Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը. Լևոն Ազիզյան Թեհրանը պետք է ծրագրեր մշակի անարդար պատժամիջոցները հաղթահարելու համար. Ղալիբաֆ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը միացել է Գեղարքունիքի մարզում դիտորդների պարեկությանը «От Мартина» ընկերության պաղպաղակները տեղափոխող «JAC» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել Իրանի դեմ գործողության մասնակցած ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը վերադառնում է իր տնային նավահանգիստ Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mazda»-ն ու «Kia»-ն. կան վիրավnրներ Զինծառայողների համար լավագույն պայմանների ապահովման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Պապիկյան Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը պայքարի ամենաարդյունավետ միջոցն է. Վենս Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան


Մենք ու մեր պատերազմող բանակը

Ուշադրության կենտրոնում

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Վերջին մի քանի տարիների պետական կառավարման համակարգի վերաբերյալ գրեթե բոլոր սոց.հարցումներում ամենից կայացած ու վստահելի ինստիտուտ «նոմինացիայում» հարցվողների մեծամասնությունն իրենց նախընտրությունը տալիս էին բանակին և ՀՀ զինված ուժերին: Պատերազմող երկրում նման մոտեցումը կարևոր է: Սակայն հասարակական լայն շերտերում բանակի ընկալումը միանշանակ չէ:

Առահասարակ բանակի մասին խոսելը բարդ է: Բարդ է, քանի որ բանակն անընդհատ զարգացող փոփոխվող օրգանիզմ է, համակարգ, որ իր վրա կրում է հասարակական հարաբերությունների ներկապնակի ողջ ազդեցությունը: Վերջին հաշվով բոլոր երկրներում, իսկ մեր նման երկրներում հատկապես, բանակը հասարակության արտացոլումն է, իր դրական ու բացասական կողմերով, իր ընդունելի ու խնդրահարույց հանգամանքներով: Եվ դրա՝ ամենից հիմնավոր փաստարկը այն է, որ մեր դաստիարակած կամ չդաստիարակած զավակն է վաղը դառնում մեր երկրի զինվորը(սպան, միգուցե գեներալը ):

Այսօր մենք պատերազմի մեջ ենք: Ամեն օր թշնամու կողմից կրակահերթերն ավելանում են, ավելանում է նաև դրանց տրամաչափը, փոխվում են կիրառելի զինատեսակները, ավելանում/պակասում են դիվերսիոն փորձերը: Ամեն օր մեր կողմից ավելանում են պատժիչ գործողությունների թիվը, որոնց արդյունքում հակառակորդն անձնակազմի ու զինտեխնիկայի, դիրքերի էական կորուստներ է ունենում:Դժբախտաբար կորուստներ ունենում ենք նաև մենք: Պատերազմը առանց կորուստ չի լինում:

Նշենք, սակայն, որ մեզ պարտադրվող պատերազմը պայմանավորված չէ միայն ԼՂ խնդրի հանգուցալուծման օրակարգով: Այն ավելի խորը, առավել համակարգային վտանգի ու սպառնալիքի դրսևորում է՝ ուղղված տարածաշրջանում «հայկական» տարրի վերացմանը ու թյուրքական քաղաքակրթական կոնգլոմերատի ինտեգրմանը: Մենք յուրահատուկ սեպ ենք, այդ ծրագրերում: Մենք ու մեր գոյությունը շահեկան չէ ռեգիոնալ որոշ երկրների ու նրանք փորձելու են «մեր խնդիրը» իրենց պատկերացրածի զորու լուծել: Կարծես պատմությունը կրկնվում է: Սակայն այսօր իրավիճակը քիչ այլ է: Ի՞նչ ունենք հակադրելու նրանց. ունենք հաղթած բանակ և երաշխավորված գոյության հավաքական կամք: Ու թե դաշնակիցները կօգնենք/կամ չեն օգնի, միջազգային հանրությունը, ԵԱԿՀ-ն, ՄԱԿ-ը ինչպես կարձագանքեն/կամ չեն արձագանքի, դա այս պարագայում գործնականում այդքան էլ կարևոր չէ: Երկրի ու քաղաքացու գոյության հիմնական ու միակ երաշխավորը դա պետության զինված ուժերն են և նրա հնարավորությունները կատարել իր առջև դրված խնդիրները:

Սակայն միշտ չէ, որ հասարակության տարբեր շերտեր բավարար կերպով են գիտակցում զինված ուժերի դերն ու նշանակությունը: Օրինակ՝ հայկական իրականության մեջ որոշակի պարբերականությամբ, տարբեր բևեռներից, ներքաղաքական, ընդդեմ իշխանական, հակապետական ու հակահայկական տարբեր օղակներ, անհատներ, վելուծաբան-փորձագետներ, քաղաքական գործիչներ, ֆեյսբուքյան հայրենասերներ- ակտիվիստներ, տարբեր հասարակական կազմակերպություններ տարաբնույթ՝ առավելապես սուբյեկտիվ ու կանխակալ որակումներ ու դիտարկումներն են տարածում ՀՀ զինված ուժերի ու բանակի վերաբերյալ: Դա հաճախ անում են այն պարագայում, երբ սահմանին զոհ ենք ունենում, որի պարագայում աջակցելու փոխարեն, մեջքից հարված ենք ստանում: Մի խոսքով «հինգերորդ շարասյան» գործառույթ են իրականացնում:

Փաստենք, որ նրանց մի մասը դա կատարում է իր՝ ՀՀ-ի դեմ աշխատող որոշ պետություններից ֆինանսավորվող աշխատանքի բերումով: Մյուսները՝ երբեմն բավարար տեղեկատվության բացակայության պատճառով: Կան մարդիկ, ովքեր լինելով ընդդիմադիր, ՀՀ իշխանություններին քննադատելու քաղաքական հոսանքի տակ սկսում են հարվածել նաև բանակին: Մի խոսքով շատերը կան, որ հաճախ խոսում, քննադատում, գնահատում են զինված ուժերը, այնտեղ առկա լավն ու վատը, սակայն իրականում բավարար խորությամբ չեն տիրապետում իրավիճակին: Իսկ պատերազմի մեջ գտնվող հասարակությունը, սպունգի պես ներծծում է նրանց թերի դիտարկումներն ու որոշակի կանխատրամադրվում ՀՀ-ի, նրա վարած քաղաքականության, ՀՀ ԶՈՒ-ի, նրա իրականացրած գործողությունների նկատմամբ:

Պատերազմող երկրում բանակի թեմայով պետք է առավելապես զգույշ արտահայտվել: Դա մեր պետության ու քաղաքացու այսօրվա գոյության օրակարգի հիմնական հարցն է:

Այսօր մենք(քաղաքացին ու պետությունը) որքան էլ ունենանք խնդիրներ, լրջագույն պրոբլեմներ, սոցիալ-տնտեսական մարտահրավերներ, սոցիալական արդարության ու ազնվության պակաս, իշխանություն- հասարակություն բևեռացում, պետք է հասկանանք, որ մեր գոյության օրակարգի երաշխավորը մեր զինվորն է՝ մեր բանակը: Սա պրոպագանդա չէ, սա փաստական ճշմարտություն է: Եթե մենք հարվածում ենք մեր բանակին՝ այնտեղ առկա բոլոր դրական ու խնդրահարույց կողմերով, մենք հարվածում ենք մեր պետության և առաջին հերթին ինքներս մեզ:

Ներքին ինքնաոչնչացման մաղձը, որ վաղուց այցելել է մեզ, վերջին շրջանում առավել ընդգծված է դարձել: Դա շատ վտանգավոր է, քանզի այսօրվա մեր օրակարգում մեր բանակն է միայն ապահովում մեր գոյության օրակարգը:

Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը. Լևոն Ազիզյան Թեհրանը պետք է ծրագրեր մշակի անարդար պատժամիջոցները հաղթահարելու համար. Ղալիբաֆ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը միացել է Գեղարքունիքի մարզում դիտորդների պարեկությանը «От Мартина» ընկերության պաղպաղակները տեղափոխող «JAC» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել Իրանի դեմ գործողության մասնակցած ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը վերադառնում է իր տնային նավահանգիստ Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mazda»-ն ու «Kia»-ն. կան վիրավnրներ Զինծառայողների համար լավագույն պայմանների ապահովման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Պապիկյան Ինչի՞ չեք ուզում, որ Փաշինյանը ԱԺ գա, թողե´ք գա էդ մարդը. Ղազարյան Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը պայքարի ամենաարդյունավետ միջոցն է. Վենս Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Նավթի գներն աճել են «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Աժ դահլիճից հաջողություն մաղթեց Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստներին այսօր կայանալիք Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղումՁեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի դեմ «պատմության մեջ ամենախիստ» պատժամիջոցները «կտապալեն ռեժիմը» «Կողմ եմ եղել հանքերից լրացուցիչ վճարների գանձմանը՝ հարկի տեսքով»․Լիլիա Շուշանյանն արձագանքել է ՔՊ-ական նախարարին«Մի կաթիլ մեղրի» պատմություն՝ Լոռիում, մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանություն է եղելՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ-Պերմնեֆտեորգսինտեզ» նավթավերամշակման գործարանին Վթար․ մինչեւ 16:00-ն ջուր չի լինելու Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներինՆույնիսկ Հորմուզի նեղուցում նավագնացության ռեժիմի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև բանակցությունների հաջող ավարտի դեպքում առկա է տարածաշրջանում իրավիճակի հետագա էuկալացիայի ռիսկ․ ՌԴ փոխարտգործնախարար Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել օտարերկրացիների համար հրատապ վիզաների վճարները Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Վաշինգտոնի դաշնակիցները մտահոգված են՝ արդյոք ԱՄՆ-ը կկարողանա պաշտպանել իրենց անհրաժեշտության դեպքում․ WSJ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էՀարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ամենադիտված