35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով


Երբ ոստիկանները մտնելիս են եղել Շուշիի մշակույթի տուն, տեղի բնակիչները, կանայք զարմացած հետ են քաշել նրանց. մանրամասներ՝ Շուշիի մշակույթի տան պայթյունից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 4-ին Շուշիի մշա­կույթի տան ռմբահարումից զոհվեց 22 ոստիկան, մեկը կորավ անհետ, հարցեր ու չփա­րատված կասկածներ են մնացել, որոնք տանջում են զոհվածների հա­րազատներին: Ինչո՞ւ էին 400 ոստի­կանների բերել ռմբակոծվող Շուշի, ընդ որում, իրենց կամքին հակառակ, ինչո՞ւ էին հավաքել մի վայրում, փակ տարածքում, ինչո՞ւ նրանց մի մասը չէր մտել ներս՝ դրսում կանգնած էին, իսկ պայթյունից հետո փախան, և վերջա­պես՝ ինչո՞ւ թշնամու ԱԹՍ-ի թիրախում հենց մշակույթի տան բեմը հայտնվեց:

Սպանվածներից մեկի այրին՝ Վարդուհի Սահակյանը, համոզված է, որ ամուսինը՝ Գյումրու ոստիկա­նության Մուշի բաժնի օպերատիվ գծով պետի տեղակալ, մայոր Հակոբ Աղաբեկյանը, և մյուս ոստիկաննե­րը՝ Խաչիկ Կարապետյան, Կարեն Մանուկյան, Սևակ Մովսիսյան, դա­վադրության զոհ են դարձել: Ինչպես որոշվեց նրանց տանել Շուշի: Այրին հիշում է. դեպքից մի քանի օր առաջ ոստիկաններին կանչեցին Վանաձորի զորամաս՝ հայկական տարածքները հսկելու, սակայն ծառայության գծով տեղակալը, քրեական բաժանմունքի պետը հրաժարվեցին գնալ: «Հակոբը շատ բարկացել էր, ասել էր՝ լավ, ես կգնամ, կգամ՝ դուք ձեր վիճակը կտեսնեք»,- պատմում է այրին: Ամուսինն ամռանը կորոնավիրուս էր տարել, երկկողմանի թոքաբորբով, ղեկին քնում էր, վթարի ենթարկվեց, մատները վնասված էին, ողնաշարի ճողվածք ու սրտի խնդիրներ ուներ, բայց գնաց, որովհետև մյուսները հրաժարվեցին։

Վարդուհին պատմում է, որ նրանց տարել են Փամբակ, այնտեղ վատ են վերաբերվել, սնունդ չեն տվել: «Հակոբը տարօրինակ էր իրեն պահում: Զանգել էր, ասել էր հորեղբորս տղային՝ եկել եմ, բայց փոշմանել եմ: Ամուսինս և Մանուկյան Կարենը՝ անչափահասնե­րի բաժնի պետը, զանգել ասել են մյուս ոստիկաններին՝ եթե ձեզ կանչեն, չգաք հանկարծ»: Իսկ հոկտեմբերի 3-ին՝ մա­հից մեկ օր առաջ, Հակոբ Աղաբեկյանը զանգել-ասել է, որ գնում է Ղարաբաղ: Զորքի կեսը տեղյակ չի եղել, որ տա­նում են Շուշի:

«Ոստիկաններին ասել են, որ գնում են տները վերահսկելու, այսինքն՝ ներքին գործառույթներ են իրականացնելու: Գնում-հասնում են Շուշի, դիմավորող չի լինում: Իրենց հարցնում են, թե ինչու եք եկել Շուշի, որ այնտեղ միայն հատուկ ծառայությունների ուժեր են: Դեպքից հե­տո արդեն իմացանք, որ Հակոբենք օրենքով կանչված չեն եղել: Ոստի­կաններն ասել են՝ եթե իմանայինք այսպես է, չէինք գնա: Խրամատներում ավելի ապահով է եղել, քան Շուշի քա­ղաքում»,- ասում է Վարդուհին:

Շուշիում Հայաստանի տարբեր վայրերից եկած մոտ 400 ոստիկաննե­րի մեջ վեճ է առաջացել: Տղաների կեսը հրաժարվել է գնալ առաջնագիծ: Հրաժարվողներին դասալիք են անվանել: Ժամը 4-ին մշակույթի տանը ժողով է նշանակված եղել: Բայց ոստի­կանները, որոնք հրաժարվել են գնալ առաջնագիծ, մշակույթի տուն չեն մտել, մնացել են դրսում, հրաժարվել են մասնակցել ժողովին: Հակոբ Աղաբեկյանը, մինչև ճակատագրական ժողովը, վիճել է զինվորականների հետ։

Կինը պատմում է, որ նա չի հասկացել, թե ինչու են իրենց բերել այդ ժողովին, պահանջել է՝ կա՛մ ուղարկել առաջնա­գիծ, կա՛մ հետ՝ տուն: «Բայց ասել է՝ մտնենք ժողով, դուրս կգանք, հետո կորոշենք ինչ անենք: Նա նաև բրոնեժիլետ է ուզել, բայց չեն տվել: ՊՆ-ի աշխատակից Սարգսյան Արթուրը, որին գնդակահարել են հետո որպես լրտեսի, ինքն է ստիպել, որ տղաները մտնեն ժողովի»,- պատմում է Վարդուհի Սահակյանը:

Այս մանրամասները տիկին Վարդուհին պարզել է ոստիկանների հարազատներից: «Մշակույթի տան պահակն ասել է Արթուր Սարգսյանին՝ էս ինչ ես անում, էսքան տղին ինչի ես մտցնում ստեղ: Սարգսյանն ասել է՝ քո գործը չի: Հրամանատարները եղել են բեմին: Հարվածը հենց եղել է բեմին: Հակոբն ու անչափահասնե­րի բաժնի պետ Կարեն Մանուկյանն ընկել են պադվալը, որն անմիջապես բեմի տակ է: Եղբայրս, որ Մատաղիսում էր կռվում, պարզել է, որ Հակոբի անունը չկա վիրավորների մեջ, բայց մեզ այստեղ խաբում էին, ասում էին՝ ոտն է վիրավոր, գլուխն է վիրավոր, մանիպուլյացիա էին անում»:

Հակոբ Աղաբեկյանն ու Կարեն Մանուկյանն ընկած են եղել նկուղը և 4 օր մնացել են փոսում: Ոստիկաննե­րը, որոնք դրսում են եղել, փախել են ու չեն փրկել Հակոբին: Նա մահացել է տրավմատիկ շոկից: Ոտքն է կոտրված եղել: Անգամ ակնոցն աչքին մնացած՝ այդպես մահացել է: «Զորքն իրեն թողեց, հետ եկավ։ Ասեցին՝ տեխնիկա էր պետք։ Եթե չլիներ ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մարտիրոսյանը, նրանց դին էլ չէին բերի: Ամուսնուս մոտ ընկերն է»,- պատմում է կինը:

 

Մանրամասն՝ այստեղ

ՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ Վարդևանյան
Ամենադիտված