Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


Թուրքիան հսկողությու՞ն է սահմանել Ղարաբաղի պուտինյան խաղաղապահների նկատմամբ

Svpressa.ru-ն գրում է, որ Արցախում ադրբեջանցիների և հայերի շփման գոտում իրավիճակը վերահսկելու համար Մարզիլի գյուղում (Ադրբեջանի Աղդամի շրջան) ստեղծվել է համատեղ կենտրոն, որտեղ 60-ական թուրք և ռուս զինծառայողներ են հերթապահելու: Առաջին հայացքից ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել: Իրավիճակը, կարծես թե, տեղավորվում է Ռուսաստանի արտգործնախարարության հանգստացնող հռետորաբանության մեջ: Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաստատապես խոստացել է, որ Ղարաբաղում թուրք խաղաղապահներ չեն լինի, նման առաքելություն լինելու է Ադրբեջանի տարածքում:

Այնուամենայնիվ, Սիրիայում նույն համատեղ խաղաղապահ առաքելությունը հաջողություն չի ունեցել: Անկարան շարունակել է աջակցել իր խմբավորումներին աչք փակելով Ասադի կառավարական ուժերի դեմ նրանց առաջխաղացման վրա, իսկ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը պատասխանել են դրան «արդուկելով» թուրքամետներին ռմբակոծիչներով և հարձակողական ինքնաթիռներով: Ավելին, կողմերն, ըստ էության, տեղեկատվությամբ չեն կիսվում։

Առաջանում է առաջին հարցը. ինչո՞ւ պետք է այդ ամենը տարբերվի Ադրբեջանում, որտեղ թուրքերն իրենց զգում են ինչպես ձուկը ջրում: Եվ երկրորդ հերթին, արդյո՞ք թուրքերը կհեռանան Մարզիլիից, եթե հինգ տարի հետո Բաքուն հրաժարվի երկարեցնել Ռուսաստանի խաղաղապահ մանդատը: Շատ հավանական է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն չունի դրանց պատասխանները: Նախևառաջ, ավելի ճիշտ կլիներ Մարզիլիի կենտրոնը համարել ոչ թե համատեղ, այլ զուգահեռ գործող: Ըստ «Իզվեստիա» թերթի, այն բաժանված է երկու գոտու. առանձին «ռուսական» և առանձին «թուրքական», չկա ընդհանուր հրամանատարություն, ինչպես ընդունված է նման դեպքերում: Արևմտյան լրատվամիջոցները կարծում են, որ այդ երկակի իշխանության պատճառը պատմական մրցակցության մեջ է: Դժվար է չհամաձայնել այդ տեսակետի հետ: Եթե ղեկավարումն իրականացվեր ռոտացիայի սկզբունքով, ապա հնարավոր կլիներ ապահով կերպով հայտարարել ռուս-թուրքական ռազմական դաշինքի առաջին փորձի մասին: Բայց թուրքերը երբեք թույլ չեն տա, որ իրենց հրաման տա ռուս սպան, ինչպես և հակառակը: Աչք է ծակում այն, որ ռուսական և թուրքական փոքրիկ առաքելությունները գլխավորում են հարևան գրասենյակներում նստած գեներալները:

Բացի այդ, նույնիսկ նորագույն պատմությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի ցանկացած ներկայություն Ադրբեջանում և Ղարաբաղում չի բխում Ալիևի շահերից: Հիշեցնենք նաև, որ 8 տարի առաջ Բաքուն, իր տարեկան վարձակալությունը 7.5 մլն դոլարից հասցնելով 300 մլն-ի, փաստացի դուրս է մղել Ռուսաստանին իր տարածքում գտնվող Գաբալայի ռազմաբազայից: Եթե հնարավոր լինի կշեռքի վրա կշռել բոլոր նրբերանգները, ապա առավելությունը կլինի Թուրքիայի կողմը: Ուժերի ներկայիս դասավորվածության պայմաններում Անկարան և Բաքուն, անկասկած, հանդես են գալիս որպես մեկ թիմ, և թուրքերը ցանկացած վիճահարույց պահերին անպայման կանցնեն ադրբեջանցիների կողմը: Իսկ ահա Մոսկվային ու Երևանին դժվար է անվանել միասնական, ընդ որում հայերն իսկապես հիմքեր ունեն այդպես մտածելու: Եվ ընդհանրապես, Էրդողանի մասնակցությունը ղարաբաղյան խաղաղապահությանը առնվազն տգեղ է, և մեծ հաշվով անգամ ցինիկ: Բազմաթիվ երկրներ, ներառյալ ցարական Ռուսաստանը, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Ի վերջո, Բաքուն կարող էր հրավիրվել Փարիզին կամ վատթարագույն դեպքում էլ-Ռիադին որպես Մոսկվային հակակշիռ, այլ ոչ թե Թուրքիային: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի նոր պետքարտուղար Էնթոնի Բլինկենը սպառնացել է դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ և այժմ շատ է խոսում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման գործընթացում Վաշինգտոնի ակտիվ մասնակցության անհրաժեշտության մասին: Նրա խոսքով` «Կովկասում տևական խաղաղության ձեռքբերումը հնարավոր է հաշվի առնելով ոչ միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի, այլ նաև բոլոր շահագրգիռ կողմերի շահերը»: Պարզ է, որ այդ ուղերձը հիմնականում ուղղված է Երևանին: Պետդեպարտամենտը գրեթե բացահայտ ասում է հայերին. «Հենց ռուսներն են պուտինամետ Թրամփի թողտվությամբ ձեզ հանձնել»: Եվ այդ ուղերձը արձագանք է գտնում հայկական քաղաքական դաշտում: Ի դեպ, ենթադվում է, որ Հայաստանի կողմից Արցախի կորուստով կսկսվի վրացական միջանցքով Վաշինգտոնի ու Երևանի կտրուկ մերձեցում: Ինչ վերաբերում է Թուրքիայի շահերին Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնում, ապա այստեղ նույնպես շատ բան կապված է ԱՄՆ-ից: Էրդողանի դիրքորոշումը բացատրել է թուրք քաղաքագետ Հասան Սելիմ Օզերտեմը: Ըստ նրա, Անկարան երկար ժամանակ փորձում էր մտնել Ռուսաստանի կովկասյան հետնաբակ, և այժմ դա նրան հաջողվել է, և հենց Ռուսաստանի համաձայնությամբ: Բայց դա անհրաժեշտ է ոչ միայն տարածաշրջանում իշխանության հասնելու համար, թուրքերի համար շատ ավելի կարևոր է նշանակալից դառնալ ամերիկացիների աչքում և ձեռք բերել նոր հաղթաթղթեր` ԱՄՆ-ի հետ առաջիկայում կնքվելիք քաղաքական գործարքում:

Էրդողանը կարծես ազդանշան է ուղարկում Բայդենին. Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, մտել է Անդրկովկաս և օդ բարձրացրել իր ԱԹՍ-ները, այդ թվում ռուս զինվորներին լրտեսելու համար: Իսկ «Haberrus» թերթը ուղղակիորեն է գրել. «Թուրքիան վերահսկողություն է հաստատել Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահների վրա»: Հասկանալի է, որ Անկարան ցանկանում է դրա համար հսկայական շահաբաժիններ ստանալ: Իսկ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը այդ վտանգը չի տեսնում: Նա այսպես է հիմնավորում. «Ես չէի փորձի այստեղ տեսնել դավադրության տեսություն»: Միևնույն ժամանակ, նա խոստովանում է, որ Անկարան շատ ազդեցիկ ուժ է դարձել Կովկասում. «Մենք պարզապես պետք է հաշվի առնենք առկա իրողությունը, իսկ իրողությունն այն է, որ հարցերը պետք է քննարկվեն Թուրքիայի հետ»: Այնուամենայնիվ, նույնիսկ առանց «դավադրության տեսություն» էլ ամեն ինչ պարզ է. Սև ծովից մինչև Կասպից ծով Ռուսաստանի սահմանի մյուս կողմում յանկիներն արդեն սկսել են գործել: Ավելի վատն այն է, որ նույնիսկ ռուսների բարեկամ Հայաստանը կարող է շուտով դառնալ ռուսաֆոբական «կովկասյան Ուկրաինա»:

 

Ռուբեն Սիմոնյան

Pressmedia.am

Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով
Ամենադիտված