Սև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը


«Գյուղատնտեսության ոլորտ համակարգելը թթու թան չէ, ամեն մարդու բան չէ»․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս պարզ դարձավ, որ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է ապահովել 24,3 հազար հա գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային որոշ մշակաբույսերի ցանքատարածություններ, բարձրացնել բերքատվության մակարդակը մինչև 30 %-ով։ Այս ծրագիրը կյանքի կոչելու համար առաջարկվում է սերմերի արժեքի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Պետական աջակցության ծրագիրը հաստատելու դեպքում 2021 թ.-ի պետբյուջեից լրացուցիչ կհատկացվի շուրջ 701,44 մլն դրամ։ «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը նշում է՝ ողջունելի է կառավարության մոտեցումը, որով սուբսիդավորվում կամ փոխհատուցվում է սերմերի արժեքի որոշ մասը։

«Բայց հարկ է նշել, որ բերքատվությունը բարձրացնելու համար որակյալ սերմերի ընտրությունը միայն բավարար պայման չէ, այլ անհրաժեշտ է նաև, որ գյուղատնտեսության ոլորտում իրականացվեն հրատապ լուծում պահանջող այնպիսի քայլեր, ինչպիսիք են՝ բարվոք վիճակում գտնվող հողային միջավայրի առկայությունը, կողմնակի խառնուրդներից զերծ մշակելի հողատարածքի և ոռոգման ջրի առկայությունը, հողի ճիշտ մշակումը, ցանքաշրջանառության ճիշտ իրականացումը, որակյալ պարարտանյութերի և թունաքիմիկատների առկայությունը, սարքին վիճակում և շահագործման համար ճիշտ կարգավորումների բերված գյուղատնտեսական տեխնիկայի առկայությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սեդրակյանը:

Ընդգծում է՝ առաջին ու կարևոր պայմաններից մեկն, իհարկե, բարվոք վիճակում գտնվող հողային միջավայրի առկայությունն է:

«Այս առումով հարկ է նշել, որ երկրի մշակելի հողատարածքներում օրգանա–հանքային պարարտանյութերը խիստ անբավարար են՝ գոմաղբը օգտագործվում է խիստ մասնակի, բացի դա, հանրապետությունում օգտագործվում է միջին հաշվով 30000-ից 50000 տոննա ամոնիակային սելիտրա։ Տարիներ առաջ գյուղատնտեսության նախարարության կազմում գոյություն ունեին հատուկ մասնագիտացված ՊՈԱԿ –ներ, որտեղ հանրապետության տարբեր մարզերից բերվում էին մշակելի հողերի նմուշներ, լաբորատոր պայմաններում ստուգվում էին այդ հողանմուշները և պարզում դրանց պիտանելիության աստիճանը՝ պատրաստ լինելը ցանքի գործընթացին: Հողանմուշի կազմը ստուգելիս, եթե պարզվեր, որ այն պետք է հարստացնել, ապա մշակելի հողատարածքը հարստացվում էր տարբեր տիպի պարարտանյութերով և այլ նյութերով։

Իսկ եթե պարզվեր, որ հողը վարակված է տարբեր տեսակի գյուղատնտեսական հիվանդություններով և վնասատուներով, ապա կազմակերպվում էին գյուղատնտեսական հիվանդությունների և վնասատուների (մասնավորապես՝ կրծողների) դեմ պայքարի միջոցառումներ։ Սակայն վերջին տարիներին մեր երկրի «խելացի» ղեկավարության կողմից այդ ՊՈԱԿ-ները համարվեցին ավելորդ և «օպտիմալացման» անվան տակ փակվեցին, վերացան»,-նշում է մեր զրուցակիցը: ՀԿ-ի նախագահի խոսքով՝ գյուղոլորտում հրատապ քայլերից են կողմնակի խառնուրդներից (քար, փայտ, արտադրական թափոններ և այլն) զերծ մշակելի հողատարածքի, ինչպես նաև կողմնակի խառնուրդներից (արտադրական թափոններ, ծանր մետաղներ և այլն) զերծ ոռոգման ջրի առկայությունը:

