Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ 96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ 1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է


Նիկոլ Փաշինյանն իրեն դրել է ծիծաղելի վիճակում. Հայտարարություն

Քաղաքականություն

Տեղի են  ունենում պատմական զարգացումներ, հենց հիմա, որոնք դառնալու են հետագայում  պատմության դասագրքերի պարագրաֆներ։ Այս մասին հայտարարություն է տարածել Այլընտրանքային նախագծեր խումբը:

Հայտարարությունում ասվում է.

«Ելքը դեռ պարզ չէ, բայց մեծապես կախված է մեզնից։ Պրոցեսը և ռիսկերը վարակի պես տարածվել են բոլոր շերտերում, և կարիք կա՝ հասկանալու դրանց էությունը առանձին-առանձին տարբեր հարթություններում։

Վարչապետ Փաշինյան

Նա չկա, ո´չ որպես մարդ, ո´չ որպես գործիչ։ Պատերազմի հետևանքները, նրա պահվածքը պատերազմի ընթացքում, նոյեմբերի 10-ի նրա հարբած լայվն ու երեկվա հրապարակի տեսարանը բավարար են դա հասկանալու համար։ Բոլորը նրան դուրս են գրել՝ արմատական ընդդիմադիրները, չափավոր ընդդիմությունը, նախկինները, հաջորդները, նրա թիմակիցները, քաղաքականացված հասարակությունը և լայն զանգվածները. բոլորը։ Վստահ ենք, որ նույնիսկ ինքը՝ իրեն։

Բայց նրա գործոնը մենք պարտավոր ենք ճիշտ հասկանալ։

Նա վախենում է, նրա միակ միտքը, միակ էմոցիան վախն է։ Նա շատ լավ հասկանում է իր արածների մասշտաբները և վախենում է՝ բոլորից և ամենուր։ Փորձենք հասկանալ նրան։ Նման հոգեվիճակում նա իրեն շրջապատելու է հազարավոր ոստիկաններով, նույնիսկ եթե 200 մ տարածք պետք է անցնի, կտուրներին դնելու դիպուկահարներ, թիմակիցներից յուրաքանչյուրի մեջ տեսնելու է դավաճան, դուրս չի գալու փողոց, չի գնալու հանդիպումների։ Մարդն իր ողջ պահվածքով  պարզ ասում է. ես վախենում եմ, որ ինձ կսպանեն։

Սա փակուղի է, սա լուրջ խնդիր  է։ Այս հոգեվիճակում նա պատրաստ չէ ռացիոնալ քայլերի և քաղաքական լուծումների, որովհետև բոլոր պրոցեսներին նա նայում է բացառապես իր վախի տեսանկյունից։  Այսօր իրեն շրջապատել էր հազարավոր ոստիկաններով՝ լրիվ անիմաստ, իրեն դնելով ծիծաղելի վիճակում։ Եթե հնար լիներ, երևի Երևանի վրա Իսկանդեր կգցեր։

Ի՞նչ անել այս պայմաններում. կա մեկ ռացիոնալ լուծում՝ տալ անձնական  երաշխիք։ Հայ ժողովրդի քաղաքական և հոգևոր վերնախավի խնդիրն է՝ նրան, խաղաղ հեռանալու դեպքում, տալ անձնական երաշխիքներ։

