Ուկրաինան 2 տարվա ընթացքում Մոսկվայի վրա իրականացրել է ամենախոշոր հարձակումը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Անօդաչուների զանգվածային hարձակում՝ Մոսկվայի վրա․ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել Գյումրիից Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով Իրանը պետք է բարձրացնի սպիտակ դրոշը. Թրամփ ՀՀ-ում տեղի ունեցող բռնաճնշnւմները, ապoրինությունները, բռնnւթյունները հայ տեսակի դեմ են, և այդ տեսակը տարաբնույթ հետապնդումների է ենթարկվում ոչ միայն ներսում, այլև դրսում․ Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու Հորմուզի նեղուցում նավը գնդակnծnւթյան է ենթարկվել․ անձնակազմի մեկ անդամ զnhվել է Էրդողանը նշել է դիվանագիտության կարևորությունը Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածnւթյան թուլացման համար


Շուշին հանձնել են, թե ոչ՝ այդ հարցի պատասխանը թող տա այն գեներալը, ով ճանապարհ բացեց, որ թուրքերը մտնեն

Ուշադրության կենտրոնում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը։

– Պարոն Առաքելյան, Սերժ Սարգսյանը իր վերջին ծավալուն հարցազրույցում անդրադարձել է բանակցային գործընթացին, պատերազմի պատճառներին, ապա՝ բուն պատերազմին, կրած պարտությանը, պատճառներին՝ մեղավորության բոլոր սլաքները ուղղելով գործող իշխանության դեմ։ Սերժ Սարգսյանն այս իշխանություններին մեղադրում է անգամ ոչ մարտունակ բանակ ունենալու, անգամ բանակը թալանելու մեջ։  Ի՞նչ դիտարկումներ ունեք այս ամենի վերաբերյալ։

– Մենք 88 թվականից սկսած մեջի մարդ ենք եղել և շատ լավ տեղյակ ենք, թե ով ոնց է աշխատել, ինչի է աշխատել, բանակը մարտունակ եղել է, թե ոչ, զենքեր եղել են, թե չեն եղել։ Նույն 2016 թվականին Սերժիկն ասում էր, որ մենք  կռվում էինք 80-ականների զենքերով։ Բայց բոլորս էլ դա գիտեինք։ Բա ինչն էր խանգարում, որ զենքեր առնեին, բանակը սարքեին, բանակը մարտունակ սարքեին։ Իրենք մենակ խոսքերով էին էդ ամենն անում ու բոլորին հավատացրել էին, թե մեր բանակն իսկապես  տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է։

– Իրենք էին, չէ՞, դա 20 տարի շարունակ ասում։ Հիմա Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին է մեղադրում բանակը մարտունակ ու ինտելեկտուալ համարելու համար։

– Այո, իրենք էին խոսում տարածաշրջանում ամենամարտունակ բանակ ունենալու մասին։ Այո, այսօրվա իշխանության մեղավորությունն էլ կա։ Այսօրվա իշխանությունը մեղավոր է նրանում, որ հետևողական չեղավ նախկինների պատասխանատվության հարցում։ Թե Սերժն ինչ է ասում՝ ինձ հետաքրքիր չէ։ Այսօր բոլորը խոսացող են, որ իրենց ժամանակ այսպես էր, իրենք լինեին, պատերազմ չէր լինի, և այլն։ Այ տականքներ, դուք  բերեցիք ու ամեն ինչ հասցրիք նրան, որ պատերազմ եղավ։ Հիմա կանգնել ինչե՞ր եք խոսում։ Նույն Սերժ Սարգսյանը այնքան մեղքեր ունի, որ հազար հատ քրեական գործ կարող է հարուցվել, բայց իրենք հիմա նստել հանգիստ ձայնով ժամերով հարցազրույց են տալիս, թե ինքը այսպես, այնպես։ Իրենք ժամանակին իրենց իշխանությունը պահելու համար մեզ նման տղաներին շինծու գործերով մտցրել էին զնդանները։ Այսօր ես դեռ իրենց սարքած գործերով դատական պրոցեսի մեջ եմ, իսկ այս իշխանությունը դրել ու թավիշ է խաղում։ Այդ նախկին թյուրիմացությունները, որ ժամանակին մեր իշխանություններն էին, էնպես են արդարանում, կարծես սուրբ են։ Բա լավ, որ սուրբ եք, բա ինչպես է պատահել, որ բանակի բոլոր գեներալները, հրամանատարները այսօր վիլլաներ ունեն։ Բա դա ինչի՞ հաշվին է  եղել, ո՞նց է եղել։

Բա գիտեին՝ պատերազմ է լինելու, թող զենք առնեին։

– Բայց Սերժ Սարգսյանը ասում է, որ իրենք բանակ չեն թալանել։ Ասաց՝ եթե մենք սերմացու գողացող մուկ ենք եղել, իրենք էլ ուրեմն կռիս են, քանի որ մի զրահաբաճկոնը 600 ԱՄՆ դոլարով են առել։ Իսկ իրենց ժամանակ ՊՆ որևէ գնում մեկ դրամ բարձր գնով չի եղել։

– Այս ամենը շատ ծիծաղելի է։ Մուկն էլ են իրենք եղել, կռիսն էլ։ Մեր 30 տարվա չարչարանքը՝ արցախյան շարժում, երկրաշարժ, պատերազմ, հետպատերազմյան շրջան և այլն, դրանից հետո եկան այդ ղարաբաղցիները ու սկսեցին թալանել երկիրը։ Բոլորս էլ շատ լավ գիտենք՝ ով ով է, ով է թալանել, ինչքան է թալանել։ Այսօր ոչ մեկին չես կարող խաբել։

