Իտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Չինաստանը երբեք չի գնա ընդդեմ Ռուսաստանի. Լուկաշենկո Բենզալցակայանում պայթյnւն է տեղի ունեցել․ նոր մանրամասներ Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ. Ռուբիո Պայթյուն ոստիկանական բաժանմունքի մոտ, առնվազն 2 մարդ մաhացել է, 14-ը՝ վիրավnրվել Շարունակում ենք տաքանալ․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու Այս նկարի ո՞ր թվերի մեջ էիք պատկերացնում ձեզ ութ տարի առաջ․ Արմեն Աշոտյան


Չորս դեպք, երբ դու պարտավոր ես «վագրիկ» լինել

Life

Գիտես, որ զուգընկերդ ժամանակ առ ժամանակ չափն անցնում է: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չափազանց ներողամիտ վերաբերմունքը ի վերջո կարող է կործանել ձեր հարաբերությունները: Եվ ուրեմն, ո՞ր պահին է պետք խիստ լինել: Ամեն ինչ կախված է կոնկրետ իրավիճակից:

Ներողամտությունը կնոջ էության անբաժանելի մասն է, և հաճախ իրենց սիրելիներին չկորցնելու համար կանայք ներում են տղամարդկանց սխալները. չէ՞ որ ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել: Մենք գիտակցաբար ենք մոտենում տղամարդկանց սխալներին` հաշվի առնելով նրանց տրամադրության վրա ազդող յուրաքանչյուր մանրուք` ճանապարհային խցանումներից մինչև տնտեսական ճգնաժամ: Աջակցել, ձեռք մեկնել, կողքին լինել... դու ուրիշ կերպ չես էլ կարող: 
Ժամանակն է կանգ առնել. այդպես դու կկործանես ձեր հարաբերությունները: Սա Թենեսիի համալսարանում կատարված հետազոտության եզրակացությունն է:

Փորձագետները պարզել են. երբ կինը ներում է տղամարդու որևէ վատ արարք, սայթաքումը կրկնելու հավանականությունը մեծանում է 6 անգամ: Իսկ ահա մեկ այլ ուսումնասիրություն փաստում է. որքան կինը թույլ է տալիս, որ կրկնվեն նման անցանկալի երևույթները, այնքան նվազում է այդ զուգընկերոջ կողքին երջանիկ լինելու հավանականությունը: «Երբ որևէ լուրջ սայթաքում հեշտությամբ ներում ես, նա մտածում է, որ իր վատ պահվածքը «նստվածք» չի տալիս»,- բացատրում է հոգեբան Ջեֆրի Բերնշթեյնը: «Շարունակաբար նրա սխալները ներելով` հեշտ հասանելի և թուլակամ կնոջ տպավորություն կստեղծես»,- ասում է Բերնշթեյնը: Իհարկե, հաճելի չէ ամեն անգամ հայտնվել մատ թափ տվողի դերում: Այսինքն՝ հարցն այն է, թե որտեղ է սահմանը: Այդ իսկ պատճառով փորձագետների ենք դիմել` պարզելու, թե որ իրավիճակներում է պետք մեղմ լինել, իսկ երբ է պետք «ազատություն տալ քո մեջ թաքնված գազանիկին»:


Պարտքերը մարելու փոխարեն քամուն է տալիս կանխիկ գումարները

Ներողամիտ եղիր, եթե... «նախկինում փողի մասին խոսակցություն չեք ունեցել: Իսկ եթե արդեն ավանդներ եք կուտակել կամ ապագայում եք պատրաստվում կուտակել, նրա շռայլությունները որոշակիորեն քեզ վրա էլ են անդրադառնալու: Բայց եթե ոչ մի անգամ չեք քննարկել` ինչպիսին են կանխիկ գումարները ծախսելու քո պատկերացումները, միանգամից նրան մեղադրելն անարդար կլինի»,- ասում է հոգեբան Մեթյու Մըք Քեյը:

Առաջարկիր նրան միասին աշխատել` ստեղծելու ձեր առանձին բյուջեն կամ, եթե արդեն կիսում եք տան վարձը և ունեք բանկային ընդհանուր հաշիվ, երկուսիդ համար մեկ ընդհանուր բյուջե: Եվս մեկ կանոն, որին պետք է հետևել. որևէ բանի վրա որոշակի գումարից ավելի ծախսելիս պայմանավորվեք խորհրդակցել միմյանց հետ: Նշանակություն չունի` խոսքը 150, թե 50 000 դրամի մասին է: Ասես՝ մեկդ դառնում է մյուսի խղճի ձայնը:

Դարձիր «վագրիկ», եթե ... բազմիցս խոսել եք փողից: Նա անտեսում է այն բյուջեն, որ երկուսով եք ստեղծել, կամ ասում է, թե փորձում է աստիճանաբար մարել, օրինակ, հեռուստացույցի գումարը, որը սկզբում բնավ էլ ապառիկով ձևակերպված չէր: Պետք չէ լացուկոծ դնել. դա միայն տվյալ պահին կլռեցնի նրան: Եղիր ավելի ազդեցիկ. «Մենք չենք կարող դա թույլ տալ մեզ» արտահայտությունը կհասկացնի նրան, որ արդեն չափն անցել է»,- խորհուրդ է տալիս հոգեբան Ջեն Հոյիսթադը: Շատ հստակ ասա, որ քեզ դուր չի գալիս նրա վարքագիծը, և որ նրա կատարած ծախսերը չեն համապատասխանում ձեր բյուջեին: Հետո հարցրու. «Ի՞նչ ես կարծում, ո՞րն է ելքը»: Հիշիր, սա շատ կարևոր պահ է, նա պետք է զգա, որ ներգրավված է որոշում կայացնելու գործում: Կարևորության այդ զգացումը կարող է խթան դառնալ նրա համար։

Տանել չի կարողանում իր աշխատանքը

Ներողամիտ եղիր, եթե... նոր աշխատանք է փնտրում: «Իհարկե, հաճելի չէ, երբ կողքիդ տղամարդու սիրելի զրույցը չի անցնում «Ինչ ստորն է իմ տնօրենը» թեմայի սահմաններից: Բայց եթե տեսնում ես, որ ելք է փնտրում, աջակցիր նրան որքան կարող ես»,- ասում է հոգեբան Ալեն Բերգերը: Տղամարդու ինքնագնահատականը անմիջականորեն կապված է իր աշխատանքի հետ: Եվ պետք չէ ցույց տալ, որ չես հավատում, թե նա ի վիճակի է նոր գործ գտնել, և որ քեզ հաճելի չէ անընդհատ լսել նրա փնթփնթոցները: Բերնշթեյնը խորհուրդ է տալիս նրբանկատորեն հասկացնել նրան «թակել մեկ ուրիշի դուռը»: Կարող ես ասել. «Խոսե՞լ ես այս մասին ...-ի (նրա մտերիմ ընկերներից մեկի անունը տուր) հետ: Նա խելացի մարդ է, և, իմ կարծիքով, արժե նրա հետ խորհրդակցել»:

Դարձիր «վագրիկ», եթե ... զուգընկերդ ոչինչ չի անում` շտկելու իրադրությունը: «Այս պարագայում խիստ դիրքորոշում դրսևորելը նրան սթափեցնելու միակ ձևն է»,- բացատրում է Մըք Քեյը: Նա մեծ էներգիա է ծախսում դժգոհելու վրա, ինչից իրեն լավ է զգում միայն տվյալ պահին, իսկ հետո արդեն որևէ բան անելու համար չափից ավելի սպառված է լինում: Ցույց տուր, որ չես ցանկանում նրան տեսնել խեղճ ու թշվառ վիճակում: Հետո ասա, որ քեզ դուր է գալիս նոր աշխատանք գտնելու միտքը, բայց միայն այն դեպքում, եթե նա իրոք զբաղվում է այդ հարցով: «Իսկ եթե այսքանից հետո շարունակում է փնթփնթալ»,- ասում է Հոյիսթադը, զգուշացրու նրան, որ այլևս չես պատրաստվում նրա համար հոգեբանի դեր կատարել: Իսկ երբ սկսի նորից նվնվալ կամ բողոքել, վեր կաց ու դուրս արի սենյակից. այո՛, հենց այդպես:

Facebook-ի նրա էջում տեսել ես, որ նախկին ընկերուհու հետ նորից ընկերներ են

Ներողամիտ եղիր, եթե... ձեր հարաբերությունները հրաշալի են, ու նա հազվադեպ է խանդելու առիթ տալիս: Բնական է՝ կանհանգստանաս, երբ նկատես, որ իր նախկին ընկերուհու նկարը կրկին հայտնվել է Facebook-ի նրա էջում: Պարզապես մեկ խորհուրդ. մի՛ փորփրիր նրա ֆեյսբուքյան էջը, եթե նույնիսկ ցանկությունն անդիմադրելի է:

Կանադացիները որոշել են ուսումնասիրություն կատարել այս թեմայով և պարզել են, որ ինչքան հաճախ ես փորփրում զուգընկերոջդ էջը, այնքան ավելի կասկածամիտ ես դառնում, եթե նույնիսկ դրա առիթը չկա: Բայց միևնույն ժամանակ, պետք չէ սահմանափակումներ դնել և չխոսել նրա հետ այդ մասին: Ուղղակի զվարթ տոնայնությամբ ասա. «Նկատել եմ` Facebook-ով նախկին ընկերուհուդ հետ գտել եք միմյանց: Ո՞նց են նրա գործերը»: Այս կերպ ցույց ես տալիս, որ դու հետևում ես` առանց դրանից մեծ խնդիրներ ստեղծելու: Հետո սահուն փոխիր խոսակցության թեման:

Դարձիր «վագրիկ», եթե... «նկատում ես, որ ձեր հարաբերությունները փոխվել են նրա հայտնվելուց հետո»,- ասում է Բերնշթեյնը: Ահա նշաններ, որոնց ի հայտ գալն իսկապես պետք է անհանգստացնի. նա օրվա իր անելիքի կամ արդեն արած գործերի մասին հակիրճ տեղեկություն է տալիս, եթե միայն դու ես հարցնում այդ մասին, համակարգչով ու iPhone-ով ավելի շատ ժամանակ է անցկացնում, քան նախկինում էր, հանկարծ նկատում ես, որ սեքսով զբաղվելու նախաձեռնություն դու ես ցուցաբերում: «Այս դեպքերում արժե ասել, որ ձեր հարաբերություններում որոշակի հետընթաց է նկատվում, և դա այն ժամանակվանից, երբ նա սկսեց համացանցով շփվել իր նախկին ընկերուհու հետ»,- ասում է Բերգերը:

Ասա, որ չես պատրաստվում շարունակել մի հարաբերություն, որտեղ քեզ ոստիկանի պես պետք է պահես, և որ կպահպանես հարաբերությունը միայն այն ժամանակ, եթե նա էլ դա ցանկանա: Հետո հարցրու, թե ինչպես իրեն կզգար, եթե տեղերով փոխված լինեիք: Ու պնդիր, որ պատասխանի հարցիդ: Սակայն չարգելես նրան խոսել այդ աղջկա հետ: «Այն պահից, երբ տղամարդուն ասես՝ չպետք է այսինչ բանն անես, կանցնես անթույլատրելիի սահմանը»,- ասում է Մըք Քեյը: Փոխարենը՝ հնարավորություն տուր նրան հասկանալու, որ իր նախկինի հայտնվելը վատ նորություն էր առաջին հերթին իր համար:

Դու պատրաստ ես ամուսնանալ նրա հետ, մինչդեռ ընկերոջդ պահվածքն անորոշ է

Ներողամիտ եղիր, եթե... մեկ տարի է, ինչ ձեր հարաբերություններն ավելի լուրջ ընթացք են ստացել, և դուք ամուսնության մասին դեռ երբեք չեք խոսել: «Եթե նույնիսկ վստահ ես, թե նա քո միակն է, հարմար ու ճիշտ պահին սպասելը միայն կգործի հօգուտ քեզ»,- հորդորում է Բերգերը: Եթե միասին այցելել եք ձեր հարազատներին, ունեցել ոգևորության ու հիասթափության պահեր, հաղթահարել կյանքի որոշակի դժվարություններ, ապա կարելի է խոր շունչ քաշել և վերջապես ասել. «Ես սիրում եմ քեզ ու պատկերացնում եմ` այսպես երջանիկ կլինենք երկար տարիներ: Ի՞նչ ես կարծում, ամուսնացա՞ծ կլինենք այդ ժամանակ»: Կարևոր է, որպեսզի հարցդ պարզ ու շիտակ լինի: Ասա դա լուրջ տոնով, որպեսզի խոսակցությունը կատակի չվերածվի: «Եթե խուսափում է պատասխան տալուց կամ փոխում է խոսակցության թեման, դու էլ փոխիր, բայց պարբերաբար նորից վերադարձիր դրան` աստիճանաբար ավելի շատ խոսելով այդ թեմայի շուրջ»,- խրախուսում է Բերգերը:

Դարձիր «վագրիկ», եթե... այդ մասին խոսել եք առնվազն երեք անգամ, և նա առաջ գնալու որևէ նշան ցույց չի տվել կամ ասում է՝ ուզում է հետդ ամուսնանալ, բայց հարցին երբեք ընթացք չի տալիս: Արդեն հստակություն մտցնելու ժամանակն է: Բարձրաձայնիր այդ մասին. «Ինձ հստակություն է պետք: Ինձ համար դժվար կլինի, եթե մեզ մոտ ոչինչ չստացվի, բայց ավելի լավ է ես հիմա իմանամ, որ չես պատրաստվում ամուսնանալ ինձ հետ»: Հետո խնդրիր նրան, որ քեզ տեղյակ պահի` ինչ է մտադիր անել, և ժամանակ տուր, որ մտածի: «Երբ տղամարդուն ասում ես, որ հասել է վերջակետ դնելու պահը, քեզ կորցնելու հուսահատությունը երբեմն օգնում է հասկանալ` ինչ է իրականում պետք իրեն,- ասում է Բերգերը: - Հուսահատությունը կարող է օգտակար լուծում լինել»: Մի քանի օրից, եթե ընկերդ ասում է, որ տեսնում է ձեզ եկեղեցում՝ հարսանեկան շորերով, Բերգերը խորհուրդ է տալիս չշտապել և դեռ նշանադրության մասին խոսել: Նման կերպ դու ցույց ես տալիս, որ այս ամենին լուրջ ես վերաբերվում, և որ նրա վրա ճնշում գործադրելու մտադրություն չունես:

Ամենակատաղի վագրերը

• Ինքներս ենք տեսել, որ պահանջկոտ այս աստվածուհիների «ալֆա գործոնն» այնքան մեծ է, որ կարողանում են իրենց կողքի տղամարդուն կատվի ձագ դարձնել:

• Նիկը խոստովանում է` Մրայան պնդում էր, որ իրենց երկվորյակները ծնվեն ծափահարությունների ներքո:

• Հզոր գործընկեր, մայրիկ, դերասանուհի Անջելինան, անկասկած, իշխանություն ունի Բրեդի վրա:

• Բեթանին իր շոուի ժամանակ աղբն է նետել ամուսնյակի բոլոր ջինսերը. այնպես որ, վերջինս ուղղակի ստիպված է եղել կրել կնոջ գնած տաբատները:

