Խայտառակ դեպք Արտաշատ քաղաքում
BlogԱրմեն Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Խայտառակ դեպք Արտաշատ քաղաքում։ Ավարտվեց հանրքվեն, բայց պարք պահանջների ալիքը նոր է բարձրանում։ Այս հանրքվեից առաջ ժառանգության շարքերը համալրած Հերիքնազ Նազարյանը(նախկին ՕԵԿ-ական) խռովություն է առաջացրել իր հետ ժառանգություն բերած եւ իր միջամտությամբ ժառանգության կողմից առաջադրված հանձնաժողովի անդամների մոտ։
Ըստ հավաստի տվյալների Հերիքնազ Նազարյանը իր 25 անդամների լռության եւ հանձնաժողովներում "Այո" -ի թեւին սատարելու դիմաց յուրաքնչյուր անդամի համար ՀՀԿ-ական թեւի պատասխանատուից վերցրել է 55-հազարական դրամ խոստանալով գումարը հասցնել հանձնաժողովի անդամներին,սակայն վերջինս իր խոստումը չի կատարել եւ յուրացրել է բոլոր անդամներին տրված ընտրակաշառքի ողջ գումարը, ինչն էլ բողոքի ալիք է բարձրացրել հանձնաժողովի անդամների մոտ։Հարցին լուծում մինչ օրս չի տրվել Հերիքնազ Նազարյանի թիմակիցները զայրացած են եւ բորբոքված,շարունակում են պահանջել իրենց գումարները, սպառնում, թե կբողոքեն, բայց թե՞ ում, դա պարզ չէ....
Ոմանք էլ պնդում են ,որ սա առաջին դեպքը չէ,որ Հերիքնազ Նազարյանը իրենց անունը շահարկելով գումարները շորթում։Նրանց պահանջը մեկն էր .կամ Հերիքնազ Նազարյանը իրենց է տալիս հասանելիք գումարը,կամ ետ է վերադարձնում ողջ գումարը նրան ումից վերցրել է...