Եղիշե Մելիքյանը ներկա է եղել «Ինտեր»-«Յուվենտուս» հանդիպմանը (տեսանյութ) Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Ալիևի առջև Փաշինյանի նվաստացումից հետո եկել է հզոր առաջնորդության ժամանակը․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Արգենտինայում բողոքի ցույցեր են սկսվել նախագահ Խավիեր Միլեյի բարեփոխումների դեմ Լեհաստանը պետք է շարժվի սեփական միջուկային զենք ունենալու ուղղությամբ․ Լեհաստանի նախագահ Աշտարակում բախվել են «Nissan»-ը և «Hyundai Elantra»-ն Մենք ամաչում ենք երկրում տեղի ունեցածի համար, այս միջադեպերի մեծ մասը հրահրվել է արտասահմանից․ Փեզեշքիան Ձերբակալվել է Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարարը Կոտրել են «Դոդո պիցա»-ի մուտքի դուռը և գողացել խոշոր չափի գումար Կենացները, լիրիկան, թե մենք եղբայրներ ենք, քրիստոնեությունը մի կողմ կդրվի, երբ խոսքը երկրի շահերի մասին է․ Սիմոնյանը՝ ՌԴ-ՀՀ հարաբերությունների մասին


Սարքավորումներ, լաբորատորիաներ և կաբինետներ. «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ»

Հասարակություն

 Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը այդպես ընդլայնում է ֆիզիկական միջավայրը՝ գիտական ու կրթական առավել լայն դաշտ ստեղծելու համար: Նյութական հենարան ունենալու համար էլ հիմնվեց «Ֆիզմաթդպրոցիբարեկամ» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամի նպատակը կոնկրետ խնդիրների լուծումն է՝ նպաստել Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի օլիմպիական խմբակների աշխատանքներին և աջակցել դպրոցին:

ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը մեծ ավանդ ունի Հայաստանում դպրոցականների առարկայական օլիմպիադաների կազմակերպման և անցկացման, օլիմպիականների պատրաստման, միջազգային ասպարեզում Հայաստանը այս ուղղությամբ ներկայացնելու գործում: Օլիմպիադաները լուրջ հանրավորություն ու խթան են կրթությունն ավելի որակյալ դարձնելու և այդ գործընթացում որքան հնարավոր է շատ դպրոցներ ու աշակերտներ ընդգրկելու համար: Լինելով Հայաստանում դպրոցականների առարկայական օլիմպիադաների դարբնոց՝ դպրոցն իր առաջ խնդիր է դրել հնարավորինս բացահայտել օժտված երեխաների կարողությունները և աջակցել նրանց հետագա առաջընթացին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազն Նավասարդյանը նշում է.

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը ստեղծվել է մեկ հիմնական նպատակով. այն է՝ մեր դպրոցի օլիմպիական օժտված երեխաների համար պայմանների ստեղծում և աջակցություն: Պայմանների ստեղծում նշանակում է համապատասխան բազայի՝ լաբորատորիաների և կաբինետների հիմնում: Իսկ աջակցության ուղղությունները տարբեր են: Նախ դժվար խնդիր է դպրոցում աշխատել ցանկացող բարձրակարգ մասնագետ գտնելը, ով կարող է երեխաների հետ աշխատել առկա աշխատավարձով: Ուստի անհրաժեշտ է մեր մասնագետներին, խմբավարներին, որոնց պետականորեն սահմանված աշխատավարձը բավական համեստ է, հավելյալ վարձատրել, ֆինանսական աջակցություն ցուցաբերել ժամանակակից սարքավորումներ և տեխնիկա ձեռք բերելու համար: Նաև պետք է կարողանանք ապահովել մեր աշակերտների մասնակցությունը միջազգային այլ օլիմպիադաների՝ ավելացնելով նրանց փորձառությունը և միջազգային ասպարեզում մշտապես մրցունակ լինելը: Քանի որ դա է սովորողի կրթական մակարդակի աճի, գիտական վերելքի կարևոր ճանապարհներից մեկը: Այսպիսով՝ հիմնադրամն ունի երկու հիմնական ուղղություն՝ առաջինը՝ սարքավորումներ, լաբորատորիաներ և կաբինետներ, երկրորդը՝ ֆինանսական աջակցություն խմբակների ղեկավարներին և թիմերին՝ այլ օլիմպիադաներ գործուղելու համար»:

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամի ծրագիրը նախատեսում է աջակցություն նաև կրթական կարևոր այլ բաղադրիչների, այն է՝ դպրոցի առաջընթացն ապահովող նորարարական ծրագրեր, գիտաժողովներ, դասախոսություններ, առարկայական օլիմպիադաներին վերաբերող գրականության հրատարակում, օիմպիական խմբակների ղեկավար-ուսուցիչների վերապատրաստում,  ինժեներական, ռոբոտատեխնիկայի և համակարգչային կաբինետների նյութատեխնիկական բազայի բարելավում, ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, կազմակերպությունների, տեղական, արտասահմանյան և միջազգային նույնանման նպատակ հետապնդող կազմակերպությունների և անհատ անձանց հետ համագործակցություն:

   «Ֆիզմաթ դպրոցը նախաձեռնել է կտուրը դարձնել ձեղնահարկ: Կա հաստատված նախագիծ, ըստ որի կատարվում են շինարարական աշխատանքներ՝ դպրոցի տնտեսված գումարի հաշվին - պատմում է Հայկազն Նավասարդյանը:

-Մենք նախատեսել ենք ձեղնահարկում ստեղծել մեկական ֆիզիկայի և ինժեներական, երկու ռոբոտաշինության լաբորատորիաներ: Մեր խնդիրն է ապահովել այդ լաբորատորիաները ժամանակակից սարքավորումներով: Արդեն ունենք ֆիզմաթցիներ, ովքեր պատրաստակամություն են հայտնել  հովանավորել ֆիզիկայի լաբորատորիայի հիմնումը: Հետագա աշխատանքները քննարկվելու են ոլորտի կայացած մասնագետների և կառույցների ղեկավարների հետ:

   Ծրագրերը, նախահաշիվները, մուտքերն ու ծախսերը, ինչպես նաև հաշվետվությունները կտեղադրվեն «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի physmathfriends.am կայքէջում»:

Վաղը նախատեսնում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներումՓրկարարները 379 քաղաքացու օգնություն են ցուցաբերելԲացահայտվել են նախկինում անհայտ գործեր․ Ազգային պատկերասրահԴպրոցից տուն վերադառնալու ճանապարհին առևանգված 15-ամյա աղջկա հարազատները դիմել են ոստիկաններինՄահացած 10-ամյա աղջիկն առողջական խնդիրներ է ունեցել. մանրամասներ Գյումրու ողբերգական դեպքիցՔանյե Ուեսթի արձագանքը՝ Քիմ Քարդաշյանի նոր սիրավեպինՔՊ-ի քվեարկության նախնական արդյունքներն են հրապարակվելԳիտնականները ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի անսպասելի «արագացուցիչ» են հայտնաբերելԱնժամանակ կյանքից հեռացել է բարի ու լուսավոր Ալլա Հակոբյանը Կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճանՈվ կհարստանա և ով կաղքատանա փետրվարի 15-ից 28-ըԾանրամարտի Հայաստանի առաջնությունն ավարտվել է. հայտնի են չեմպիոններն ու մեդալակիրներըԼույսը, մելատոնինն ու տաք ջուրը. մթության մեջ լողանալը կարող է օգնել ավելի արագ քնելունԽոշոր ավտովթար Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին․ կա 5 վիրավորԻ՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապաչհնեչին այս պահին«Մայր Հայաստանն» ԱԺ ընտրություններին մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով` ԲՀԿ-ի հետ. ԹևանյանՀայրս գնաց հորաքրոջս տանն ապրելու, մայրս չէր էլ մտածում բաժանվելու մասին․ Արմինե ԳրիգորյանՄեկնարկել է Հայաստանի շախմատի պատանիների առաջնության երևանյան ընտրական փուլըՍկեսուրս ցանկանում էր՝ թեկուզ ձևական իրենց աղոթքներն ասեի. Սիլվի ԲարկովաԱմենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցած անձինք արդյո՞ք չեն մտածում այն մասին, թե ինչ մեղքի տակ են մտնում․ Հրայր ԻգնատյանԱՄՆ դեսպանատունը նախազգուշացնում էՆոր խաղ է սկսվել. կտեսնեք հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն Մարուքյան«Ինտերը» պարտության մատնեց «Յուվենտուսին»Արգենտինայում բողոքի ցույցեր են սկսվել նախագահ Խավիեր Միլեյի բարեփոխումների դեմՁեռքով սրտիկ ցույց տալու փոխարեն մենք առաջարկում ենք իրատեսական ծրագրեր, որոնք կոնկրետ խնդիրներ են լուծելու. Ուժեղ ՀայաստանՕդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովԵղիշե Մելիքյանը ներկա է եղել «Ինտեր»-«Յուվենտուս» հանդիպմանը (տեսանյութ) Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Ավտովթար Աշտարակ քաղաքում. տուժածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոնԱլիևի առջև Փաշինյանի նվաստացումից հետո եկել է հզոր առաջնորդության ժամանակը․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Արգենտինայում բողոքի ցույցեր են սկսվել նախագահ Խավիեր Միլեյի բարեփոխումների դեմ Լեհաստանը պետք է շարժվի սեփական միջուկային զենք ունենալու ուղղությամբ․ Լեհաստանի նախագահ Աշտարակում բախվել են «Nissan»-ը և «Hyundai Elantra»-ն Մենք ամաչում ենք երկրում տեղի ունեցածի համար, այս միջադեպերի մեծ մասը հրահրվել է արտասահմանից․ Փեզեշքիան Ձերբակալվել է Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարարը Կոտրել են «Դոդո պիցա»-ի մուտքի դուռը և գողացել խոշոր չափի գումար Կենացները, լիրիկան, թե մենք եղբայրներ ենք, քրիստոնեությունը մի կողմ կդրվի, երբ խոսքը երկրի շահերի մասին է․ Սիմոնյանը՝ ՌԴ-ՀՀ հարաբերությունների մասին Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ունենալու թույլտվություն. Ռուբիո Ուկրաինային անհրաժեշտ է հուսալի ՀՕՊ՝ ռուսական հարվածներից պաշտպանվելու համար․ Զելենսկի Զախարովան հերքել է պնդումները, թե Նավալնին թունավորվել է գորտի թույնով Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում տեղումներ են սպասվում Ինչո՞ւ Սամվել Կարապետյանն այստեղ չէ, նրա հանցանքը Աստծու և Քրիստոսի պաշտպանը լինելն է․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) Թոփուրիան Ծառուկյանին նոկաուտի կենթարկի․ Թոփուրիայի մարզիչ Զելենսկու հետ քննարկել ենք անվտանգությունը և Միացյալ Նահանգների հետ գործընկերության խորացումը․ Ռուբիո 1 տարվա ընթացքում մանկական քաղցկեղի դեպքերի թիվը Հայաստանում կրկնակի աճել է. «Հերացի» վերլուծական կենտրոն Մեկնարկում է Մեծ պահքը. ի՞նչ չի կարելի ուտել մինչև Սուրբ Հարության տոն Ինչու Մբապեն չմասնակցեց երեկվա խաղին և երբ կվերադառնա․ Արբելոան մանրամասնել է Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 379 քաղաքացու Դանիայի վարչապետը մերժել է Գրենլանդիան ԱՄՆ-ին վաճառելու գաղափարը ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է Հայաստանի քայլերի և ստանձնած պարտավորությունների համապատասխանությանը․ ՌԴ ԱԳՆ
Ամենադիտված