Աղբյուրը` Armfashion.am

Իտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Խոշոր հրդեհ կենդանաբանական այգում (տեսանյութ)Չինաստանը երբեք չի գնա ընդդեմ Ռուսաստանի. Լուկաշենկո Խնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԻնչ վիրուսներ են շրջանառվում, համաճարակային իրավիճակը Հայաստանում Բենզալցակայանում պայթյnւն է տեղի ունեցել․ նոր մանրամասներ Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվելԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ. Ռուբիո Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Պայթյուն ոստիկանական բաժանմունքի մոտ, առնվազն 2 մարդ մաhացել է, 14-ը՝ վիրավnրվելՆույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան2025 թվականին ՀԾԿՀ-ն սպառողների կողմից ստացել է 3460 դիմում-բողոք, հանձնաժողովի կարգավորման դաշտում գործող ընկերությունները բյուջե են փոխանցել 10.3 մլրդ դրամ. Մեսրոպ Մեսրոպյան Էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագները անփոփոխ են մնացել. ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հերքո՞ւմ է Գևորգ Պապոյանին. վարկերը կապ չունեն սակագնի հետ Շարունակում ենք տաքանալ․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու Այս նկարի ո՞ր թվերի մեջ էիք պատկերացնում ձեզ ութ տարի առաջ․ Արմեն Աշոտյան Արտառոց դեպք՝ Երևանում, ամուսինը նկատել է, որ կինը ձեռքը դրել է մեկ այլ տղամարդու ուսին, ու փորձել է հանդիպել վերջինի հետ Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվող Պեսկովն ասել է, թե ովքեր են լինելու Ժնևի բանակցություններում ռուսական պատվիրակության կազմում Ադրբեջանցիների հետ քննարկումների ժամանակ անցյալը մոռանալու խոսք չկա, որքան էլ ծանր է անցյալը, փորձենք խաղաղության գործընթացը դարձնել անշրջելի. հայկական կողմի մասնակից Հնարավո՞ր է արդյոք 100% անվճար բարձրագույն կրթություն ունենալ և ո՞րն է պետության դերը«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններին«Հայրենիք» կուսակցության հերթական տարածքային գրասենյակը հանդիսավորությամբ բացվեց Սպիտակում Ուկրաինան չի կրկնի 2014 թվականի սխալը․ Զելենսկի Վաղը Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը» Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցը Քաղաքում մեքենա է պայթել, առնվազն 1 մարդ վիրավnրվել է2026-ին արևային էներգիայի պահանջարկի նոր շարժիչ ուժ է դառնալու արհեստական բանականությունը ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ (տեսանյութ) ՀՀ իշխանության համար գերիների հարցը կարևոր չէ, Վենսի այցի շրջանակներում հարցը շրջանցեցին. Տիգրան Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում տեղումներ են սպասվում Իմ մենամարտը Իլիա Թոփուրիայի հետ անխուսափելի է․ Արման Ծառուկյան Վարչախումբը հիմա թշնամանքի, ատելության սլաքը ուղղել է դեպի Կաթողիկոսը. Մենուա ՍողոմոնյանՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է Տոնոյանի գործի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնել «Մայր Հայաստան»-ը ներկայացրեց իր պայքարի ձևաչափը Իշխանությունը ոչ պաշտոնապես սկսել է քարոզարշավը՝ վարչական ռեսուրսներն օգտագործելով․ Աննա ԿոստանյանՄեր տարածաշրջանում խաղաղություն կարող է հաստատել միայն ռուսական անվտանգության ճարտարապետությունը. Մհեր ԱվետիսյանՀեղաշրջում չի լինի, թույլ չեմ տա Ղրղզստանի պառակտումը․ Ժապարով Այժմ եկել է հաջորդ քայլն անելու ժամանակը. Ավետիք ՉալաբյանՊարտադիր կանխարգելիչ ստուգումը պետք է լինի համընդհանուր. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված