Մոսկվան այս փուլում հավատարիմ է մնում Անքորիջի պայմանավորվածություններին. Գալուզին Կոտայքի մարզում` Եղվարդի կամրջի մոտ, բшխվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ 3 վիրավnրներից 2-ն անչափահասներ են Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Նիժնեկամսկի վրա. կան զոհեր Վթարային ջրանջատումներ․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 10-ին «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել Ավտովթար՝ Արարատի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն 4 միլիարդ դոլարի ներդրումը նշանակում է ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան Բանակում փոխհարաբերություններն առողջ դաշտ տեղափոխելու 2 առանցքային գործոն կա․ Տիգրան Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն


Պաշտոնյաներ են կալանավորվել. ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել

TV

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական ավտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ու Սյունիքի մարզային վարչության ծառայողները հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ՝ իրականացված մեծածավալ քննչական, դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսատան բաժանմունքի պետը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2020 թվականի հուլիսի 5-ից մինչ 2021 թվականի մարտի 3-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, նախնական համաձայնության գալով նույն մաքսային կետի՝ պաշտոնատար անձ հանդիսացող այլ աշխատակիցների հետ, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք, կատարել պաշտոնեական կեղծիքներ, ինչպես նաև շահադիտական դրդումներից ելնելով՝ իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այսպես.

Հ.Մ-ն զբաղեցնելով ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի բաժանմունքի պետի պաշտոնը, ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք տարբեր տեսակի բեռների ներկրմամբ զբաղվող  անձանց կողմից իրեն և նույն մաքսային կետի մաքսային տեսուչ Ա. Փ-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու առաջարկը՝ վերջինի և այլ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ, նշված անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար:

Այդ պայմանավորվածությունը ձեռք բերելուց հետո հիշյալ պաշտոնատար անձինք տնտեսվարողների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ նրանց կողմից Իրանի Իսլամական Հանրապետությունից «Մեղրի» անցակետով մետաղե ամրաններ և ավտոմեքենայի շարժիչի հովացման համար նախատեսված հեղուկներ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու և մաքսային ձևակերպման ընթացակարգերը շրջանցելու եղանակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու և այդ կերպ մաքսային վճարներ կատարելուց տնտեսվարողին ազատելու դիտավորությամբ, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, այն է՝ հաստատապես իմանալով բեռնատարներում մաքսազերծման ենթակա ապրանքների առկայության մասին՝ դրանք մաքսակետի հսկման տաղավար հասնելուց հետո մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպման չեն ենթարկել, չեն հաշվառել, չեն կշռել, թաքցրել են տրանսպորտային միջոցում հայտարարագրման ենթակա ապրանքների առկայությունը:

Այնուհետև, ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի թիվ 865-Ն որոշմամբ սահմանված ապրանքի մաքսային հայտարարագիր չներկայացնելու և պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ավտոմեքենայի արտաքին զննում, բեռնային մասում կիրառված ապահովման միջոցների ամբողջականության ստուգում չիրականացնելու պայմաններում՝ չեն կիրառել ՀՀ մաքսային մարմինների կողմից օգտագործվող մաքսային ապահովման միջոցներ, դրանց վերաբերյալ համապատասխան նշագրումներ չեն կատարել բեռն ուղեկցող փաստաթղթերում, մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով չեն լրացրել և չեն ներկայացրել ապրանքների և տարանցիկ հայտարարագրեր, չեն կատարել փաստաթղթային և փաստացի հսկողական անհրաժեշտ գործառույթներ, փոխարենը՝ տրանսպորտային միջոցները թույլատրել են տեղաշարժել մանրակրկիտ զննման մասնաշենք և բեռնատար ավտոմեքենաների կայանատեղ, իսկ այնուհետև՝ ռենտգեն դիտարկման և նկարահանման մասնաշենք:

Դրանից հետո, իրենց հանցավոր գործունեությունը թաքցնելու նպատակով, կազմել և ծառայողական կնիքով հաստատել են բեռի տեղափոխման՝ պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող, ակնհայտ կեղծ տեղեկատվությամբ ներքին տարանցիկ հայտարարագրեր: Կաշառք տվողին պատկանող մաքսազերծման ենթակա բեռները նախապես որոշված վայր անարգել հասցնելն ապահովելու, ճանապարհին հնարավոր ստուգումների դեպքում դրանք ստուգող անձանց ներկայացնելու և այդ կերպ կիրառված հանցավոր մեխանիզմը քողարկելու նպատակով, կեղծված հայտարարագրերը տրամադրել են բեռնատարների վարորդներին՝ որոշված վայր հասնելուց հետո դրանց  ոչնչացման պայմանով:

Մշակված հանցավոր սխեմայի կիրառման պայմաններում՝ 2020 թվականի ընթացքում բեռնատար ավտոմեքենաներով Իրանի Իսլամական Հանրապետությունից «Մեղրի» անցակետով մաքսային հսկողությունից թաքցնելով Հայաստանի Հանրապետության տարածք են տեղափոխվել ընդհանուր շուրջ 70,250 տոննա քաշով մետաղե ամրաններ և 23 տոննա քաշով ավտոմեքենաների շարժիչի համար նախատեսված հովացման հեղուկ, որպիսի գործողությունների դիմաց ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Վերոգրյալից բացի, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված ընկերության սեփականատեր Վ.Դ-ն, 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի մարտի 3-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, նպատակ ունենալով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից մաքսային հսկողությունից թաքցնելու և մաքսային ձևակերպման ընթացակարգերը շրջանցելու եղանակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել «DRIFT 7000 SAE 40» ավտոմեքենաների շարժիչի համար նախատեսված իրանական արտադրության ավտոյուղեր՝ դիմել է ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներին և համոզելու եղանակով նրանց դրդել է չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները, այն է՝ ավտոյուղերը «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի շրջանցմամբ Հայաստանի Հանրապետություն ներկրելու և այդ կերպ առանձնապես խոշոր չափերի հարկեր և տուրքեր վճարելուց խուսափելու համար:

Պաշտոնատար անձանց կողմից համաձայնություն ստանալուց հետո Իրանի Իսլամական Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցով առանց  համապատասխան մաքսային ձևակերպման Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել  ավտոմեքենաների շարժիչի համար նախատեսված իրանական արտադրության ավտոյուղեր, որոնք ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնով Հայաստան Հանրապետության տարածք են ներմուծվել բացառապես նույն մաքսատան բաժանմունքի պետ  Հ.Մ-ի հերթափոխի ընթացքում:

Հ.Մ-ն և նշված օրերին իր հետ հերթափոխի մեջ գտնված  պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի մի շարք մաքսային տեսուչները,  նախնական համաձայնության գալով իրար հետ և հաստատապես իմանալով բեռնատարներում մաքսազերծման ենթակա ապրանքների առկայության մասին՝ դրանք նախատեսված հսկման տաղավար հասնելուց հետո մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային ձևակերպման չեն ենթարկել, մասնավորապես՝ նույն օրերին մաքսային տեսուչները, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները և չկատարելով իրենց ծառայողական պարտականությունները չեն կշռել բեռնատար ավտոմեքենաները, դրանց տվյալները չեն մուտքագրել միասնական բազա, որից հետո առանց սահմանված փաստաթղթերի թույլատրել են բեռնատարների ելքը մաքսակետից՝ կեղծ տեղեկություններ ներառելով ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի ելքի մատյանի՝ տրանսպորտային միջոցի համարանիշի լրացման վանդակներում՝ դրանում բեռնատարի իրական համարանիշի փոխարեն նշելով նույն մաքսային կետ երբևէ մուտք չգործած և գոյություն չունեցող  տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշ՝ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնեական փաստաթղթերում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ, այդ կերպ՝ կատարելով պաշտոնեական կեղծիքներ:

Վերոգրյալ գործողությունների արդյունքում խաթարվել է ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության բնականոն գործունեությունը, տնտեսվարողը խուսափել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և Հայաստանի Հանրապետություն մեծածավալ ապրանքներ ներմուծելու դիմաց օրենքով սահմանված առանձապես խոշոր չափերի՝  մաքսատուրք, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ և բնապահպանական վճար վճարելուց՝ այդ կերպ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թվով 1332 տակառ ավտոյուղով  բեռնված և մաքսանենգ ճանապարհով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք հասած բեռնատար ավտոմեքենան բեռնաթափվելու ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Քրեական գործով կատարված շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են մաքսանենգ ճանապարհով պարբերաբար Հայաստանի Հանրապետություն բեռներ տեղափոխելու փաստը հավաստող ապացույցների բավարար համակցություն, այդ թվում՝ կեղծ գրառումներ պարունակող պաշտոնեական փաստաթղթեր, մատյաններ, հայտարարագրեր, զննվել են մաքսատան համակարգիչները, որոնցով պարզվել է, որ մաքսակետով անցած և քրեական գործով  հետաքրքրություն ներկայացնող բեռնատար ավտոմեքենաների տվյալները չեն մուտքագրվել ՊԵԿ էլեկտրոնային բազաներ՝ այդ կերպ տնտեսվարողներին ազատելով հարկեր, տուրքեր վճարելուց և մյուսների հանդեպ ստեղծել անհավասար մրցակցային  պայմաններ:

Ավելին՝ այստեղ

Մոսկվան այս փուլում հավատարիմ է մնում Անքորիջի պայմանավորվածություններին. Գալուզին Կոտայքի մարզում` Եղվարդի կամրջի մոտ, բшխվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ 3 վիրավnրներից 2-ն անչափահասներ են Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Նիժնեկամսկի վրա. կան զոհեր Վթարային ջրանջատումներ․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 10-ին «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավտովթար՝ Արարատի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն Ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր ԿամենդատյանԵրիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ Մխիթարյան4 միլիարդ դոլարի ներդրումը նշանակում է ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան Բանակում փոխհարաբերություններն առողջ դաշտ տեղափոխելու 2 առանցքային գործոն կա․ Տիգրան Աբրահամյան «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՕդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն Նիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանՌուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Հայ շախմատիստները առաջատարների թվում են Եվրոպայի Մ20 շախմատի առաջնությունում Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել. ՌԴ ԱԳՆ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին՝ բացահայտում է Գագիկ Սուրենյանը Ժամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանԼույս չի լինելու Պատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԹեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ, այլ միջնորդների միջոցով փոխանակում է նրա հետ հաղորդագրություններ. Արաղչի Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»՝ ընդգծելով տնտեսական ճնշումը. Axios Կոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն
Ամենադիտված