«Այս առումով հարկ է նշել, որ Հայաստանում ոռոգման ջրերի որակը չի վերահսկվում։ Գաղտնիք չէ, որ որոշ տեղամասերում հանքային պոչամբարներից բացթողումներ են լինում և այնտեղից դուրս եկած ծանր մետաղները և թունավոր այլ նյութերը ձնհալի ջրերի և անձրևաջրերի միջոցով, թափվելով գետի կամ գետակի մեջ, հոսում, գնում են դեպի դաշտերի ցանված սերմերը։ Նույն ձևով իրականացվում է արտադրական թափոնների հոսքը դեպի դաշտեր»,-ասում է Սեդրակյանը: Շեշտում է՝ կարևոր է հողի ճիշտ մշակումը: «Հողի մշակման նպատակն է հողաշերտի կտրումը, շրջումը, փխրեցնելը, կոշտերի փշրումը, մոլախոտերի ոչնչացումը։ Ըստ ագրոգիտության, Հայաստանում հողերը վարում են գութաններով 25-35 սմ խորությամբ, իսկ լրացուցիչ մշակում են կուլտիվատորներով, ցաքաններով և այլ հողամշակման գործիքներով 8-14 սմ խորությամբ։ Այսօր ամբողջ Հայաստանով շրջես, չես գտնի 15 սմից ավելի խորությամբ իրականացվող վար, գութանների վրա չես գտնի տեղադրված նախագութանիկներ, դանակներ և այլն։ Գրագետ կերպով վար չիրականացնելու պատճառով վարից հետո դաշտը լի է մոլախոտերով»,-հավելում է մեր զրուցակիցը:

Նշում է՝ այս ամենի հետ մեկտեղ կարևոր է ճիշտ ցանքաշրջանառության իրականացումը, օգտագործվող որակյալ պարարտանյութերի և թունաքիմիկատների ճիշտ ընտրությունը, սարքին վիճակում և շահագործման ճիշտ կարգավորումների բերված համապատասխան գյուղատնտեսական տեխնիկայի առկայությունը:

«Միայն վերոնշվածների առկայության դեպքում կարելի է խոսել բարձր բերք ստանալու մասին, թե չէ «եփած հավի» ծիծաղն էլ է գալիս, երբ գյուղատնտեսության մասով էկոնոմիկայի երիտասարդ և անփորձ փոխնախարարիկ Արման Խոջոյանն ասում է՝ սուբսիդավորելով և որակյալ սերմեր գյուղացիներին տալով՝ կբարձրացնենք բերքատվությունը, մասնավորապես՝ ցորենի միջին բերքը 1,8 տ –ից կհասցնենք 3 տ-ի։

Ինքնավստահ և մեծամիտ, բայց ոլորտին անփորձ երիտասարդին պետք է հուշել, որ «հալվա ասելով բերանդ չի քաղցրանա», և ընդհանրապես, նրան ու գյուղատնտեսության մասով էկոնոմիկայի մյուս երիտասարդ և անփորձ փոխնախարարիկին խորհուրդ կտամ բացի ղեկավարի դատարկ և մեծամիտ կեցվածք ընդունելուց, մեկ–մեկ էլ կարդացեք ագրոգիտություն և մեկ–մեկ էլ ոլորտից խորհուրդ հարցրեք ոլորտի փորձառու մասնագետներին։ Լավ իմացեք՝ երկրում նորմալ իշխանությունների առկայության դեպքում ներկայիս ձեր գյուղատնտեսական գիտելիքներով լավագույն դեպքում դուք կհայտնվեիք նախարարության որևէ վարչության որևէ բաժնում առաջատար մասնագետից ոչ բարձր պաշտոնի։ Տեղին է ասել՝ գյուղատնտեսության ոլորտ համակարգելը թթու թան չէ և ամեն մարդու բան չէ»,-եզրափակում է Սարգիս Սեդրակյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովԵրկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3
Ամենադիտված