Եթե չանենք՝ կորցնելու ենք հարյուրավոր միլիարդներ և 100.000 ավոր կյանքեր
Ուշադրության կենտրոնումՋութակահար Նարեկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել.
Այսօր թշնամին ավարտեց իր զորավարժությունները... Կարսի կողմից... թշնամին... ու ցնցեց Երևանը: Ես որ Նազենի Հովհաննիսյանի ստատուսից չգժվեմ, լավ կլինի: Նազենի Հովհաննիսյանի լոգիկայով՝ Թուրքիան Կարսի կողմից զորավարժություն արեց - արդյունքում՝ երկրաշարժ Երևանում: Դրանից առաջ Ադրբեջանն էր հարձակվել՝ արդյունքում երկրաշարժ Շորժայում: 1988 -ի երկրաշարժն էլ պատահական չէր: Երևի ռուսների արածն էր... Հետաքրքիր է՝ մի երկու տարի առաջվա Վանի երկրաշարժը (զոհերով, ավերածություններով) ու՞մ պատճառով էր: Video Player Էս հիվանդագին մտքերի լոգիկան հետևյալն է. Եթե բնական աղետ է Հայաստանում՝ մեղավորը թուրքերն են: Իսկ եթե բնական աղետ է Թուրքիայում՝ աստված պատժում է թուրքերին: Ու էս կերպ տրամաբանող մարդիկ հանրության մեջ կարծիք ձևավորող են: Վստահ եմ, որ եթե Մեղրիի մոտ մի հատ թեթևի մեջ երկրաշարժ լինի, դա հաստատ պարսկական փղերի ոտնաձայների արձագանքն է լինելու դարերի խորքից... ... Իսկ եթե լուրջ, իմացեք մի բան. Գառնիում 340 տարի առաջ՝ 1679 թվին եղել է հզոր երկրաշարժ, որը վաղ թե ուշ կրկնվելու է: Այդ երկրաշարժից է քանդվել Գառնու տաճարը, Երևանի գրեթե բոլոր եկեղեցիները և մզկիթները:
Ավելին՝ այստեղ