Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


Greek City Times. Ադրբեջանը պատրաստվո՞ւմ է Հայաստանի դեմ նոր պատերազմի

Թվում է, թե Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, այս անգամ՝ ուղղակիորեն Հայաստանի տարածք ներխուժման համար: Այս մասին Greek City Times-ի իր հոդվածում գրում է վերլուծաբան Պոլ Անտոնոպոլուսը:

«Սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղ Թուրքիայի կողմից հովանավորվող ներխուժումից եւ պատերազմից երկու օր առաջ Greek City Times-ը հաղորդել էր, որ Թուրքիան սիրիացի վարձկաններ է տեղափոխում Ադրբեջան: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերքում էր դա, բայց այժմ կան անհերքելի ապացույցներ, այդ թվում՝ լուսանկարներ, տեսանյութեր, գերեվարված վարձկաններ եւ ականատեսների վկայություններ:

Հիմա թվում է, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, այս անգամ՝ ուղղակիորեն Հայաստանի տարածք ներխուժման համար:

Չնայած Ադրբեջանը սիրիացի վարձկանների եւ թուրքական հատուկ նշանակության ջոկատների օգնությամբ հայերից հետ գրավեց Լեռնային Ղարաբաղը շրջապատող յոթ շրջանները, կարծես շուտով նոր հակամարտություն է բռնկվելու: Յոթ շրջանների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու մեջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անպատրաստության եւ/կամ շահագրռված չլինելու պատճառով նվաստացուցիչ պարտությունից հետո Ադրբեջանին տրվեց ցամաքային ուղիղ ճանապարհ, որպեսզի նա կարողանա Հայաստանի Սյունիքի մարզով մուտք գործել իր էքսկլավ Նախիջեւան: Սա համաձայնեցվել էր նոյեմբերի 10-ի եռակողմ (Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան) հայտարարության ստորագրման ժամանակ:

Մոնթե Մելքոնյանը 1990-ականների սկզբին ասում էր, որ եթե հայերը Լեռնային Ղարաբաղը զիջեն Ադրբեջանին, նրանք կկորցնեն Սյունիքի մարզը, որը բաժանում է Ադրբեջանն ու Նախիջեւանը:

Նա կարծում էր, որ եթե ադրբեջանական ուժերին հաջողվի վտարել հայերին Ղարաբաղից, նրանք հետո կհարձակվեն Սյունիքի եւ Հայաստանի այլ մարզերի վրա: Եթե Ադրբեջանը գրավեր Սյունիքը, դա ոչ միայն Ադրբեջանը կկապեր Նախիջեւանի հետ, այլ նաեւ Թուրքիային անմիջական ելք կտար դեպի նավթով ու գազով հարուստ Կասպից ծով եւ հետագայում դեպի Կենտրոնական Ասիա:

Ադրբեջանը պաշտպանում է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղը եւ հարակից տարածքները վերադարձնելու հարցում՝ ՄԱԿ-ի բանաձեւերի հիման վրա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նաեւ հայտարարել է, որ իր երկիրը շահագրգռված է միայն վերադարձնել այն տարածքը, որը համարում է գրավյալ:

Սակայն թուրք եւ ադրբեջանցի ազգայնականները կոչ են անում օկուպացնել Սյունիքի մարզը, որպեսզի վերջ տան Նախիջեւանի բաժանմանը Ադրբեջանից: Շատ հայտնի հայեր նախազգուշացնում են, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի երկարաժամկետ նպատակը այսօրվա հյուսիսային Հայաստանի վրա հիմնված ավելի փոքր հայկական պետություն ստեղծելն է:

Կարծես Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի`Սյունիքը Հայաստանից խլելու համար:

Անցյալ շաբաթ Ալիեւը հայտարարել էր, որ «նոր տրանսպորտային միջանցք կանցնի Զանգեզուրով՝ Ադրբեջանի պատմական տարածքով, եւ կկապի մայրցամաքային Ադրբեջանը իր անբաժանելի մասի՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ Թուրքիայի հետ»:

Ալիեւը երեքշաբթի օրը հայտարարել էր, որ «Հայաստանը ցանկանում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը, բայց նրանց դա չի հաջողվի: Մենք նրանց կստիպենք»: Սա ակնհայտ նշան է այն բանի, որ Ադրբեջանը պատրաստ է ուժ կիրառել Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցք բացելու համար, որը Նախիջեւանը կապելու է Ադրբեջանի հետ: Ալիեւի հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ փետրվարի վերջին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Ադրբեջանի զինված ուժերը հատուկ գործողություն են իրականացնելու Ղարաբաղում: «Մենք չենք կարող ձեզ ասել, թե կոնկրետ որ տարածքում դա տեղի կունենա, բայց երկու կողմերում էլ ռազմական տեխնիկայի կուտակում կա»:

Մեկ այլ ենթադրության համաձայն՝ Ադրբեջանը պատրաստվում է նոր ռազմական գործողության Սյունիքի դեմ՝ թուրքական Boeing 737AEW & C վաղ նախազգուշացման եւ վերահսկման ինքնաթիռը պտտվել է Հայաստանի սահմանի մոտակայքում: Սա CENAH01 ծածկանունով նույն ինքնաթիռն է, որն օգտագործվել է անցյալ տարվա պատերազմի առաջին օրերին: Տեղեկություններ կան նաեւ, որ Ադրբեջանը պահեստազոր է կանչում, իսկ թուրք եւ ադրբեջանցի զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացնում Հայաստանի հետ սահմանի մոտ:

Ենթադրությունն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, հնչում է այն ժամանակ, երբ Ուկրաինան, կարծես, պատրաստվում է Դոնբասում զինված խմբավորումների դեմ գարնանային հարձակմանը: Հնարավոր է, որ Ադրբեջանը եւ Ուկրաինան՝ Թուրքիայի մերձավոր դաշնակիցները, միաժամանակյա գործողություններ սկսեն, որպեսզի ստիպեն Ռուսաստանին զիջումների գնալ: Թուրքիան վճռականորեն ընդգծում է, որ Ղրիմը Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածք է, իսկ թաթարական փոքրամասնությունը, իբր, ճնշված է: Բացի այդ, Թուրքիան դրոններ է մատակարարում ուկրաինացի զինվորականներին, ինչպես նաեւ հայտարարում է, որ առանց տատանվելու հանդես կգա Հայաստանի դեմ, եթե նա չզիջի իր պահանջներին:

Չնայած անը Հայաստանը Ռուսաստանից դեպի ազատական Արեւմուտք շրջելու Փաշինյանի փորձերին՝ Մոսկվան այժմ օգնում է բարեփոխել հայկական բանակը եւ վերազինել այն: Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ «Հայաստանում ռազմական բարեփոխումները ոչ միայն պլանավորված չեն, այլ արդեն ընթացքի մեջ են, եւ մեր ռուս գործընկերներն անմիջական մասնակցություն ունեն այդ գործընթացում»: Նրա խոսքով՝ հիմնական ջանքերն ուղղվելու են կառավարման, հետախուզական համակարգերի, ռադիոէլեկտրոնային պայքարի, հակաօդային պաշտպանության ու անօդաչու սարքերի, հրթիռային ուժերի ու հրետանու զարգացմանը:

Ի պատասխան՝ Ալիեւն ասել է, որ Ռուսաստանը չպետք է օգնի Հայաստանին արդիականացնել իր բանակը եւ չպետք է նոր զենք տրամադրի:


Ավելին՝ այստեղ

ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև
Ամենադիտված