Նավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ալիևն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջակ է անում Երևանին՝ իհարկե մեզ դնելով Բաքվից միակողմանի կախվածության մեջ․ Զաքարյան Գայի պողոտայում բախվել է 3 մեքենա, փրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին Մոսկվան uպառնացել է Լոնդոնին՝ ՌԴ-ի տարածքում բրիտանական ԱԹՍ-ների hարվածների համար Ուկրաինան 2 տարվա ընթացքում Մոսկվայի վրա իրականացրել է ամենախոշոր հարձակումը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Անօդաչուների զանգվածային hարձակում՝ Մոսկվայի վրա․ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել Գյումրիից Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով


Ռոբերտ Քոչարյանի ընտրություններին մասնակցելու հայտը ուժեղացնում է ներկայիս կառավարության շանսերը

Ուշադրության կենտրոնում

Հայաստանում ստեղծված  ներքաղաքական իրավիճակի, արտահերթ ընտրությունների,  և Ռուսաստանին միանալու երթերի մասին pressmedia.am  կայքը զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հետ։

— Պարոն Քանանյան, «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է, որ իշխանությունը չի գնում արտահերթ ընտրությունների, որովհետև այդ առաջարկը դրական արձագանք չի ստացել ընդդիմության կողմից և չկա նման ընտրությունների հանրային պահանջ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը և արդյո՞ք սա հետագայում խնդիրներ չի ստեղծելու իշխանության համար։

— Անկեղծ ասած, ես զարմացած չեմ այդ որոշումից, թեպետև չեմ բացառում, որ նրանք կրկին կհայտարարեն, որ ուզում են անցկացնել արտահերթ ընտրություններ, որ անսպասելիության գործոնը օգնի նրանց  մեծ կորուստներ չունենալ։ Բայց այդ ամենին, բնականաբար, խիստ բացասաբար եմ վերաբերվում։ Տեղի ունեցածից հետո  ներկա կառավարությունը պետք է ողջ կազմով, անհապաղ հրաժարական տա, իսկ կառավարության ղեկավարը, եթե  տղամարդ լիներ, պետք է ինքնասպանություն գործեր, որովհետև նա  հայոց պատմության մեջ դարձել է ամենասև, ամենամերժելի և  հավերժորեն դավաճանի պիտակ կրող մի թշվառ անձնավորություն, անկախ այն հանգամանքից, որ բանակաշինության տապալումը մեծ մասով ոչ իր իշխանության մեղքով էր։ Նիկոլի ստորագրած կապիտուլացիոն համաձայնագիրը իրար հետ լավագույնս սպասարկելու են մեր երկիրը իշխանությանը վերջին փշրանքներից  զրկելու ուղղությամբ։

— Ի՞նչ եք կարծում, եթե լինի արտահերթ ընտրություններ, ապա այդ ընտրությունները  փոխելո՞ւ են տրամադրությունները, և ստեղծված  խնդիրներին լուծում տալո՞ւ են:

— Ես, առհասարակ, կասկածում եմ, որ տեղի ունեցածից հետո հնարավոր է գտնել այնպիսի լուծում,  որը Հայաստանի Հանրապետությանը երկարաժամկետ գոյության հնարավորություն ընծայի։ Ստորագրված կապիտուլիացիան շատ կործանարար էր։ Բայց, տեսականորեն, եթե մինչ ընտրությունները հնարավոր լինի ձևավորել իսկապես քաղաքական այլընտրանքը, որը չի կարող կառուցված չլինել ողջամիտ  և քաղաքական ազգայնականության հիմունքների վրա, ապա, թերևս, բացառիկ և հանճարեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի մեծագույն դժվարությամբ մի բան փոփոխել այնպես, որ Հայաստանի Հանրապետությունը երկարաժամկետ  գոյության  հեռանկար ունենա։ Բայց ես կարծում եմ, որ հասարակությունը պատրաստ չէ դիմագրավելու բանական մարտահրավերներին և ամեն գնով պահպանելու ազգային պետականությունը  և կարծում եմ, որ բնակչության մեծ մասը, հասարակության մեծ մասը կնախընտրի ունենալ, չակերտավոր ասված, հաշտություն թուրք հակառակորդի հետ, բաց սահմաններ, գործնականում ապօրինի բաժանարար գծեր և վայելել թվացյալ հանգիստ և խաղաղ կյանքը, մինչև որ կրկին հասունանա, այսպես ասած, թուրքի յաթաղանին ենթարկվելու ճակատագրական պահը, որը կհամընկնի առաջին համաշխարհային լուրջ ապակայունացման հետ։

— Հայաստանում տեղի են ունենում Ռուսաստանին միանալու հավաքներ, երթեր: Դրան անգամ մասնակցել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։

— Ինքնիշխանության դեմ պայքարը Հայաստանում վաղուց ինստիտուցիոնալ հարթության վրա էր և Հայաստանը ղեկավարող բոլոր վարչակազմերը գիտակցաբար ընթացել են հենց այդ ճանապարհով,. և առաջին, և երկրորդ, և երրորդ և չորրորդ վարչակազմը։ Բայց անկախ այս տխուր և հայտնի հանգամանքից՝ Հայաստանի անկախությունը ուրանալու և Ռուսաստանին միանալու կոչերով հանդես եկող  անձիք և շրջանակները պարզապես հակապետական, հակաազգային շրջանակներն են, որոնց դեմ, եթե առողջ հասարակություն և առողջ պետություն ունենայինք ապա կգործադրվեին շատ խիստ պատժիչ գործողություններ և մեծագույն դատապարտությամբ և արհամարհանքով եմ վերաբերվում այդպիսի անձանց և շրջանակներին։ Նրանց համարում եմ մեր հասարակության ամենաստոր և ամենաանարգաված զանգվածը, հատկապես  սրբապիղծ է նման կոչերով հանդես եկողը, որովհետև, ընդհամենը, երեք ամիս առաջ Ռուսաստանը և Թուրքիան  հատուկ դաշնակցելով իրար հետ հերթական անգամ մասնատել են Հայաստանը և հայերին կանգնեցրել են նոր ցեղասպանության և պետականությունը վերջնականապես կորցնելու մոտալուտ հեռանկարի առջև։ Ռուսաստանը փաստացի կերպով  իր ներկա կեցվածքով, վերջապես դա ցավալի է խոստովանել, բայց Հայաստանի համար թշնամի պետություն է։ 

— Պարոն Քանանյան, հաշվի առնելով այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ պատրաստվում է վերադառնալ մեծ քաղաքականություն և ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ հասարակությունը պառակտվել է երկու գաղափարի շուրջ՝ կամ հների վերադարձ, կամ ներկայիս իշխանություն։ Ստեղծված քաղաքական իրավիճակից դուրս գալու  ելքը ո՞րն է:

— Տեսականորեն այլընտրանքը կարող է լինել ողջամիտ ազգայնականության հիմքերի վրա՝ քաղաքական, պատկառելի, ներկայացուցչական ուրիշ ձևավորումը, որը տեսականորեն  հնարավոր է, գործնականում գրեթե անհնար է մի շարք օբեկտիվ և սուբեկտիվ  պատճառներով։ Իսկ Քոչարյանի հնարավոր առաջադրումը, ընտրություններին մասնակցելու հայտը ընդհամենը ուժեղացնում է ներկայիս կառավարության կրկին վերընտրվելու  շանսերը արտահերթ ընտրությունների ժամանակ, եթե այդպիսիք լինեն։ Այսինքն, իրականում Քոչարյանի այդ հայտը, իմ կարծիքով, ձեռնտու է հենց Փաշինյանին։ 

— Իսկ ո՞ւմ եք դուք տեսնում երրորդ ուժի կարգավիճակում, կա՞ արդյոք երրորդ կողմ, ում դուք տեսնում եք քաղաքական դաշտում։

— Ես ասում եմ, որ կան, հնարավոր է ձևավորել պատշաճ շրջանակ։ Բայց անուններ տալուց զերծ  կմնամ, որպեսզի չընկալվի, որ ես անձնական շահագրգռվածությամբ ինձ հարազատ և իմ կողմից հարգված գործիչների անուններ եմ տալիս։

 

Սուրեն Սիմոնյան

Pressmedia.am

Նավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ալիևն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջակ է անում Երևանին՝ իհարկե մեզ դնելով Բաքվից միակողմանի կախվածության մեջ․ Զաքարյան Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱվետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանԳայի պողոտայում բախվել է 3 մեքենա, փրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին Մոսկվան uպառնացել է Լոնդոնին՝ ՌԴ-ի տարածքում բրիտանական ԱԹՍ-ների hարվածների համար Քաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր ԱվետիսյանՊետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան 2 տարվա ընթացքում Մոսկվայի վրա իրականացրել է ամենախոշոր հարձակումը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Անօդաչուների զանգվածային hարձակում՝ Մոսկվայի վրա․ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել Գյումրիից Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով Իրանը պետք է բարձրացնի սպիտակ դրոշը. Թրամփ ՀՀ-ում տեղի ունեցող բռնաճնշnւմները, ապoրինությունները, բռնnւթյունները հայ տեսակի դեմ են, և այդ տեսակը տարաբնույթ հետապնդումների է ենթարկվում ոչ միայն ներսում, այլև դրսում․ Տիգրան Աբրահամյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Լույս չի լինելու Հորմուզի նեղուցում նավը գնդակnծnւթյան է ենթարկվել․ անձնակազմի մեկ անդամ զnhվել է Էրդողանը նշել է դիվանագիտության կարևորությունը Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածnւթյան թուլացման համար Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել էՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոնԹրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակըՕդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԻրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակըՍարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են երկու «Hyundai Elantra»-ները․ կա վիրավորՍիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս թանկարժեք աշխատանքԵրևի հույս ունի, թե մի գեղեցիկ օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկա է. Արշակ ԿարապետյանԱվտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներինԴիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրերՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենԴպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, բայց ոչ միայն ընդդիմության համար. Լենա ՄաթևոսյանԴեղձի մթերման համար գյուղացիները ճանապարհներ են փակել, այս հարցերը լուծեք. Տիգրան Աբրահամյան229 դպրոց եք փակել, գյուղերը դատարկում եք, երեխան ուզում է իր գյուղում կրթվել. Անդրանիկ ԳևորգյանԱյլևս գոյություն չունի ամենագեղեցիկ և լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը. ՂազարյանՇախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարումԻ՞նչ հայատյաց նկարներ են նկարում ադրբեջանցի աշակերտները, ի՞նչ է քարոզվում իրենց դպրոցներում. Գառնիկ ԴավթյանԳանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարարՔՊ-ից ասում են` սենց, թե նենց դատախազը գալու է իմ հետևից, երևի ձեր քաղաքական թիմը ավելի լավ գիտի. Դավիթ Ղազինյան
Ամենադիտված