Իշխանությունը

Մի շարք ազդակներ վկայում են այն մասին, որ գնում է հիբրիդային հեղաշրջման պրոցես իշխանության ներսում։ Կա տպավորություն, որ մի խումբ մարդիկ՝ հասկանալով, որ Փաշինյանն արդեն չկա, օգտվելով նրա անօգնականության և անաշխատունակության վիճակից, իրենց ձեռքն են վերցնում կառավարումը։ Հիմնականում դա նշանակում է՝ ուժայինների և խմբակցության վրա վերահսկողություն, մի թև էլ՝ տենդերները։ Նրանց խնդիրը հետևյալն է՝ քանի դեռ չի երևում, թե ով կարող է գալ իշխանության, Փաշինյանին պահել՝ որպես խրտվիլակ, որպես ֆեյք, ինչպես կուզեք, բայց այնքան ժամանակ, քանի դեռ չի երևում իշխանափոխության՝ իրենց համար ընդունելի  սցենարը։ Ժողովրդի վրա կրակելու սպառնալիքը, նոր քրեական գործեր հարուցելու և նոր կալանավորումներ ստանալու ձգտումը. այս ամենն այդ համատեքստում են։ Նրանք շատ լավ հասկանում են, որ սա չի կարող երկար ձգվել, նրանք չեն կարող հաշվարկել, թե որքա´ն կարող են պահել խրտվիլակ-վարչապետ, բայց նրանցն այսպես կոչված «մահապարտների» խմբավորումն է, որը չի պատկերացնում իր ապագան իշխանափոխության դեպքում։ Պետք է ընդունել իրողությունը. փողոց դուրս եկած ժողովրդի, Փաշինյանի հրաժարականը պահանջող կոնսոլիդացված էլիտաների համար սա կոնտրէլիտա է՝ նեղ անձնական շահերով։

Ի՞նչ անել։

Հարթակ

Ձևավորվել է հարթակ, որը տանում է փողոցային պրոցես։ Այն մաշում  է իշխանությանը, այն կարևոր գործ է անում։ Բայց այն իր ամբողջականության մեջ չի ընկալվում որպես ապագա իշխանություն։

Սովորաբար հարթակի խնդիրն է լինում՝ հասնել պետական համակարգի պարալիզացմանը, ինչը իշխանափոխության նախավերջին փուլն է։ Մեր պարագայում դա 90 տոկոսով տեղի է ունեցել, մնացել են ուժայինները, որոնց « դավանափոխության» համար այս հարթակը բավարար չէ։

Ի՞նչ անել։

Դաշնակցություն

Երեկ ՀՅԴ անդամների նկատմամբ կիրառված ոստիկանական բռնությունը սովորական միջադեպ չէ։ Դա ունի առանձին արձանագրման կարիք։ Կանոնավոր բանակից հետո այս պատերազմին ամենաակտիվ և ամենագաղափարական մասնակցություն, որպես միավոր, թերևս ունեցել է ՀՅԴ-ն։ Մեծաթիվ զոհեր և մեծաթիվ հերոսական դրվագներ են տվել ՀՅԴ տղերքը։

Երեկ պետության անունից ոստիկանությունը ձևակերպեց իր պատասխանը։ Այն ոստիկանները, որոնց ընկերները իշխանության անմեղսունակության կամ դավաճանության պատճառով զոհվեցին Շուշիի մշակույթի տան՝ անհավանական ճշգրտության հրթիռակոծումից։

Գաղտնիք չէ, որ թուրք-ադրբեջանական տեսանկյունից դաշնակցությունը միշտ համարվել է հայկական ազգայնականության բնօրրանը։ Իսկ պարտությունից հետո, ջախջախված ողնաշարով պետականության պայմաններում, ազգայնականությունը վերածննդի կարևորագույն հենասյուներից մեկն է։

Չի բացառվում, որ երեկվա հարձակումը ՀՅԴ-ի վրա Ալիևի հետ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում է։

Ի՞նչ անել։

Պայքարի ընթացքը

Այս պայքարը մաշում է իշխանությանը, սա արժանապատվության պայքար է, այս պայքարն ազդակ է արտաքին աշխարհին, որ մենք վերջնականապես չենք ջախջախվել, որ մենք փորձելու ենք ոտքի կանգնել։ Բայց այս պայքարը  հնարավոր է՝ չկարողանա պատշաճ ժամկետներում հասնել հաջողության։ Դա նշանակում է, որ նկատելիորեն մաշվելու է նաև պետությունը, այն դառնալու է ավելի ու ավելի խոցելի, ու տեսանելի ժամկետներում հասնելու ենք նոր հանգրվանի՝ ավելի բարդ ու ավելի տագնապալից։

