Ոստիկանները գողին բռնեցին հենց գողություն կատարելու պահին. տեսանյութ
Ուշադրության կենտրոնումՓետրվարի 13-ի ուշ երեկոյան Սևանի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն ստացան, որ Գայի փողոցի մի առանձնատնից գողություն է կատարվում: Մեկնեցին և համոզվեցին, որ տեղեկությունը ճիշտ է:
Մնացածը` ըստ կարգի: Արձանագրվեց, որ առանձնատնից գողություն կատարելու պահին հայտնաբերվել և ժամը 23-ին բաժին բերման է ենթարկվել Սևան քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ, 44-ամյա մի տղամարդ:
Նա խոստովանել է, որ մոտ 20 րոպե առաջ տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել է պատուհանը, մտել տուն, սակայն ոչինչ չի հասցրել գողանալ, քանի որ բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Տղամարդը ոստիկանությունից ներկայացվեց տարածքային քննչական բաժին, հարցաքննվեց ու ձերբակալվեց:
Ավելին՝ այստեղ