Սև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը


«Պետությունները կործանվում են այն դեպքում, երբ լավերին չեն կարողանում տարբերել հիմարներից». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ցավոք, մենք՝ հայերս, այդպես էլ չենք ուզում դառնալ քաղաքական ազգ (թեպետ թվում է՝ չափից ավելի քաղաքականացված ենք), լուրջ ու պատասխանատվությամբ չենք վերաբերվում պետությանը, պետականությանն ու քաղաքական գործընթացներին: Այդ պատճառով է նաև, որ մենք պատմության ընթացքում բազմիցս հայրենիք ու պետականություն ենք կորցրել: Իսկ հետխորհրդային տարիներին Հայաստանում այդպես էլ չի կայանում քաղաքական համակարգը և չի հաստատվում քաղաքական քաղաքակիրթ մշակույթը: Այդպես էլ չձևավորվեց հանրային կառավարման գործուն համակարգ և չհավաքագրվեց քաղաքական (իշխանական) այնպիսի ընտրանի, որը կտիրապետի մասնագիտական գիտելիքների, օժտված կլինի կառավարչական ընդունակություններով, բարոյական բարձր արժեքներով ու սկզբունքներով, որի համար հանրային (պետական) շահը առաջնային է, և որը իշխանական լիազորությունները արդյունավետ ձևով կօգտագործի հանրության խնդիրները լուծելու համար:

Մենք յուրահատուկ համակրանք ունենք միջակության ու գորշության նկատմամբ, իսկ ուժեղներին ու լավերին էլ չենք սիրում, չենք գնահատում: Պատահական չէ, որ 2018 թ. ապրիլին անհասկանալիորեն իշխանության բերեցինք, երկիր վստահեցինք և դեռ այսքանից հետո էլ հանդուրժում ենք այս տգետ, անփորձ, բանակից խուսափած, երկրի համար ոչ մի ծառայություն չունեցող, հանուն սեփական փառքի ու շահի անգամ հայրենիք ու ազգ ուրանալու պատրաստ, ծառայամիտ, անհայտ ծագման ու կենսագրության տեր մարդկանց, որոնցից շատերը չեն տիրապետում անգամ կառավարման պարզագույն գիտելիքներին ու իրենց գործառույթներին: Արդյունքում կանգնեցինք ազգային արժեհամակարգի խեղաթյուրման, պետական ինստիտուտների արժեզրկման, հայրենիքի հանձնման, հայի նվաստացման, պետության կազմաքանդման և սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական խոր ճգնաժամի առջև: Չգիտես ինչու ասպարեզը թողեցինք փողոցին, որտեղից գալով իշխանության՝ փողոցի ցածրարժեք բարքերն ու մշակույթը տեղափոխեցին պետական համակարգ և պատուհաս դարձան հայ ժողովրդի գլխին:

Հին հույն փիլիսոփա Պլատոնն ասել է. «Նրանք, ովքեր բավական խելացի են, որպեսզի չմտնեն քաղաքականություն, պատժվում են նրանով, որ իրենց կառավարում են իրենցից հիմարները»: Չնայած ԱԺ-ի՝ որպես միակ առաջնային մանդատ ունեցող պետական ինստիտուտի չափազանց կարևոր դերին, խորհրդարանում արտահերթ ընտրությունների արդյունքում ազգի իրական ընտրանու փոխարեն հայտնվեցին ոչ քիչ պատահական, նույնիսկ աշխատանքային փորձ չունեցող մարդիկ: Իսկ գործադիր մարմիններում պատասխանատու պաշտոնների նշանակումները կրում են կամայական բնույթ և չեն ենթարկվում որևէ տրամաբանության ու օրինաչափության: Սա պարզապես զավեշտ է և ծաղր տաղանդավոր հայ ժողովրդի և հայոց պետության նկատմամբ: «Չկա ոչինչ ավելի վտանգավոր, քան երբ իշխանությունը հայտնվում է ապաշնորհ մարդկանց ձեռքերում»,- գրել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա Ժան Ժակ Ռուսսոն:

Իսկ հին հույն փիլիսոփա Անտիսֆենը դեռևս մ.թ. 350 տարի առաջ ասել է. «Պետությունները կործանվում են այն դեպքում, երբ լավերին չեն կարողանում տարբերել հիմարներից»: Մենք էլ միամտաբար հիացած էինք «նորերով» ու «չապականված» երիտասարդներով և նրանց հետ մեծ հույսեր էինք կապում: Մինչդեռ հասուն ազգերը լավ գիտեն,որ պետություն կառավարելը բացառապես իմաստուն մարդկանց գործ է, ովքեր սիրում են իրենց երկիրն ու ժողովրդին, բարեկիրթ են և պարկեշտ, խիզախ են, ունեն բարոյական աշխարհայացք, գիտելիքների մեծ պաշար, փորձառություն, վաստակ, հեղինակություն, կրթական ու մասնագիտական բարձր մակարդակ, կազմակերպչական ունակություններ և վայելում են հանրության հարգանքն ու վստահությունը: Ելիզավետա Առաջինը կարծիք է հայտնել, որ «երիտասարդ աչքերը սուր են տեսնում, սակայն տարեց աչքերն ավելի խորն են տեսնում»:

Պատահական չէ, որ քաղաքակիրթ և ժողովրդավարական երկրներում տարեցները, փորձառուները ակտիվորեն ներգրավված են իրենց երկրների քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքում և մշակույթի, կրթության ու գիտության ոլորտներում: Սակայն մեր երկրում այս իշխանությունների օրոք տպավորություն է ստեղծվում, թե ավագ սերունդը ավելորդ բեռ է հասարակության համար¬, և որ նրանց փորձը, գիտելիքները, իմաստությունը հնացած են և այլևս պետք չեն ոչ մեկին: Հույն փիլիսոփա Պլատոնն այն կարծիքին է եղել, որ «պետությունները միայն այն ժամանակ կբարգավաճեն, երբ իմաստունները կթագավորեն»: Բազմաթիվ գիտնականներ հետազոտությունների արդյունքում առանձնացրել են մի շարք որակներ, որոնք առավելություն են և հատուկ են միայն ավագ սերնդին՝ նրանք ավելի հավասարակշռված են, ավելի հեռատես, ավելի զգուշավոր և պատասխանատու, ավելի իրատես և ճկուն, ունեն կյանքի ավելի մեծ փորձ, ավելի շատ բան են տեսել, ունեն գիտելիքների ավելի մեծ պաշար և հետևաբար ավելի հասուն են և իմաստուն, ավելի կայուն են, լավ են տիրապետում իրենց հույզերին ու դիմակայում սթրեսներին, բարդ իրավիճակներում կողմնորոշվում են ավելի ճիշտ և համարժեք, ավելի շատ ժամանակ տրամադրում են աշխատանքին և ավելի քիչ ժամանակ՝ անձնական վայելքներին:

Օրինակ՝ Ռոնալդ Ռեյգանը ԱՄՆ-ի 40-րդ նախագահ է ընտրվել 70 տարեկանում և պաշտոնավարել է մինչև 78 տարեկանը, Շարլ դը Գոլը որպես Ֆրանսիայի նախագահ պաշտոնավարել է մինչև 80 տարեկանը, Ժակ Շիրակը՝ մինչև 77 տարեկանը, Կիպրոսի նախագահ Գլաֆկոս Քլիրիդիսը՝ մինչև 83 տարեկանը, իսկ Իտալիայի նախագահ Կառլո Ազելոն՝ մինչև 82 տարեկանը: Շեմոն Պերեսը Իսրայելի նախագահ է ընտրվել 2007 թվականին՝ 84 տարեկանում և պաշտոնավարել է մինչև 91 տարեկանը, այնուհետև ակտիվորեն զբաղվել է հասարակական աշխատանքներով՝ ապրելով 93 տարի, իսկ ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Բայդենը 78 տարեկան է: Նրանք բոլորն էլ, ի դեպ, համարվում են իրենց երկրների հաջողված նախագահներ: Միայն տարիքն ու կենսափորձը, անշուշտ, բավարար չեն իմաստուն լինելու համար, բայց, ցավոք, իմաստությունը գալիս է միայն հասուն տարիքում: Ժան Ժակ Ռուսսոն այն կարծիքին էր, որ «երիտասարդությունը իմաստության և փորձի կուտակման տարիներ են, իսկ տարեց տարիները՝ դրանց օգտագործման»:

Այս տեսակետից, ըստ իս, նպատակահարմար է պետական ծառայողների և առաջին հերթին կրթության ոլորտի աշխատողների համար վերանայել տարիքային թույլատրելի առավելագույն սահմանը: Վերջերս Պետդումային այդպիսի օրինագիծ է ներկայացրել ՌԴ կառավարությունը: Ստացվում է, որ տարբեր պետություններում 70-ից հետո կարող են հաջողությամբ երկիր ղեկավարել, իսկ Հայաստանում 65 տարեկանը չի կարող մի քանի հոգանոց ամբիոն ղեկավարել: Իսլանդացի ճանաչված գրող Բերնարդ Շոուն գրել է. «Աշխարհը, անշուշտ, պետք է կառավարեն երիտասարդները, սակայն մեծանալուց հետո միայն»: Սա ամենևին չի նշանակում, թե որևէ պարագայում կարելի է թերագնահատել երիտասարդների հնարավորությունները¬: Ամենևին: Այստեղ ևս չի կարելի ընկնել ծայրահեղությունների մեջ:

Երիտասարդությունն աչքի է ընկնում առավել ակտիվությամբ, խիզախությամբ¬, նախաձեռնողականությամբ, եռանդով, նորի և առաջադիմականի արագ ընկալմամբ, իսկ ավագ սերնդի մոտ գերակշռում է փորձառությունը, հավասարակշռվածությունը¬, իմաստությունը, գործիմացությունը և պատասխանատվությունը: Ավելի արդյունավետ կարող է լինել տարիքային բոլոր խմբերի ունակությունների օպտիմալ զուգակցումը: Կարևոր է, որ տարեցներն էլ իրենց հերթին թերահավատորեն չվերաբերվեն, վստահեն երիտասարդներին, վերևից չնայեն և ամենայն հոգածությամբ ու ջերմությամբ շրջապատեն նրանց, որպես մեր ապագայի ու տեսակը շարունակողի՝ նրանց հաղորդելով իրենց փորձն ու գիտելիքները: Կայուն պետություն և առողջ հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է, որ սոցիալական, ազգային, սեռային ու տարիքային բոլոր խմբերը ներկայացված լինեն հանրային կյանքի բոլոր ոլորտներում, և նրանց միջև լինի ներդաշնակություն ու համերաշխություն:

Մինչդեռ այս իշխանությունները պառակտեցին հասարակությունը և սեպ խրեցին սերունդների միջև: Եվ ընդհանրապես, պետք է վերջ տալ հասարակությունը հների ու նորորի բաժանելուն: Եթե օբյեկտիվ լինենք, «հները» մեծացել և դաստիարակվել են ավելի բարձր արժեքներ կրող հասարակության միջավայրում, ավելի բարձրաճաշակ մշակույթի պայմաններում ու ավելի լավ դաստիարակություն և որակյալ կրթություն են ստացել, քան անկախության սերունդը: Իսկ եթե իրատես լինենք, այսօրվա օրհասական վիճակին հասցված Հայաստանի համար դժվար թե հնարավոր լինի առանց ավագ սերնդի, նախկին փորձառու քաղաքական ու պետական գործիչների տաղանդի, իմաստության, ահռելի փորձի ու գիտելիքների օգտագործման երկիրը դուրս բերել այս ծանր վիճակից: Մասնավորաբար, այդ համատեսքոտում, կարծում եմ, առաջիկա ընտրություններին երկրի ղեկավարի համար կարելի է դիտարկել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը:

Նա իր նախագահության ժամանակաշրջանում արձանագրել է անկախության տարիների սոցիալտնտեսական ոլորտում ամենաբարձր աճի ցուցանիշները, նրա օրոք երկրում տիրել է խաղաղություն և կայունություն, ավելի բարձր է եղել Հայաստանի միջազգային հեղինակությունը, մարդիկ ավելի արժանապատիվ ու պաշտպանված են զգացել: Որպես խոհեմ, հավասարակշիռ, հեռատես, նպատակասլաց, պատասխանատու մարդ և, վերջապես, որպես իրապես «ուժեղ ձեռք»՝ նա, իմ կարծիքով, այս բարդ սոցիալ-տնտեսական ու աշխարհաքաղաքական իրավիճակում արժանապատիվ կարող է ներկայացնել Հայաստանը, կարող է վերականգնել պետական ինստիտուտների ու երկրի հեղինակությունը, կայացնել հավասարակշռված որոշումներ և պատասխանատվություն կրել այդ որոշումների համար: Մենք՝ հայերս, պատմության ընթացքում մշտապես տուժել ենք, երբ զգացմունքային որոշումներ ենք կայացրել, երբ իրատեսորեն չենք գնահատել ներքաղաքական ու աշխարհաքաղաքական իրավիճակը:

Պետք է լավ գիտակցենք, որ հայտնվելով խոր և համակողմանի ճգնաժամի մեջ՝ կանգնած ենք ամբողջական հայրենիքի ու պետականության կորստի սպառնալիքի առջև, որ ունենք Արցախի և Հայաստանի անվտանգության խնդիր, ունենք աշխարհաքաղաքական, դիվանագիտական, տնտեսական, սոցիալական, մշակութային, գիտակրթական, ժողովրդագրական, բնապահպանական, ներքաղաքական, հասարակության համերաշխության ու կայունության, պետականաշինության, հայրենադարձության, արդարության հաստատման, հայի կորսված արժանանապատվության վերականգնման, արժեհամակարգի ու բարոյականության հետ կապված խնդիրներ ու մարտահրավերներ: Այդ նպատակով պետք է միավորել ու համախմբել ազգային արժեքներ, մարդկային բարձր որակներ կրող, փորձ ու պետական մտածողություն ունեցող մարդկանց և լծվել չափազանց դժվարին ու հայրենանվեր գործի:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել
Ամենադիտված