Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Յուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Պակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր Կամենդատյան Հայաքվեն և երիտասարդը. Հրայր Կամենդատյան Փոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան


Փաշինյանը փակվելու է իր մի քանի շենքում, զբաղված է լինելու բացառապես իր անվտանգության հարցերով․ Այլընտրանքային նախագծեր խումբ

Հասարակություն

Կուլիսներում վերաթարմացվել էարտահերթ ընտրությունների գաղափարը՝ հրապարակային հանդիպումներ, ստվերայինշփումներ, սուրճի բաժակի շուրջ քննարկումներ, ընդամենը օրեր առաջ  աներևակայելի համարվողկոնտակտներ, հաշվարկներ և այլն։ Մի խոսքով՝ իշխանություն կորցնելու և վերցնելու, փայ ստանալու և խաղից դուրս մնալու բոլորերանգները։

Այս պահին փազլի բազմաթիվ տարրեր ի մի են գալիս, բայց փազլը դեռևս չի ամբողջականանում։ Ակնհայտ է, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է։ Փորձենք հասկանալ.

Նիկոլ Փաշինյան. Հասկանում է, որ չի կարողանում կառավարել և մյուս կողմից էլ հասկանում է, որ չի կարողանում հանդարտեցնել իրավիճակը երկրում։ Չի ուզում խաղաղ զիջել իշխանությունը։ Մնում է արտահերթ ընտրությունների տարբերակը։ Չվստահելով իր խմբակցությանը՝ ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից է ուզում ստանալ պարտավորություն՝ իր հրաժարականի դեպքում չառաջադրել թեկնածու։ Արտահերթ ընտրություններում Փաշինյանի շանսերը զուտ տեսական են։ Ամենայն հավանականությամբ՝ հույսը պատահականության վրա է՝ գուցե շահած մի քանի ամսում ինչ-որ բան պատահի։

Ռոբերտ Քոչարյան. Երկրորդ անգամ վերահաստատում է արտահերթ ընտրություններին իր մասնակցությունը և հաղթելու վճռականությունը։ Երբ Քոչարյանը դա արեց առաջին անգամ, Փաշինյանն անմիջապեսհրաժարվեց արտահերթի գաղափարից՝ դա գցելով իր խմբակցության վրա։ Ի՞նչ կլինի այս անգամ։

Այն, որ Քոչարյանը ճիշտ աշխատելու դեպքում ունի հաջողության իրական հնարավորություններ, կասկածից վեր է։ Բայց պայմանը ճիշտ աշխատելն է։ Որպես իռացիոնալ գործոն է հանդես գալիս Փաշինյանի անմարդկային բնազդայինվախը Քոչարյանից. դա այն դեպքում, երբ երկրորդ նախագահը մի քանի անգամ հավաստիացրել է, որ  չունի անձնական վրեժի զգացում և պատրաստ է Փաշինյանին տալ անվտանգության անձնական երաշխիքներ։

ԱԺ մեծամասնություն՝«Իմ քայլը». մինչ ԱԺ մեծամասնությունը դարձել էր Փաշինյանի սպասարկող անձնակազմ՝ իրեն դրսևորելով որպես 83 հոգանոց նաժիշտների խումբ, չգնալով ոչ մի խելամիտ լուծման, Փաշինյանը, վերաթարմացնելով արտահերթ ընտրությունների գաղափարը, ըստ էության, ծախում է իր թիմին։

Ակնհայտ է, որ այսօրվա 83-ից առնվազն 55-60 –ը չեն լինելու ապագա խորհրդարանում։ Ի՞նչ է ստացվում. «Իմ քայլը» կարող էր և այս պահին էլ դեռ կարող է ընտրել նոր վարչապետ՝ իր ներսից, Վ. Մանուկյանին, երրորդ մարդու, լիցքաթափել երկրում վիճակը և շարունակել խաղաղ աշխատել։ Չի անում դա՝ հանուն Փաշինյանի, իսկ վերջինս, առանց աչք թարթելու, նրանց շպրտում է դուրս։ Սա տրամաբանական էր, մենք սրա մասին զգուշացրել էինք։

Բայց մինչ Փաշինյանը բանակցում է ԼՀԿ և ԲՀԿ-ի հետ՝ իր հրաժարականի դեպքում թեկնածու չառաջադրելու համար, ամենահետաքրքիր անակնկալը կարող է լինել հենց «Իմ քայլից», որի պոտենցիալդուրս շպրտվող շարքերը կարող են առաջադրել իրենց թեկնածուին, և որը կարող է հանգիստ, խաղաղ և լեգիտիմ ճանապարհով դառնալ ՀՀ վարչապետ ու սկսել նոր կառավարության կազմավորումը՝ երկրում հիմք դնելով իրական համերաշխության հաստատմանը։ Այդ թեկնածուն կարող է լինել թե´ իրենցից մեկը, թե՝ որևէ մարդ,որի հետ իրենք կարող են հանգիստ աշխատել՝ ելնելով մարդկային կոնտակտներիցկամ քաղաքական կոնյունկտուրայից։

