թե մինչև ուր է թռել Նիկոլ Փաշինյանի աննախադեպ հանճարը՝ կադրային քաղաքականության «գծով»։

Միանշանակ դեսպանի բարձր պաշտոնում անփորձ մեկին նշանակելու գլխավոր հիմնավորումն այն է, թե Մակունցը լավ անգլերեն գիտի։ Այս հիմնավորումը հնչում է նաև իշխանության զանազան ներկայացուցիչների կողմից։ Եվ հաշվի չի առնվում մի պարզ հանգամանք․Մակունցը դեսպան է նշանակվում մի երկրում, որտեղ միլիոնավոր հայազգի «մակունցներ» կան՝ անգլերենի գերազանց իմացությամբ, հետևաբար այդ երբվանի՞ց են բուն պրոֆեսիոնալ որակները ստորադասվում այնպիսի տեխնիկական հարցի, ինչպիսին լեզու իմանալն է։ Որևէ դեսպանի՝ հյուրընկալող երկրի պաշտոնական լեզվին տիրապետելը միայն տեխնիկական առավելություն է, ոչ ավելին։ Լեզվի իմացության պարագան եթե պիտի իսկապես էական հիմնավորում համարել, ապա պիտի ընդունենք նաև, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանն անգլերեն այնքան էլ լավ չգիտեր․ համաձայնեք, որ սա արդեն լուրջ չէ։

Մակունցն ինքը` չբացառելով մասնագիտական փորձառության նշանակությունը դիվանագիտական աշխատանքում, իր հավանական նշանակումը հիմնավորել էր նաև նրանով, թե միշտ չէ, որ դեսպանի նշանակումը զուտ պրոֆեսիոնալ հիմքով է տեղի ունենում․ կարող է լինել նաև քաղաքական նշանակում։ Հատկանշական է փաստել, թե ի՞նչ ասել է՝ քաղաքական նշանակում։ Արդյո՞ք դա այն չէ, երբ դիվանագիտական բարձր պաշտոն է վստահվում մեկին՝ զուտ նրա քաղաքական կողմնորոշումները կամ որևէ քաղաքական թիմի անդամ լինելը հաշվի առնելով։ Ուրեմն պիտի ենթադրել, որ Մակունցը քաղաքական ինչ-ինչ հայացքների կրող է, որոնք ամբողջության մեջ համարժեք են իշխող ուժի քաղաքական հայացքներին և շեշտադրումներին, իսկ այստեղից էլ պիտի ենթադրվի, որ Նիկոլի դիլետանտների հավաքականությունը․․․ քաղաքական ուժ է։

Բայց չէ՞ որ ցանկացած քաղաքական ուժ կայանում է նախ գաղափարական հենքի վրա։ Հետևաբար, ինչպե՞ս կարող է գաղափարական, այդու՝ նաև քաղաքական լինել գաղափարական ցանկացած -իզմ մերժող, ընդհանրապես գաղափարազուրկ իշխանությունը, որպիսին է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Քաղաքական չի կարող ընկալվել թեկուզ այն պատճառով, որ տիկինն ակներևաբար շատ բան էլ չի հասկանում քաղաքականությունից, ընդհանրապես, տարածաշրջանային քաղաքականությունից՝ մասնավորապես։ Հիշենք նրա խորագետ դատողությունն առ այն, որ Ադրբեջանի հետ նոր պատերազմի դեպքում Թուրքիան ձեռնպահ կմնա հօգուտ մեր հակառակորդի որևէ էական միջամտությունից։ Եթե այս ճակատագրական համոզմունքը գալիս էր տիկնոջ թիմի քաղաքական պատկերացումներից, ուրեմն պիտի պաշտոնապես հաստատված համարել, որ ՀՀ իշխանական վերնախավում պատերազմից նույնիսկ օրեր առաջ հեռավոր պատկերացում իսկ չկար մոտեցող արհավիրքի ո՛չ ընդգրկումների, ո՛չ ուժգնության մասին։

Եվ իշխանությունը դա բարբառել էր իր քաղաքական կարևորագույն ֆիգուրներից մեկի՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի շուրթերով։ Ահա քաղաքական ու դիվանագիտական այս «մակարդակն» է գնում ԱՄՆ՝ հանուն մեր երկրի դիվանագիտություն անելու։ Իսկ դա վտանգավոր մակարդակ է, թեկուզ ազգային անվտանգության առումով։

 

Կարեն Երիցյան

Pressmedia.am

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ամենադիտված