Այսօր կրկին անգամ ռուսաստանյան առաջնորդի հեղինակությունը հայ ժողովդրի մոտ բարձրանում է
BlogԲագրատ Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Թուրքիայի հասցեին ՌԴ նախագահի կոշտ հայտարարություններից հետո Վ.Վ. Պուտինի վարկանիշը սրընթաց բարձրանում է նաև հայ հանրության շրջանակներում: Եվ որքան էլ արևմտամետները դեռ շարունակում են ծաղրել «Պուծինին», այնուամենայնիվ` գործընթացն անշրջելի է: Թեև վարկանիշային այս աճը պետք է որ սկսվեր ապրիլի 24-ից հետո, բայց այն մթագնեց ՌԴ Դաշնային խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ Գալիպոլիի տոնակատարություններին: Բայց այսօր կրկին անգամ ռուսաստանյան առաջնորդի հեղինակությունը հայ ժողովդրի մոտ բարձրանում է, քանի որ խոսքերը վերածվում են գործի:
Այստեղ շատ կարևոր է, որ դրանից չօգտվեն որոշ «պուտինասերները» և մթագնեն այդ գործընթացը իրենց կարիերիստական և նեղանձնական նկրտումներով, ինչպես դա արեց ժամանակին տխրահռչակ Անդրանիկ Նիկողոսյանը։