«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան Հարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել


Հայաստանում գործադիր մարմին գոյություն չունի. պաշտոնավարման ամեն օրը նոր վտանգներ է ստեղծում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, որ այս իշխանությունն ու վարչապետի աթոռը զբաղեցնող անձը դեռ շարունակում են պաշտոնավարել, ըստ կառավարման փորձագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանի, մի քանի պատճառ ունի: «Առաջին հերթին մի մեծ գլխավոր պատճառ կա՝ իշխանությունների կատարյալ անբարոյականությունը, ինչպես նաև մարդկային որևէ նորմի չհամապատասխանելը: Երկրորդը ՀՀ-ում ինստիտուտների չկայացվածությունն է: Խոսքն առաջին հերթին խորհրդարանի, հետո արդեն ԱԱԾ-ի, ոստիկանության, դատախազության և ՊՆ-ի մասին է: Իհարկե, այս առումով կարելի է խոսել նաև հասարակության մասին, բայց մենք պետք է հասկանանք, որ ժողովուրդը մեծագույն շոկի մեջ է: Մոտ մեկ միլիոն մարդու անմիջապես կպել է այն արհավիրքը, որը տեղի ունեցավ ամիսներ առաջ: Այսինքն, մարդկանցից այս ընթացքում շատ ադեկվատ, ռացիոնալ գործողություններ սպասելը մանավանդ հստակ ընդգծված լիդերի բացակայության պայմաններում՝ մի քիչ նայիվություն կլիներ:

Իմիջիայլոց, չկայացած ինստիտուտների առումով Ն. Փաշինյանն այդքան էլ մեղք չունի: Այո, նա եկավ ու այդ չկայացած ինստիտուտները քանդեց, բայց այնպես չէ, որ մինչ այդ ինստիտուտներն ամբողջությամբ կայացած էին»,-«Փաստի» հետ զրույցում շեշտեց Ա. Համբարձումյանը: Այդուհանդերձ, նա ընդգծեց մեկ այլ հանգամանքի մասին: «Ճիշտ է՝ Ն. Փաշինյանը գնում է աշխատանքի, բայց ՀՀ-ում նա իշխանություն չունի: Առհասարակ, երբ լիդերները սկսում են կառավարել, առաջին իսկ օրվանից իրենց վարկանիշը սկսում է լողալ: Հիմնականում սկսում է իջնել: Կան լիդերներ, որոնք հրաժարական են տալիս՝ մինչև իրենց վարկանիշը կրիտիկական սանդղակից ներքև կիջնի: Նաև կան լիդերներ, որոնք, ի հեճուկս այդ ընթացքի, աթոռին նստած են մնում:

Հիմա Փաշինյանը կորցնում է հեղինակությունը, իշխանությունը, վարկանիշը թե՛ մինչ պատերազմը, թե՛ պատերազմից հետո սրընթաց ներքև է իջնում, իսկ ինքը, ի հեճուկս այդ ընթացքի ու պատմական օրինաչափությունների, փորձում է գամված մնալ աթոռին՝ չունենալով իշխանություն: Իհարկե, ազդեցություն ունի, բայց քաղաքական իշխանություն, միևնույն է, չունի»,-ասաց նա՝ նշելով, որ պատմական օրինաչափություն է այն, որ կապիտուլ յացիոն ակտ ստորագրած ցանկացած մեկը վաղ թե ուշ հեռանում է: Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից արտահերթ ընտրությունների թեման շրջանառելուն, մեր զրուցակիցն ընդգծեց. «Նախ՝ որպեսզի ՀՀ-ում տեղի ունենան արտահերթ ընտրություններ, պետք է վարչապետը հրաժարական տա, և խորհրդարանը երկու անգամ չընտրի վարչապետին: Կամ էլ պետք է կառավարությունը ծրագիր ներկայացնի, և երկու անգամ խորհրդարանը կառավարության ծրագիրը չհաստատի: Հիմա իրենք չեն ուզում օգտվել ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ գործիքից: Ն. Փաշինյանն ուզում է ԱԺ-ի ինքնալուծարման ինստիտուտ ստեղծելու ճանապարհով գնալ:

Այդուհանդերձ, Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու և այդ երրորդ գործիքը ստեղծելու համար ձայների 2/3 է պետք: Ես կասկածում եմ, որ կկարողանա ձայների 2/3-ը հավաքել, որովհետև ինքն այսօր 88 պատգամավոր չունի: Բայց 88 պատգամավոր չունենալը կարող է նաև իրեն ձեռք տալ. ինքը, որքան հասկանում եմ, կամաց-կամաց սկսում է հետ կանգնել արտահերթ ընտրությունների գաղափարից: Նա կարող է ինքնալուծարման ինստիտուտ ստեղծելու օրակարգը բերել խորհրդարան, ԱԺ-ն կարող է դա մերժել, ինչը ձեռնտու կլինի նաև իրեն: Կասի՝ ուզում էի արտահերթ ընտրություններ անել, պառլամենտը մերժեց, ուրեմն՝ սպասենք հերթական ընտրություններին: Այսպիսի ընթացք կարող է լինել: Միևնույն ժամանակ, Ն. Փաշինյանը գնա էլ, չգնա էլ արտահերթ ընտրություններին, ՀՀ-ում իշխանություն չունի: Մեծ հաշվով, ինչպես մինչ պատերազմը, այնպես էլ պատերազմից հետո ՀՀ-ն ապրում է մի իրավիճակում, երբ գործադիր մարմին գոյություն չունի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Նավթի գներն աճել են Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ
Ամենադիտված