Տարվա քաղաքական գործիչ՝ Լևոն Զուրաբյան
BlogԱնկախ Հայաստանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Տարվա քաղաքական գործիչ՝ Լևոն Զուրաբյան: Բոլոր շատ լավ գիտեմ` ինչեր եմ միշտ գրել Լևոն Զուռաբյանի մասին ու եղել եմ նրա ամենամեծ քննադատներից ու քլնգողներից մեկը: Երբեք չէի մտածի, որ մի օր անկեղծորեն կասեմ, որ տարվա քաղաքական գործիչն ինքն ա, բայց իսկապես ասում եմ: Ասեմ ինչի եմ եկել էս եզրակացության.
Վերջին շաբաթների ընթացքում էնքան պարապ եմ եղել, որ անընդհատ նայել եմ հանրահավաքների ուղիղ եթերները. չասեմ ինչքան եմ կատաղել Րաֆֆու դատարկ մեյնիմների, էն մյուս անծանոթ ջղայն ձաձաների անհասկանալի ու դատարկ հոխորտանքների վրա, Զառայի անիմաստ ծվծվոցների վրա: Այ մարդ, մենակ քանի անգամ, երբ միկրաֆոնին մոտենում էր Լևոն Զուրաբյանը, ինչքան էլ չուզենաս, մեկ ա զգում ես, որ քաղաքական գործիչ է խոսում, խոսում է հստակ պրովեսների մասին, տալիս է գնահատականներ, ցույց է տալիս որ ճանապարհով, ինչ քայլերով ու պետք ա գնալ: Ականջդ կանչի Րաֆֆի, որ էս ամեն ինչի մասին դաժե խաբար չես: ......
Էսքանը: