Բարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում Ռուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա


Խաչիկ Ասրյանի առաջարկած դեղատոմսը. որտե՞ղ են գտնվում ՀՀ անվտանգության երաշխիքները

Վերլուծություն

Հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանում չափազանց խորքային պրոցեսներ են ընթանում: 44-օրյա պատերազմին և դրան հետևած աղետալի իրադարձույթուններին Հայաստանում հաջորդել են պետության անվտանգային համակարգը ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունների սերտացման համատեքստում ամրապնդելու նախաձեռնություններ. խնդիր է դրված օր առաջ վերացնելու ՀՀ իշխանությունների՝ արտաքին քաղաքական գործընթացներում թույլ տված աղետալի սխալները և ուղղելու պետության ողնաշարը:

Օրերս «Հայոց արծիվներ. Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը ռուսական «Ցարգրադ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությանը: Հայաստանի իրական հայրենասերների առաքելությունը նա բացառապես տեսնում է ռուսական կողմի հետ սերտ ռազմական, քաղաքական և տնտեսական համագործակցության համատեքստում:

Խ. Ասրյանը, ով մասնակցել է նաև սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված արցախա-ադրբեջանական ահաբեկչական պատերազմին և եղել է կամավորների գնդի հրամանատար, վերջնագիր է ներկայացրել Հայաստանում ՆԱՏՕ-ական ներկայացուցիչներին և համոզված է, որ առանց Ռուսաստանի հայկական լեռնաշխարհում երբեք խաղաղություն չի լինի:

Քաղաքական գործիչը, ով առաջնագծում էր ղարաբաղյան պատերազմի առաջին իսկ օրերից, վստահ է, որ շարքային հայ երիտասարդները, որոնցից շատերը նույնիսկ 20 տարեկանը դեռ չէին բոլորել, ստիպված էին արյունով վճարել իշխանությունների կողմից վարվող եղբայրական քրիստոնյա ռուս ժողովրդից հեռանալուն միտված սխալ քաղաքականության պատճառով:

— Հատկապես զոհված զինվորների մասին հուշերը, նրանց մայրերի ու հայրերի արցունքները թույլ չեն տալիս անգամ մեկ այլ քայլ կատարել դեպի ՆԱՏՕ, որի ակտիվ անդամն է Թուրքիան,- համոզված է Խ.Ասրյանը: Այս կապակցությամբ նա հրապարակել է իր կոչը՝ ուղղված համաքաղաքացիներին և համախոհներին, առաջարկելով անհապաղ քայլեր ձեռնարկել՝ երկիրը նման աղետից փրկելու համար:

Անցնելով խրամատներից դեպի մեծ քաղաքականություն ճանապարհը, քաղաքական գործիչը հետևյալ կոչն է ուղղել ժողովրդին.

«Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի արտաքին անվտանգության առողջ և հզոր ապագան բացառապես հայ և ռուս ժողովուրդների հավատարիմ եղբայրության մեջ է: Եվ այս առումով՝ անհերքելի է, որ աշխարհում, այն էլ 21-րդ դարում, գտնվի մի կուսակցություն, որը չունենա իր երկրի և ժողովրդի անվտանգության ամրապնդմանը համապատասխան արտաքին քաղաքական ուղղվածություն ունեցող դաշնակից երկիր: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»-ը, ստեղծման պահից համոզված է, որ բացառապես ռուս քրիստոնյա ժողովուրդը ներկայացնող Ռուսաստանի Դաշնության հետ մենք պետք է առաջ շարժվենք և միասին պետք է մեր բոլոր ջանքերը գործադրենք Հայաստանի և Ռուսաստանի հզոր ապագան կերտելու համար, քանի որ մենք ո՛չ միայն հավատարիմ եղբայրներ ենք՝ քրիստոնյաներ, այլև՝ դաշնակից պետություններ»:

Խաչիկ Ասրյանը նաև սեփական դեղատոմսն է առաջարկել՝ նպաստել քրիստոնյա հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամության շարունակական ամրապնդմանը, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներ, ինչպես նաև նոր, ավելի արդյունավետ համաձայնագրերի կնքմանը, նպաստել ՀՀ և ՌԴ պետական մարմինների կողմից պաշտոնապես կնքված ռազմավարական, քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներին վերաբերող բոլոր միջազգային պայմանագրերի իրագործմանը, ինչպես նաև նոր, ավելի արդյունավետ պայմանագրերի կնքմանը, նպաստել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արդյունավետ գործունեությանը և բարձրացնել այդ կառույցի հեղինակությունը և այլն:

Շատ կարևոր է, որ հայկական պետության թուլացման և անորոշ ապագայի այս ծանր ժամանակահատվածում քաղաքական այրերը դրսևորեն խոհեմություն և խիզախություն՝ ժողովրդին առաջնորդելու դեպի առավել ապահով հանգրվաններ: Հատկապես ներքաղաքական այս շփոթի պայմաններում, երբ հեղափոխական խոստումներից խաբված ժողովուրդը հայտնվեց կոտրած տաշտակի առաջ, առաջնորդների խնդիրն է ոչ թե առավել խորացնել առկա անորոշ մթնոլորտը, այլև տալ հստակ լուծումներ և երկիրը դնել ապահով ռելսերի վրա...

Իսկ մեր անվտանգության և ապահովության երաշխիքները գտնվում են Մոսկվայում, և այդ հարցում դժվար է չհամաձայնել Խաչիկ Ասրյանի հետ:

Ատոմ Մխիթարյան

Բարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա Այսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով
Ամենադիտված