Նիկոլ Փաշինյանը կամ չի կարողանում, կամ չի ուզում. Քոչարյան
Ուշադրության կենտրոնում80-ականների սկզբում Խորհրդային Միությունում սկսեց տպվել «Аргументы и факты» շաբաթաթերթը, որը շատ արագ մեծ վարկանիշ ձեռք բերեց և անգամ գրանցվեց Գինեսի գրքում, որպես աշխարհում ամենամեծ տպաքանակ ունեցող թերթ (եթե չեմ շփոթվում այդ թիվը 30 միլիոն էր): Կարծում եմ հաջողության գրավականը թերթի անվանման և կոնտենտի 100%-ոց համապատախանությունն էր: Ռուսներն ասում են.«Факты-вещь упрямая»: Դժվար է չհամաձայնել այս մտքի հետ: Այդ, իսկ պատճառով որոշել եմ խոսել միայն փաստերով և փաստարկներով: Առաջարկում եմ նույնը անեն, թե իմ կողմնակիցները ր, թե օպոնենտները: Այսուհետ միայն փաստեր և փաստարկներ : Եվ այսպես սկսում եմ իմ սեփական «Ինչու պետք է հեռանա նիկոլ փաշինյանը: Аргументы и факты» շարքը
Փաստ առաջին
նիկոլ փաշինյանը, որը վերջին 20 տարիներին խոսել է թալանից և կոռուպցիայից, համարյա երեք տարի ունենալով բաձարձակ իշխանություն, չի կարողացել այդ թալանի և կոռուպցիայի գոնե մեկ հաստատված փաստ բերել:
Սա ընդամենը երկու բան կարող է նշանակել՝ կամ չի կարողանում, կամ չի ուզում: Երկու դեպքում էլ պետք է հեռանա:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյան
Մանրամասն՝ այստեղ