Էջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկ Ճապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան «Օլիմպիակոսը» 4 տարվա պայմանագիր կնքեց Նաիր Թիկնիզյանի հետ Նավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ալիևն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջակ է անում Երևանին՝ իհարկե մեզ դնելով Բաքվից միակողմանի կախվածության մեջ․ Զաքարյան Գայի պողոտայում բախվել է 3 մեքենա, փրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին Մոսկվան uպառնացել է Լոնդոնին՝ ՌԴ-ի տարածքում բրիտանական ԱԹՍ-ների hարվածների համար


Հայաստանի կառավարության ներկայացուցիչները ակնկալիքներ են ձևավորում, որոնք հետո հօդս են ցնդում

Ուշադրության կենտրոնում

Փետրվարի 1-ին կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ` ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար: Մինչ այդ էլ տեսանք, որ Ադրբեջանն էր հայց ներկայացրել Հայաստանի դեմ: Այս թեմայով pressmedia.am կայքի զրուցակիցը Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն է։

— Պարոն Մելիքյան, ի՞նչ կարող ենք ակնկալել Եվրոպական դատարանից այս երկու իրարամերժ հայտերի դեպքում:

— Առաջին անգամ չի, որ Եվրոպական դատարանը դառնում է Ադրբեջանի և Հայաստանի  իրավական փաստարկների թատերաբեմ, բայց առաջին անգամ է, որ դրանք դրսևորվում են միջպետական գանգատների ձևով։ Մինչ այդ անհատական գանգատների ձևով են եղել։ Անկեղծ ասած, այս պահին դժվար է ասել, թե ինչ կարելի է ակնկալել։ Ամեն դեպքում, շատ ավելի կարևոր բաներ մենք ունենք, որ որտեղ որ մենք լուրջ զիջումներ ենք անում, կարող եմ մի փոքր բան ասել, որի մասին հենց այսօր տեղեկացանք։ Հայաստանը հրաժարվել է այն երկար ժամանակ գործող կարգից, որ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող էին Հայաստանի միջոցով առանց խոչընդոտ մեկնել Արցախ։ Պարզվում է, որ Հայաստանը պայմանավորվել է Ադրբեջանի հետ և այլևս դա հնարավոր չէ, և Ադրբեջանը պետք է իր համաձայնությունը տա։ Մինչդեռ, մենք ունեինք միջազգային լրագրող, որ ՄԻԵԴ-ում գործ ուներ, որ Ադրբեջանը նրա նկատմամբ  քրեական հետախուզում է հարուցել։ Այսինքն, այնպես է ստացվում, որ կարծես թե Հայաստանը մի ձեռքով ինչ-որ դրական բաներ է անում, բայց, առհասարակ, այնքան վատ բաներ է անում ու այնքան սխալներ է թույլ տալիս, որ այդ դրականը չեզոքանում է։ Սա նման է ծակ կաթսայով ջուրը գետից հանելուն։ Այսինքն, մի կողմից մենք դրական բաներ ենք անում, բայց  դրա հետ մեկտեղ մենք լրջագույն սխալներ ենք թույլ տալիս, որը ես չգիտեմ հետագայում հնարավոր լինելու է վերադարձնել, թե  հնարավոր չի լինելու։ Ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ Եվրոպական դատարանն է թիվ մեկ մարմինը, որտեղ որ պետք է մեր խնդիրները լուծեն, բայց, իհարկե,  ողջունելի է, որ Հայաստանը  անպատասխան չթողեց Ադրբեջանի միջպետական գանգատը  և ինքն էլ ներկայացրեց միջպետական  գանգատ։ 
 
— ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշում է, որ առաջիկայում ՄԻԵԴ են ուղարկվելու արդեն իսկ ներկայացված պահանջները հիմնավորող լրացուցիչ մեծածավալ ապացույցներ: Այսինքն, ի՞նչ է սա նշանակում, մեր սպասելիքները կապված են լինելու ապացույցների հիմնավոր լինելու հե՞տ:

— Գիտեք, ես նորից ասեմ, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները խոսում են, թե առաջիկայում ինչ է արվելու և առաջիկայում ոչինչ էլ չի արվում։ Ակնկալիքներ են ձևավորում, որոնք հետո հօդս են ցնդում։ Որևէ մեկնաբանություն այս հարցի շուրջ չունեմ, միակ բանը, որ կարող եմ ասել դա այն է, որ ընդհանուր առմամբ ողջունելի է, որ Հայաստանը նույնպես ներկայացրեց միջպետական գանգատ Ադրբեջանի ներկայացնելուց հետո, այլ ոչ թե  համաձայնվեց Ադրբեջանի միջպետական գանգատին։ Գոնե հետագայում, հաջորդ իշխանության համար, դա  աշխատանքի հնարավորություններ է ստեղծում։ Իսկ մնացածը ժամանակը ցույց կտա։ Կրկնեմ, որ մենք ամեն օր ունենում ենք կորուստներ, ամեն օր մենք թույլ ենք տալիս սխալներ և ամեն օր մենք ավելի մեծ խնդիրներ ենք ստեղծում և այդ խնդիրների լուծումը ամենևին էլ Եվրոպական դատարանում չէ։

— Ադրբեջանը ևս հայց է ներկայացրել Եվրոպական դատարան: Ադրբեջանն ի՞նչը պետք է հիմնավորի և ինչպե՞ս:

 — Առաջինը Ադրբեջանն է ներկայացրել միջպետական գանգատ։ Ադրբեջանի պահանջները հիմնավորելու համար ամենաօգտակար անձը Հայաստանի վարչապետի պաշտոնը դեռ զբաղեցնող անձն է, որը , փաստորեն, չփոխեց իր հայտարարություններով Ղարաբաղյան կոնֆլիկտի բուն էությունը  այլ վերածեց տարածքային վեճի, մինչդեռ երկար տարիներ մեր դիրքորոշումը շատ հստակ էր, միջազգային իրավունքին համահունչ էր, այն էր, որ մենք գործ ունենք ժողովուրդների, ազգերի ինքնորոշման իրավունքի հետ։ Ադրբեջանը չէր սպառնում, չէր գանգատվում, բայց, ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանի շնորհիվ Ադրբեջանը, կարծում եմ, ունի հնարավորություն լավ փաստարկներ ներկայացնելու։

 

Արթուր Սիմոնյան

Pressmedia.am

Էջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկՃապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումԱրման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան«Օլիմպիակոսը» 4 տարվա պայմանագիր կնքեց Նաիր Թիկնիզյանի հետ Նավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ալիևն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջակ է անում Երևանին՝ իհարկե մեզ դնելով Բաքվից միակողմանի կախվածության մեջ․ Զաքարյան Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱվետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանԳայի պողոտայում բախվել է 3 մեքենա, փրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին Մոսկվան uպառնացել է Լոնդոնին՝ ՌԴ-ի տարածքում բրիտանական ԱԹՍ-ների hարվածների համար Քաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր ԱվետիսյանՊետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան 2 տարվա ընթացքում Մոսկվայի վրա իրականացրել է ամենախոշոր հարձակումը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Անօդաչուների զանգվածային hարձակում՝ Մոսկվայի վրա․ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել Գյումրիից Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով Իրանը պետք է բարձրացնի սպիտակ դրոշը. Թրամփ ՀՀ-ում տեղի ունեցող բռնաճնշnւմները, ապoրինությունները, բռնnւթյունները հայ տեսակի դեմ են, և այդ տեսակը տարաբնույթ հետապնդումների է ենթարկվում ոչ միայն ներսում, այլև դրսում․ Տիգրան Աբրահամյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Լույս չի լինելու Հորմուզի նեղուցում նավը գնդակnծnւթյան է ենթարկվել․ անձնակազմի մեկ անդամ զnhվել է Էրդողանը նշել է դիվանագիտության կարևորությունը Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածnւթյան թուլացման համար Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել էՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոնԹրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակըՕդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԻրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակըՍարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են երկու «Hyundai Elantra»-ները․ կա վիրավորՍիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս թանկարժեք աշխատանքԵրևի հույս ունի, թե մի գեղեցիկ օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկա է. Արշակ ԿարապետյանԱվտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներինԴիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրերՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենԴպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, բայց ոչ միայն ընդդիմության համար. Լենա ՄաթևոսյանԴեղձի մթերման համար գյուղացիները ճանապարհներ են փակել, այս հարցերը լուծեք. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված