Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


Ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելը գործիք է գոյատևման ճանապարհին

Արցախում օրենսդրական նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որով ուզում են ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ: Այս թեմայով pressmedia.am  կայքը զրուցել է քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ։ 

— Պարոն Քեռյան, Ձեր կարծիքով ուզում են ռուսական կողմին հաճոյանա՞լ, թե՞ ռուսական կողմից կա ճնշում:

— Բացառված է, որ ռուսական կողմից ճնշում լինի, եթե ճնշում էլ լինի՝ դա ճնշում համարել չի կարելի, այլ պարզապես  ռուսական կողմի ցանկություն կամ ռուսական կողմի համար նպաստավոր իրադարձություն։ Բայց, եթե մենք այս հարցը դիտարկենք քաղաքական տեսանկյունից, ապա պետք է գնահատենք ներկա իրադրությունը։ Փաստացի, հիմա Հայաստանի Հանրապետությունը գտնվում է այնպիսի ռազմաքաղաքական կացության մեջ, որ ստորագրելով կապիտուլյացիայի մասին հայտարարություն, ըստ էության, նա չի կարող լինել Արցախի անվտանգության երաշխավոր։ Արցախի տարածքի մոտ հիսուն տոկոսը, որը մնացել է հայկական  անդմինստրացիայի տակ, գոյություն ունի այնքանով, որքանով որ նրա անվտանգությունը ապահովում է Ռուսաստանը։ Բնականաբար, Արցախի հասարակությունը, իշխանությունը, քաղաքական ուժերը, մտավորականությունը հասկանում է, որ պետք է մինչև հինգ տարվա ժամկետ լրանալը այնպիսի ամուր ինտեգրացիա իրականացվի Ռուսաստանի Դաշնության հետ, որ հետագայում կամ անհնար չլինի ռուսական կողմի դուրս գալը Արցախից, կամ, եթե զինված ուժերը դուրս գան, ապա այնպիսի իրավիճակ կամ մեխանիզմներ լինի, որ Ադրբեջանը այլևս ի վիճակի չլինի նոր ագրեսիա իրականացնել։ Այդ ամենը պետք է արվի հինգ տարվա ընթացքում, որովհետև ռուսական ուժերի ներկայությունը Արցախի այդ հատվածում սահմանված է հինգ տարի ժամկետով։ Այդպիսի ինտեգրացիան լուրջ միջոց է այսօր աշխարհում, օրինակ, Միացյալ Նահանգների և Բրիտանական ազդեցության գրավականներից մեկն էր անգլերեն լեզվի վերածումը համաշխարհային լեզվի։ Այնպես որ, սա այդ նշանակությունն ունի։ Մյուս կողմից, տրադիցիոն կերպով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ գտնվելով նախկին խորհրդային Ադրբեջանի կազմում, իր ինքնուրույնությունը ինչ-որ մի տեղ պահպանում էր ռուսերենը ընդհանուր օգտագործման լեզու դարձնելով։ Ղարաբաղում ադրբեջաներենը Խորհրդային Միության ժամանակ չի կիրառվել որպես պետական, պաշտոնական լեզու։ Ներքին օգտագործման համար կիրառվել է հայերենը, պաշտոնական կիրառման լեզու եղել է ռուսերենը։ Այդ ժամանակ Ադրբեջանը պարզապես չէր կարող արգելանք դնել, որովհետև Ղարաբաղը և Ադրբեջանը  գտնվում էին այլ պետության մեջ, որտեղ տիտղոսակիր գերիշխող ազգը Ռուսաստանն էր և այդ պետության մեջ ռուսերենն էր պետական լեզու։ Ղարաբաղի կարգավիճակը Հայաստանից տարբերվում էր։ Հայաստանը լայնորեն կարող էր զարգացնել հայերենը, որովհետև հայերենը Խորհրդային Հայաստանի  սահմանադրությամբ ճանաչված էր ռուսերենին հավասար պետական լեզու, իսկ Արցախը՝ գտնվելով Ադրբեջանի  մեջ, ադրբեջանական ազդեցության դեմ  պայքարում էր կամ  դիմագրավում էր նաև լեզվական  գործիքով, որն էր ռուսերենը։ Բնականաբար, այս հանգամանքը Արցախի հայությանը դարձրել էր  երկլեզու։ Այսինքն, նրանք  այսօր երկլեզու հանրություն են՝ ռուսերեն և հայերեն։ Եվ, եթե կա իրավիճակ, որը որ թելադրում է ապահովության համար կիրառել այդ լեզուն, եթե կա ինտեգրացման խորացման  անհրաժեշտություն և այդ նպատակով կարելի է լեզվական գործոններ օգտագործել և, վերջիվերջո, ռուսական քաղաքականության  էլիտային սա մեսիջ է, որ  Արցախը Գյուլստանի պայմանագրից, 1813 թվականից սկսած  իրեն համարում է ոչ թե Ադրբեջանի մաս, այլ իրեն համարում է ռուսական պետականության մաս։ Սա շատ  կարևոր է և ժամանակին մենք այս գաղափարը սվիններով ընդունեցինք, բայց այն ժամանակ չէինք հասկանում, որ կարող է գալ ինչ-որ մի պահ, որ Հայաստանը  չկարողանա պահել Արցախին։ Հիմա եկել է այդ պահը, մենք այսօր անգամ Հայաստանի սահմանների անվտանգությունը պահել չենք կարող,ապահովել, ուր մնաց Արցախինը ապահովենք։ Իսկ Արցախի անվտանգությունը ոչ միայն սահմանային, այլ նաև գոյության անվտանգությունը կախված է Ռուսաստանից։ Ուրեմն, սա մեսիջ է նաև ռուսական  քաղաքականության էլիտային, որ Արցախը 1813 թվականից մտել է ոչ թե Հայաստանի կազմի մեջ, ոչ թե Ադրբեջանի կազմի մեջ, այլ մտել է Ռուսաստանի կազմի մեջ, և, որ ռուսական պետության իրավահաջորդն է եղել Խորհրդային Միությունը, հիմա է  Ռուսաստանի Դաշնությունը և ինքը չի շեղվում սրանից։ Սա, իհարկե, չի նշանակում հայկական  ինքնության դավաճանություն։ Սա ես համարում եմ գործիք գոյատևման ճանապարհին։ 

