«Նոր Հայաստան»-ը որոշել է նստացույցը փոխարինել ինչ-որ անհասկանալի, անլուրջ շուրջօրյա հերթապահությամբ
BlogՌոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .,
<<Նոր Հայաստանը>> որոշել է նստացույցը փոխարինել ինչ-որ անհասկանալի, անլուրջ շուրջօրյա հերթապահությամբ: Դա քիչ է, այսօրվանից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ պետք է ասուլիս տան:
Ես չեմ հասկանում, դեռ կա՞ն մարդիկ, իսկական լրագրողներ, որոնց հետաքրքրում է այս մանկապարտեզային, մանկամիտ ասուլիսները…
Նաև որոշել են գնան մարզեր…Ու առաջինը որոշել են գնալ Սյունիք…
Ախր գնում եք Սյունիք որ ի՞նչ անեք…Արցախ գնացիք սադրեցիք, հիմա էլ գնում եք Սյունի՞ք…
Հա′ պարզ է, ռեանիմացիայի կարիք ունեք…Ուզում եք հիշեցնեք, որ կաք, գոյություն ունեք…Ուզում եք <<հերոսանալ>>, ժիրիկանալ…
Երևանի փողոցներն աննպատակ չափչփելուց հետո, որոշել եք գյուղամե՞ջ մտնել…Ձեր թղթե վրանները վերցրեք, որ ճանապարհին չմրսեք…
Միայն հիշեցնեմ, որ Սյունիքում հողմաղացներ չկան…Բայց ամեն դեպքում ձեր թղթե նիզակներն էլ վերցրեք…