Ընթացիկ հետևություններ

Փաշինյանի համար ստեղծվել է դասական ցուգցվանգ. նա պետք է քայլ անի, բայց բոլոր քայլերն իր դեմ են։ Մի պահից սկսած՝ նրա դեմ էնույնիսկ «Իմ քայլը»։ Քայլ չանել նա չի կարող, և ոչ թե խաղի կանոնն է այդպես պահանջում, այլ՝ իրականությունը։ Քայլ չանելու դեպքում առաջիկա շաբաթներին հանրային ճնշումը էապես մեծանալու է, և դե ֆակտո ու դե յուրե արձանագրվելու էիր՝ կառավարելու անկարողությունը։

Եվ այստեղ այն պահն է, որ Փաշինյանին պետք է օգնության գա Փաշինյանի ընդդիմությունը՝ հարթակը։ Շաբաթ օրվա հանրահավաքը շատ կարևոր է թե´ հանրային ճնշման մեծացման տեսակետից, թե´ բովանդակության նկատելի փոփոխության։ Հարթակը պետք է խրախուսի ոչ թե փակուղին, այլ՝ լուծումները։ Իսկ լուծման ճանապարհին կարևոր կետերից է Փաշինյանին անձնական երաշխիքների ապահովումը՝ խաղաղ և արագ հեռանալու պայմանով։

Որոշ կանխատեսումներ

Շատ մեծ է հավանականությունը, որ արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումներում Փաշինյանը կրկին ազնիվ չէ ու վերջում չի գնալու այդ քայլին։ Իր բնավորության համաձայն՝կարող է դա բարդել ԼՀԿ-ի կամ ԲՀԿ-ի վրա։ Չմոռանանք, որ արտահերթ ընտրությունների դեպքում իր համար ռիսկերը չափազանց մեծ են։

Իսկ ինչ զարգացումներ են հնարավոր այդ դեպքում.

Փաշինյանը փակվելու է իր մի քանի շենքում, զբաղված է լինելու բացառապես իր անվտանգության հարցերով։ Փորձելու էՀՔԾ, դատաիրավական համակարգի միջոցով ճնշել ընդդիմախոսներին։ Դրանից, իհարկե, շատ բան չի փոխվի։

Ընդդիմությունը, եթե չի կարողանում վերափոխվել բովանդակային և կազմակերպչական առումով, ապա լարվածության այս շեմից այն կողմ չի կարողանալու անցնել։ Իսկ դա ենթադրում է, որ փաստացի իշխանափոխություն չի արձանագրվելու։

Ավելին՝ այստեղ

Հայերենի առեղծվածն ու մարդկության բնօրրանը. գերմանացի գիտնականների բացահայտումը. Ալեքսանդր ՎարպետյանՇուրջ տասնյակ հասցեներուլ լույս չի լինի՝ հուլիսի 13-ին և 14-ինԻսակովի պողոտայում բшխվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել էՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ինԲանգլադեշում hեղեղումների հետևանքով ավելի քան 50 մարդ է զnhվելԳագիկ Ղազարյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր էՀարյուրավոր հասցեներում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելուԱվելի լավ է ապրել միայնակ, քան սխալ մարդու հետ. Անահիտ ՂուկասյանԵրևանում հնչել են կրակոցներ․ վիրավորներ կանԹբիլիսիում հինգ դեռահաս է ձերբակալվել՝ կողոպուտների և գողությունների կասկածանքովՆոր լուծումներ՝ շտապ օգնության ծառայություններում | Հարցազրույց հայրենադարձ Հենրիկ Մանուկյանի հետԿառավարությունը փոխում է բնակարան ստանալու կարգը․ նոր խմբեր են ավելանումՆոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համարԱնձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերինԻնչպես է շոգը թելադրում մենյուն. Ֆրանսիայում կտրուկ նվազել են սուրճի, շոկոլադի և նրբերշիկների վաճառքներըՀՖՖ լիմիտն ընդդեմ «Նոայի». «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներիցԼոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերինՎարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներԱշոցքում նշվել է համայնքի օրըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունԳեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին, բшխվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnրՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանԿարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա` կբարձրանաՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՏորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվելԹմրանյութի տարածման փորձ Երևանում. «Տելեգրամով» ձեռք բերված 4 փաթեթ «Մեթամֆետամին» է հայտնաբերվելՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՅուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներՊակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Վաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին
Ամենադիտված