— Իսկ ռուսերենը պետական լեզու դարձնելը  չի՞ վտանգում  Արցախի անկախությանը:

— Արցախի անկախությունը վտանգում է ոչ թե ռուսերենի օգտագործումը, այլ վտանգում է Ադրբեջանի կողմից Հայկական ադմինիստրացիայի վերացումը մետավորապես այն սցենարով, ինչ սցենարով, ինչ սցենարով վերացրեցին հայկական ադմինիստրացիան Արցախի յոթ շրջաններում, Հադրութում և Շուշիում։ Այ սա է անվտանգության կամ պետականության կորուստը։ Իսկ լեզվի օգտագործումը ամբողջ աշխարհում այսօր դիտվում է առաջադիմական և ինտեգրացիոն քայլ։ Եթե  Գերմանիայի նման հզոր պետության մեջ  գերմաներենի հետ հավասար կիրառվում է նաև անգլերենը, բնականաբար, դա չի նշանակում, թե գերմանացիները իրենց ստորադասում են կամ իրենց անկախությունն են կորցրել։ Կարծում եմ՝ դա պրիմիտիվ դասի մտածելակերպն է, և մենք պետք է ձեռբազատվենք նման  մտածելակերպից։ Ինչու են Հայաստանում պարտադրում, որ անգլերեն իմանանք և դա չի համարվում Հայաստանի անկախության կորուստ, իսկ Արցախում ռուսերենի ուսուցումը  համարվում է անկախության կորուստ։



Սուրեն Սիմոնյան

Pressmedia.am

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ամենադիտված