ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Մինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել


Տնտեսական լարվածությունն ավելի է խորացնում արտագաղթի տեմպերը․ մեր թիմը մշակում է զարգացման ծրագրեր․ Արտակ Թովմասյան

Հետպատերազմյան խնդիրների, երկրի առջև ծառացած մարտահրավերների, ներքաղաքական և տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին NEWS.am-ը զրուցել է «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանի հետ։

Պարո՛ն Թովմասյան, Հայաստանը դեռ չի հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամն ու պատերազմի հետևանքերը։ Բացի այդ, երկիրը գտնվում է քաղաքական ճգնաժամի մեջ։ Իսկ ինչպիսի՞ն է երկրում տնտեսական դրությունն այսօր։

Հայաստանի իշխանությունները ոչ միայն չկարողացան կանխել պատերազմը, այլ նաև այսօր չեն կարողանում «չպարտվել նույնիսկ խաղաղությանը»՝ շարունակելով տանուլ տալ բոլոր ոլորտներում։ Վարչապետն անգամ այլևս հույս չի կապում իր թիմի արդյունավետ կառավարման կամ ներդրումների հետ և տնտեսության աշխուժությունը պայմանավորում է արտագնա աշխատանքի մեկնածների ուղարկած գումարներով։ Այս միտքն արտահայտել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, օրերս վաճառողուհու հետ զրույցի ժամանակ։

Մենք այսօր ունենք երկու կարևոր գերխնդիր՝ անվտանգություն և տնտեսություն, և, փաստորեն, երկու դեպքում էլ մենք լրջագույն խնդիրներ ունենք։ Անդրադառնալով տնտեսական հարցերին՝ կարող եմ ասել, որ 2020 թվականի արդյունքներով՝ ունենք 7,5% տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում: Անկում է գրանցվել անգամ արդյունաբերության ոլորտում, որտեղ վերջին տարիներին մշտապես արձանագրվել է բարձր տնտեսական աճ։ Ծառայությունների ոլորտը (առանց առևտրի) նվազել է 14,7%-ով, արտահանումը` շուրջ 4%-ով, ներմուծումը նվազել է շուրջ 18%-ով, ինչը այս պարագայում կարող է փաստել նաև բնակչության եկամուտների և կենսամակարդակի նվազման մասին:

Եթե նկատել եք, թանկացումներ կան շուկայում։ Նույնիսկ ծիծաղելի է, որ ընդդիմադիր Փաշինյանը երբ ԱԺ-ում ծաղրանքով էր խոսում սխտորի գնից («Խոզի միս չկա, սխտոր կերեք, գիտեք՝ ինչ օգտակար է»), այսօր վարչապետ Փաշինյանի օրոք անգամ սխտորն է թանկացել։ Իմ կարծիքով՝ այս գնաճը պայմանավորված է նախ վերջին շրջանում դրամի շուրջ 7-8%-ով արժեզրկմամբ, սպառման անկմամբ, ձևավորված բացասական սպասումներով, և եթե նայենք ամենամեծ գնաճ արձանագրած ապրանքատեսակների անվանացանկը (շաքարավազ, ձեթ, բուսական յուղ), ապա կտեսնենք, որ, չնայած կառավարության հավաստիացումներին, այնուամենայնիվ, խնդիրներ կարող են լինել նաև տնտեսական մրցակցության հետ կապված՝ հաշվի առնելով վերոնշյալ ապրանքների շուկաների կենտրոնացումը:

Պարո՛ն Թովմասյան, անդրադառնալով պետական պարտքին և եվրոբոնդի թողարկմանը, արդյոք Դուք ռիսկ տեսնո՞ւմ եք։ Վերջերս Փաշինյանին մտերիմ գործարար Խաչատուր Սուքիասյանը կարծիք հայտնեց, որ 750 մլն դոլարի եվրոբոնդերի թողարկումը դրական երևույթ է։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։

Պետական պարտքն, այս տարվա արդյունքներով, կհասնի աստղաբաշխական` շուրջ 9 մլրդ դոլարի, այսինքն՝ ՀՆԱ 70%-ի: Զարգացող երկրներում 70%-ից բարձր պարտք-ՀՆԱ ցուցանիշը համարվում է բարձր ռիսկայնության: Համեմատության համար նկատենք, որ ՀՀ պետական պարտքը (ներքին և արտաքին) 31.03.2008թ. կազմել է շուրջ 1,83 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 30.04.2018թ.` շուրջ 6,87 մլրդ ԱՄՆ դոլար:

Կառավարությունն օրերս թողարկել է մոտ 750 մլն դոլարի եվրոբոնդեր` շուրջ 3,8% տոկոսադրույքով, որը ևս ռիսկեր է պարունակում։ Կառավարության պատասխանատուները և որոշ մասնագետներ հպարտությամբ նշում են, որ տոկոսադրույքը ընդամենը 3,8% է, և դա վստահության նշան է, սակայն մոռանում են ասել, որ միջազգային շուկայում ձևավորված լիբոր տոկոսադրույքը, 29.01.2021թ. դրությամբ, կազմել է ընդամենը 0,12-0,3% (LIBOR USD) և -0,5% (LIBOR EUR)՝ համապատասխանաբար: Այսինքն՝ մեզ այնքան են վստահում, որ տոկոսադրույքը մի քանի տասնյակ անգամ ավելի բարձր է, քան միջազգային շուկայում ձևավորված միջինը: Հիշեցնեմ նաև, որ 2009թ. ՌԴ-ից Լիբոր+3 %-ով վերցված 500 մլն դոլարի վարկը ներկայիս իշխանության ներկայացուցիչները համարում էին խայտառակություն: Կարելի է ենթադրել նաև, որ գումարը գնալու է բյուջեի ընթացիկ ծախսերի ծածկմանը, սակայն եվրոբոնդերի նման պարտքային գործիքները պետք է կիրառվեն հիմնականում ծրագրեր իրականացնելու համար:

Այս ամենով հանդերձ՝ 5,3% աճ է գրանցվել պետական հատվածի աշխատավարձերում: Այսինքն՝ տնտեսությունը խորը անկման մեջ է․ բոլոր ցուցանիշները նվազում են, իսկ դրա պատասխանատու պետական ապարատի աշխատավարձերը աճում են, և պարգևավճարներ են ստանում։

Պարո՛ն Թովմասյան, մենք խոսում ենք թանկացումներից, տնտեսական վատ ցուցանիշներից, պետական պարտքի ավելացումից և, միաժամանակ, հանգում ենք ցավալի իրողության․ մարդիկ արտագաղթում են, ըստ ամենայնի, տարբեր պատճառներով. փախստականի հիմքով Եվրոպայում կացության իրավունք կարող են ստանալ, կամ պարզապես ապագա չեն տեսնում Հայաստանում։ Ի՞նչ պետք է անել՝ կանխելու արտագաղթը:

Արտագաղթը նոր չէ, սակայն ավելի վտանգավոր դինամիկա կարող է ստանալ։ Օրինակ, ըստ ՌԴ ներքին գործերի նախարարության տվյալների, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի մոտ 82 հազար քաղաքացի ընդունել է Ռուսաստանի քաղաքացիություն, ընդ որում՝ ավելի քան 30 հազարը՝ նախորդ տարի, ինչը բավականին խոսուն փաստ է։ Այս առումով՝ իշխանության մոտ բացակայում է այն գիտակցումը, որ իրավիճակը կրիտիկական է։ Ինչ խոսք, պատերազմից հետո տնտեսական լարվածությունն ավելի է խորացնում արտագաղթի տեմպերը, քանի որ այսօր պետական ապարատը կաթվածահար վիճակում է։

Ուտոպիա չհամարեք իմ ասածը, սակայն ՀՀ քաղաքացուն Հայաստանում պահելու համար պետք է հաշվի նստել բիզնեսի հետ։ Պետությունն ու բիզնեսն այսօր իրար համահունչ չեն քայլում։ Մենք օրենսդրության մեջ լրջագույն խնդիրներ ունենք լուծելու, նույնը՝ հարկային համակարգում և վարչարարության մեջ։ Մասնագիտական ու պրոֆեսիոնալ թիմերը պետք է նոր մեխանիզմներ մշակեն։ Այն մոտեցումները, որոնք հիմա առկա են, չեն բավարարում ներկա պահանջներին։ Մեր պետական մոտեցումը հնացած ու կնճռոտ է։ Այն վերանայել է պետք։