Ի՞նչ անել։

Ազգային Ժողովը

Կա հստակ նկատելի անհամապատասխանություն՝ փողոցի լարվածության և ԱԺ դահլիճի։ Երկու ընդդիմադիր խմբակցությունների առկայության դեպքում, որոնցից մեկը հարթակի անդամ է, սա չի կարող պատահականություն համարվել. կա´մ չի աշխատում ինչ-որ կարևոր մեխանիզմ՝ ընդդիմադիր հարթակի կողմից, կա´մ աշխատում է ինչ-որ այլ մեխանիզմ՝ իշխանության կողմից։

ԱԺ դահլիճի մթնոլորտի խնդիրը պետք է լուծվի։ Դա էապես կփոխի ճնշման որակը։ Եթե չեղան աշխատանքի ոճի և բովանդակության փոփոխություններ, հանրությունն արձանագրելու է ֆալշը, թեև հիմա էլ շատերի մոտ կասկածներ հարուցում է։

Ինչ վերաբերում  է  խորհրդարանական մեծամասնությանը, ապա այն Հայաստանի տակ դրված ամենավտանգավոր ռումբն է, որի նմանատիպ գոյությունն ահռելի վտանգ է պետության համար։ Խորհրդարանական մեծամասնությանը մինչև վերջ և անխնա օգտագործելու են թե´ Փաշինյանը, թե´ նրա թիմակից, բայց նրա փոփոխությունը պլանավորող կոնտրէլիտան։ Դրանից հետո նրանք որպես մարդ և որպես մանդատ ոչ մեկին պետք չեն լինելու։ Կա միայն մի  տարբերակ՝ մինչև շպրտվելը ինքնակամ դուրս գալ խմբակցությունից։ Դա շանս է։

Մեծացնել հանրային ճնշումը

Վերը նկարագրված մի խումբ  խնդիրների լուծման հիմքում դրված «Ինչ անել» հարցը ունի մեկ պատասխան՝ մեծացնել հանրային ճնշումը։ Սա այս պահին ամենակարևոր գործն է։ Սա այս պահին   պետության և ժողովրդի կենսունակությունը ֆիքսող միակ գործուն միջոցն է։ Հայկական աշխարհում և արտաքին աշխարհում պետք է արձանագվի մեր կենսունակության ռեսուրսը։ Իսկ ինչպե՞ս մեծացնել հանրային ճնշումը։ Դա ենթադրում է տեխնիկական և բովանդակային քայլերի մի ամբողջություն։

Գրագետ վերափոխել 17-ի ձևաչափը։

Էապես փոխել նոր ձևաչափի (հարթակի) բովանդակությունը։ Թերևս կարիք կա մի փոքր մեկնաբանության. այս հարթակը հեղափոխական չէ, այս հարթակն իր բնույթով ավելի շատ ապստամբային է, բայց դա էլ ունի իր տրամաբանական ժամկետները, և եթե դրանք չեն պահպանվում, պրոցեսը մտնում է փակուղի։ Հենց դրանից խուսափելու և հանրային  կոնսոլիդացիոն նոր ռեսուրսներ ստանալու համար է անհրաժեշտ ճիշտ պահին հարթակի տրամաբանական զարգացումը։

էապես բարձրացնել շարժման մենեջմենթի որակը։ Ընդամենը 1-2 օրինակով ցույց տանք ակնհայտ բացերը. խոշոր շաբաթօրյա հանրահավաքից հետո չի կոորդինացվում հաջորդ օրերի եթերային քաղաքականությունը՝ ով ուր գնա, ինչ շեշտադրումներով և այլն։ Դա կոչվում է առկա ռեսուրսների անարդյունավետ օգտագործում։ Հանրային պայքարը չի կարող ունենալ մեկ օրվա հաշվարկային ցիկլ։ Այլ օրինակ. նույն օրը իշխանությունը կալանքի և այլ քաղաքական դատավարություններ է անցկացնում, իսկ փողոցում արդեն բազմաթիվ հազարավոր շարքեր ունեցող ընդդիմությունը չի արձագանքում դրանց։ Չի հասկացվում, թե ինչու անտեսվեց  Բեքարյանենց դատական նիստերի առիթը, իսկ ընդդիմության այդօրվա միջոցառումը լրիվ այլ տեղ, լրիվ այլ ժամի էր։ Նույնը վերաբերում է երեքշաբթի օրերի հայտնի դատին։ Ձեր  բանախոսներին, նկատելի աճող վարկանիշով գործիչներին  դատում են, շարժումից՝ զրո արձագանք։

Երևանին զուգահեռ՝ սկսել ակտիվ պրոցես մարզերում։ Զուգահեռ բառն այստեղ ամենակարևորն է։

Աշխատել բուհերում։ Դասախոսների ճնշող մեծամասնությունը շատ լավ հասկանումէ իրավիճակը, և իշխանության փոփոխության կողմնակիցն է։ Դարձրե´ք նրանց պրոցեսին մասնակից, ընկեր և համախոհ։ Ուսանողության համակարգված ակտիվացումը բարդ գործ չէ, ուղղակի պետք է նպատակային աշխատել։

Հայկականության դեֆոլտ

Շատ կարևոր է, որ ինքներս մեզ համար ճիշտ ձևակերպենք խնդիրը։ Սա ներքաղաքական պրոցես չէ։ Սա մի պրոցես է, որի արդյունքից կախված է լինելու մեր պետության ապագան։ Այս գաղափարն է պետք է մտցնել յուրաքանչյուրի տուն։

Ընթացող կազմաքանդումը չկանգնեցնելու մակրոարդյունքը լինելու է հայկականության դեֆոլտը։ Մենք դրա ճանապարհին ենք։ Սա ենթադրում է՝ տարածքային շարունակական կորուստներ, պետականության զգալի կամ ամբողջական կորուստ, արտագաղթ, սփյուռքում հայկականության ինտենսիվ ասիմիլյացիա։ Հայ լինելը այլևս դառնալու է իմաստազուրկ։ Ազգության և ազգանունների փոփոխության ինտենսիվ ժամանակահատվածներ պատմության ընթացքում  մենք ունեցել ենք։ Սա լինելու է ամենաինտենսիվը։

Ի՞նչն է թույլ տալիս մտածել, որ մենք, որպես ազգ, գնում ենք դեֆոլտի։  Երկու պատճառ՝ մենք չենք ընկալում մեզ հետ կատարվածի էությունը, մենք չենք գիտակցում կատարվելիքի էությունը։

Անհնար է պատկերացնել, բայց հայ ժողովուրդը դեռևս չի գիտակցում, որ իր ողնաշարը ջարդել են, որ այս տարածքում իր ապրելու իրավունքը դրվում է լեգիտիմ  հարցականի տակ։

Պատերազմից հետո մեզ մոտ չի եղել մտածողության փոփոխություն։ Պատերազմը և պարտությունը չեն բերել մտածողության փոփոխության։ Հանրային նկատելի անտարբերությունը, լեփ լեցուն ռեստորաննները և բերանները մինչև Ջաբրաիլ բացած մի ստվար զանգվածի առկայությունը խոսում են ազգային լուրջ դեֆեկտի մասին։ Հայ ժողովուրդը չունի կորստի գիտակցումը։Կորստի ցավը կարևոր մոտիվացիա է՝ ավելի լավը և ավելի ուժեղ և ավելի կազմակերպված դառնալու համար, սակայն մեզ մոտ այդ զգացումը թերզարգացած է։ Արտաքին աշխարհը, հետպատերազմյան փուլին հետևելով, կարող է հարցնել. իսկ գուցե դուք պետություն ունենալու անկարո՞ղ ժողովուրդ եք։

Ավելին՝ այստեղ

 

 

Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք Չալաբյան«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովՄենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա Կոստանյան«Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԱվետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԱնապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԿապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնություն
Ամենադիտված