Արյան հետքեր լվացքի մեքեայի մեջ․ 1,5 տարեկան փոքրիկին այդպես են սպանել. տեսանյութ
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանցի փոքրիկին սպանել չկարողացող հասարակության անտարբերությունը մոտ երկու շաբաթ առաջ սպանեց մեկուկես տարեկան հայ տղայի: Ողբերգության հասցեն Նոր Խարբերդն է: Մասիսի այդ գյուղում դեպքի հաջորդ օրը Հայլուրը նկարհանումներ էր արել, պարզել մանկասպանության մանրամասները: Մենք անկեղծ սպասում էինք, որ օգնության հազարավոր ձեռքեր պետք է մեկնվեն այդ ընտանիքին, որտեղ նաև ապրում են երկու անչափահաս քույրեր:
Դեպքից մոտ երկու շաբաթ է անցել, բայց անգամ սոցիալական աշխատողները չեն այցելել այդ տուն՝ մեծ հարցականի տակ դնելով Հայաստանի՝ սոցիալական պետություն լինելու սահմանադրական դրույթը:
Կյանքի հատակում հայտնված ընտանիքների նկատմամբ պետության, հասարակության սպանող անտարբերության պատճառով ամեն տարի մի քանի մեծ ողբերգություն է ապրում Հայաստանը:
Ավելին՝ այստեղ