Ես կարծում եմ, որ պետք է հիմնական ուշադրությունը կենտրոնացնենք ներդրումների ներգրավման վրա, պարզեցնենք բոլոր բիզնես-գործընթացները, գործող արտոնությունները վերաիմաստավորենք և դարձնենք ավտոմատ ռեժիմի՝ առանց որևիցե բյուրոկրատական քաշքշուկների և պետական մարմինների այցերի: Պետք է ակտիվացնենք ներդրումների ներգրավման կառույցները և, ամենակարևորը, սերտորեն աշխատենք սփյուռքի հետ: Ես քաջատեղյակ եմ սփյուռքի անցուդարձին և լավ գիտեմ, թե ինչպես պետք է շահագրգռել մեր հայրենակիցներին: Սակայն այսօր այս իշխանությունները խնդիրներ ունեն նաև սփյուռքի հետ հարաբերություններում։ Նրանք այլևս չեն վայելում սփյուռքի աջակցությունը, ինչը պարզ կլինի առաջիկայում կազմակերպվելիք համահայկական մարաթոնի ժամանակ։ Պետք է վերջապես լուծել նաև տնտեսական իրական ազատ մրցակցության հարցը։ Վերոնշյալ խնդիրները ցույց են տալիս, որ այդ ասպարեզում անելիք կա: Շատ կարևոր է նաև, որ ներդրողներին պետությունը անվտանգության երաշխիքներ տրամադրի, քանի որ պատերազմից հետո շատ ներդրողներ առերեսվեցին գույքի և բիզնեսի կորստի հետ` պետության կողմից զրոյական պատասխանատվության պարագայում:

Պարո՛ն Թովմասյան, այս կառավարությունը կկարողանա՞ կառավարել «հետպատերազմյան Հայաստանը», կամ Ձեր մատնանշած փոփոխությունների իրականացման կամքը Դուք տեսնո՞ւմ եք։

Ես դեռևս նախորդ տարի իմ հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եմ, որ այս իշխանությունն ունի պրոֆեսիոնալ թիմի խնդիր, և նորեկները պարզապես չեն հասկանում՝ ինչպես ճիշտ իրականացնել ծրագրերը։ Այսօր արդեն այս կառավարության հետ, իմ կարծիքով, որևէ դրական տեղաշարժ ակնկալել հնարավոր չէ։ Նրանք մսխել են իրենց տրված ժամանակն ու վստահությունը։ Եթե ինձ հարցնեիք, թե ովքեր են ունակ, և ինչ գործիքներով է հնարավոր դուրս գալ այս վիճակից, ես կարող եմ ասել՝ առաջին հերթին համահայկական ներուժի համախմբման միջոցով՝ մարդկանց, որոնք հաջողության են հասել յուրաքանչյուրն իր ոլորտում՝ Հայաստանի ներսում և սփյուռքում, տիրապետում են ֆինանսական միջոցների և կապերի, և, ամենակարևորը, շահագրգռված են Հայաստանի կայունությամբ, հզորացմամբ։ Այս ամենին կարող ենք հասնել պրոֆեսիոնալների կառավարման շնորհիվ։

Դուք այսօր հայտ եք ներկայացրել՝ մտնելու քաղաքականություն։ Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման իդեալական տարբերակներից եք խոսում։ Ձեր քաղաքական թիմը ունա՞կ է Ձեր նշած իդելական տարբերակները կյանքի կոչելու։

Իհարկե, Հայաստանի պես փոքր երկիրը բարդ չէ կառավարելը և ոտքի կանգնեցնելը․ դրա համար պետք է կամք և պրոֆեսիոնալիզմ։ Հայ ազգը պետք է ուժ գտնի իր մեջ ու մնա հայրենիքում, աշխատի ու ստեղծագործի Հայաստանում, և միասին տարբերակներ գտնենք՝ միահամուռ ուժերով ոտքի կանգնեցնելու մեր հայրենիքը։

Այս պահին էլ մեր կողմից մշակվում են առանձին ոլորտների զարգացման ծրագրեր, որոնք շուտով առավել մանրամասն կներկայացնենք: Հատուկ ուշադրություն է դարձվելու նաև առողջապահությանը և գիտության-կրթության զարգացմանը: Պետք է վերջապես աշխատի գիտություն-կրթություն-տնտեսություն կապը: Մեծ հաշվով, վերոնշյալը միտված է լինելու նաև ամուր բանակ և անվտանգություն ունենալուն, այսինքն՝ տնտեսության զարգացումը պետք է ներդաշնակեցվի բանակի զարգացմանը, ստեղծվի, այսպես կոչված, «ռազմական տնտեսություն», որը հաջողությամբ կիրառվել է մի շարք երկրներում:

Ես իմ առաջ նպատակ եմ դրել ստեղծելու համապատասխան միջավայր, որպեսզի մեր ազգը համոզվի՝ հնարավո՛ր է մեր հայրենիքում աշխատել ու ապրել արժանապատիվ կյանքով։ Իսկ մեր անելիքն այն է, որ պետք է ստեղծենք հուսալիություն, կայունություն ու զարգացող պետություն։

ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Դիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում» Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև Լոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ
Ամենադիտված