Կնոջը դաժանորեն սպանել էր հյուրընկալած ազգականը, դին թաղել նկուղի փոսում. Երևանում տեղի ունեցած սարսափելի դաժան սպանության մանրամասները (տեսանյութ)
TVԱզգականին սպանել էր, դին թաղել նկուղում փորված փոսի մեջ։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, Դավիթ Բալայանի նախագահությամբ, 68-ամյա կնոջ սպանության մեջ մեղադրվող Վարդան Սիմոնյանի գործը կարճել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Նշենք, որ մինչ այդ Վարդան Սիմոնյանի պաշտպանը միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար օրենքով նախատեսված ժամկետն անցնելու հիմքով: Միջնորդությանը միացել է նաև Վարդան Սիմոնյանը և դատարանին խնդրել իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և գործի վարույթը կարճել ոչ թե արդարացնելու, այլ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Ավելին՝ այստեղ