– Սերժ Սարգսյանն ասում է, որ գեներալներին, բանակի հրամանատարներին  սերմացու գողացող մկան հետ համեմատելը, նրանց վրա քրեական գործեր հարուցելը  և այլն նպաստել են  բանակում զգոնության թուլացմանը, դա էլ հանգեցրել է պատերազմի ժամանակ դասալքություններին, հրամաններին չենթարկվելուն։

– Այսինքն՝ ի՞նչ է ստացվում՝ թույլ տային, որ գեներալները, հրամանատարները հանգիստ թալանեին բանակը, դղյակներ կառուցեին, որ հանկարծ բանակի հեղինակությունը չընկնե՞ր։ Սա՞ է իրենց տրամաբանությունը։ Իրենք էդպե՞ս են մարտունակ բանակ կառուցել։  Իրենց տրամաբանությամբ՝ զինվորը գեներալին ավելի շատ է հարգում, երբ նա բանակը թալանում է, քան որ քրեական գործո՞վ է անցնում։ Բանակում յուրաքանչյուր զինվոր գիտի՝ ով ով է։ Պատերազմի առաջին օրվանից ես ռազմաճակատում եմ եղել, զինվորների հետ եմ շփվել, և բոլորը  գիտեին, թե որ գեներալը, որ հրամանատարը ով է ու ինչացու է։ Ու եթե իրենց ձեռքը ճար լիներ, հենց իրենք էլ ոմանց մարտի դաշտում կգնդակահարեին այդ հրամանատար կոչվածների դասալքության ու դավաճանության համար։ Հիմա ինչ են եկել զինվորին շահարկում։

Զինվորին հանգիստ թողեք։ Դուք հենց այդ զինվորի չարչարանքով եք եղել իշխանության, վիլլաներ կառուցել, պահել ձեր իշխանությունը, գողացել ու թալանել։ Պատերազմից դեռ երկու ամիս է անցել, բայց սաղ ազգի տականքները, գեներալները, զինվորականները, սաղ ջրի երես են դուրս գալիս։ Մեկը դավաճան է եղել, մյուսը՝ դասալիք, մեկը պատերազմի ժամանակ զինվորների ծնողներից փող է ուզել ղումարբազության համար։ Էսքան ազգի տականք մի տեղ է հավաքված եղել։ …Բայց մենք ոտքի ենք կանգնելու։ Մենք զինվելու ենք, համախմբվելու ենք ու Արցախը հետ ենք բերելու։

Ավելին՝ այստեղ

Պետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան 2 տարվա ընթացքում Մոսկվայի վրա իրականացրել է ամենախոշոր հարձակումը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Անօդաչուների զանգվածային hարձակում՝ Մոսկվայի վրա․ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել Գյումրիից Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով Իրանը պետք է բարձրացնի սպիտակ դրոշը. Թրամփ ՀՀ-ում տեղի ունեցող բռնաճնշnւմները, ապoրինությունները, բռնnւթյունները հայ տեսակի դեմ են, և այդ տեսակը տարաբնույթ հետապնդումների է ենթարկվում ոչ միայն ներսում, այլև դրսում․ Տիգրան Աբրահամյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Լույս չի լինելու Հորմուզի նեղուցում նավը գնդակnծnւթյան է ենթարկվել․ անձնակազմի մեկ անդամ զnhվել է Էրդողանը նշել է դիվանագիտության կարևորությունը Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածnւթյան թուլացման համար Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել էՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոնԹրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակըՕդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԻրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակըՍարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են երկու «Hyundai Elantra»-ները․ կա վիրավորՍիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս թանկարժեք աշխատանքԵրևի հույս ունի, թե մի գեղեցիկ օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկա է. Արշակ ԿարապետյանԱվտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներինԴիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրերՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենԴպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, բայց ոչ միայն ընդդիմության համար. Լենա ՄաթևոսյանԴեղձի մթերման համար գյուղացիները ճանապարհներ են փակել, այս հարցերը լուծեք. Տիգրան Աբրահամյան229 դպրոց եք փակել, գյուղերը դատարկում եք, երեխան ուզում է իր գյուղում կրթվել. Անդրանիկ ԳևորգյանԱյլևս գոյություն չունի ամենագեղեցիկ և լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը. ՂազարյանՇախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարումԻ՞նչ հայատյաց նկարներ են նկարում ադրբեջանցի աշակերտները, ի՞նչ է քարոզվում իրենց դպրոցներում. Գառնիկ ԴավթյանԳանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարարՔՊ-ից ասում են` սենց, թե նենց դատախազը գալու է իմ հետևից, երևի ձեր քաղաքական թիմը ավելի լավ գիտի. Դավիթ ՂազինյանՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankՃապոնիայի դեսպանատունը «շփոթվել է» ԱԳՆ կանչից հետո դեսպանի չներկայանալու պատճառի հարցում. Լավրով Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է Ռուսաստանում կարող են ռեկորդային քանակով բանկային մասնաճյուղեր փակվել․ Իզվեստիա ԶՊՄԿ-ի գործունեությունը՝ Սյունիքի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչ ԱՄՆ-ը կhարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին. Թրամփ Ուկրաինան հաղորդում է ռուսական նոր առաջխաղացման մասին Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն. դրանք անվտանգության մասին են. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ Ավետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված էԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya
Ամենադիտված