Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


Փաշինյանը վեր է ածվել Հերոստրատի. Հայաստանի վարչապետը հրդեհը հանգցնում է կերոսինով

Mk.ru-ն գրում է, որ եթե մարդը պատահաբար քաղաքական հրդեհ է բորբոքել, որը բացարձակապես ավելորդ է իրեն ու երկրի համար, ապա պետք է հանգցնի այն, ներողություն խնդրի և առաջ շարժվի. դա է այն սկզբունքը, որը սովորաբար օգտագործում են կառավարությունների ադեկվատ ղեկավարները: Բայց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի քաղաքական հրդեհների դեմ պայքարի իր մեթոդը: Նա նախընտրում է դրանց վրա կերոսին ավելացնել:

Փաշինյանը, կարծես թե, պատրաստ է ամեն ինչի սեփական սխալը չընդունելու համար: Երևանի առաջնորդի համար գլխավորը «իրավախախտներին» հրապարակայնորեն պատժելն է: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պաշտոնանկ է արվել: Եվ ահա բնական արդյունքը. Հայաստանում հանդարտված ներքաղաքական ճգնաժամը բռնկվել է նոր թափով: Քաղաքացիական և ռազմական ղեկավարության միջև բախումը ամենավերջին բանն է, որը պետք է ունենա մի երկիր, որը պարզապես ջախջախիչ պարտություն է կրել ճակատագրական զինված բախման ընթացքում: Բայց Փաշինյանը իր ղեկավարած պետությանը հենց այդ քաղաքական ուտեստն է մատուցում: Հասկանալով, որ իր իսկ վիրավորական և անհասկանալի հիմնավորված դատողությունը ռուսական «Իսկանդեր»-ի հասցեին սեպ է խրում Հայաստանի և նրա հիմնական և միակ պաշտպանի միջև, Փաշինյանն իր մեջ բավարար ողջամտության պաշար է գտել և հետ քայլ կատարեց Ռուսաստանին հետ հարցում: Վարչապետի խոսնակը վաղուց է արդեն հայտարարել, որ իր ղեկավարը այդ հարցում «ապատեղեկացված» է եղել: Տրամաբանական կլիներ շարունակել այդ հաշտեցման գիծը և միացնել հետընթաց արագությունը ոչ միայն Մոսկվայի, այլ նաև սեփական զինված ուժերի նկատմամբ: Բայց Փաշինյանի տեսանկյունից, այն փաստը, որ ինքը քողարկված կերպով ներողություն է խնդրել «Յուպիտերից» (Ռուսաստանից), չի նշանակում, որ պետք է նույն կերպ ներողություն խնդրի նաև «ցուլից» (Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբից): Փոխարենը, վարչապետը ցանկանում է գլխավոր շտաբը վերածել ամբողջովին «ընտելացված կենդանու». այնտեղից վտարել այն գեներալներին, ովքեր չեն հապաղել արտահայտել իրենց սեփական կարծիքը և փոխարինել նրանց իրեն 100%-ով հավատարիմ դրածոներով: Չժխտենք. նման քաղաքական կուրսն ունի իր ներքին տրամաբանությունը: Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության սկզբունքը, ընդհանուր առմամբ, ընդունված է աշխարհի շատ երկրներում:

Պետք չէ նաև մոռանալ, որ առաջնորդի հասարակական թուլությունը սովորաբար նրա հրաժարականի նախերգանքն է: Բայց կան աբստրակտ սկզբունքներ, և կա որոշակի իրավիճակ, որում այժմ Հայաստանը հայտնվում է Ադրբեջանի հետ պատերազմի պարտվելուց հետո: Այս իրավիճակը ժողովրդի երևանյան ծառայողներից պահանջում է ոչ թե «նավակը ճոճել», այլ հնարավոր առավելագույն համախմբել մարդկանց, զգույշ վերաբերմունք դրսևորել միմյանց և սեփական երկրի նկատմամբ: Բանն այն է, որ դա միայն թվում է, որ արդեն պատահել է այն ամենավատը, որը կարող էր պատահել Հայաստանի հետ: Իրականում միշտ էլ կարող է էլ ավելի վատը լինել: Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան ռազմական բախման ընթացքում իրականացրել են իրենց հավակնությունների միայն մի մասը: Եթե Հայաստանը ներքաշվի քաղաքական բախումների և քաղաքացիական պատերազմի մեջ, ապա նրա «լավ հարևանները» կարող են հեշտությամբ փորձել պոկել կարկանդակի մեկ այլ կտոր: Այլ կերպ ասած, ներկայումս Երևանի ղեկավարներից առաջին հերթին զսպվածություն է պահանջվում: Հայաստանի զինված ուժերի ղեկավարները ցուցաբերել են նման զսպվածություն. բացահայտորեն արտահայտելով իրենց բացարձակ արդարացված քննադատությունը Փաշինյանի նկատմամբ, նրանք կանգ են առել այդքանի վրա:

Երևանում ռազմական հեղաշրջում տեղի չի ունեցել: Երկիրը կանգ է առել անդունդի եզրին: Փաշինյանը հնարավորություն է ստացել փոխադարձ զսպվածություն ցուցաբերել. գլխավոր շտաբի ղեկավարության հետ ընդհանուր լեզու գտնել և հակամարտությունը կարգավորված հայտարարել: Բայց փոխարենը Փաշինյանը նախընտրել է «սկզբունքայնություն ցուցաբերել»: Զարմանալի՞ է: Բոլորովին ոչ: Ընդհանրապես անզիջում պայքարը և հակառակորդներին ասֆալտին ծեփելու ձգտումը միշտ էլ եղել է Հայաստանի ներկայիս վարչապետի քաղաքական ոճի առանձնահատկությունը: Բայց Փաշինյանը, մեր տեսակետից, անտեսում է հետևյալը. այն հաղթանակը, որը տեսականորեն նա դեռ կարող է տանել սեփական երկրի ռազմական ղեկավարության հետ ճակատամարտում, կարող է լինել միայն «պիրոսյան հաղթանակ»: Նման «հաղթանակի» վճարման անխուսափելի գինը կլինի քաոսի աճն ու ցնցումները Երևանի վերին օղակներում, բնակչության աչքում ներկայիս կառավարության լեգիտիմության նվազումը: Եվ դա այն դեպքում, որ նույնիսկ նման «հաղթանակը» ոչ մի կերպ երաշխավորված չէ:

Ինչպե՞ս պետք է Ռուսաստանը վերաբերվի այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում: Մեր տեսակետից ներգրավված հեռավարությամբ, կամ, եթե նախընտրում եք, հեռավար ներգրավվածությամբ: Մոսկվայի համար կարևոր չեն այն քաղաքական գործիչների անունները, ովքեր ներկայումս ղեկավարում են Երևանը: Մոսկվայի համար կարևոր է երկու բան. երկարաժամկետ ներքաղաքական կայունությունը Հայաստանում և նրա ղեկավարության պատրաստակամությունը (ինչպես նաև ունակությունը) կատարել իր արտաքին քաղաքական պարտավորությունները: Եթե հանգամանքները ստիպեն դա անել, ապա Ռուսաստանը պետք է պատրաստ լինի դատավորի դեր խաղալ երևանյան մարտերում, ճիշտ այնպես, ինչպես ստանձնեց այդ դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին փուլում: Բայց դա ամենածայրահեղ տարբերակն է: Դա այն տարբերակն է, որից հնարավորինս պետք է խուսափել: Բայց Նիկոլ Փաշինյանը թույլ կտա՞ Կրեմլին նման «շքեղություն»: Հաշվի առնելով Հայաստանի վարչապետի պիրոմանիական սովորությունները չի կարելի համարել, որ այդպիսի արդյունքը միանգամայն երաշխավորված է:


Անի Սիմոնյան

Pressmedia.am

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ամենադիտված