Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Նավթի գներն աճել են Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Թրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում «Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ


«168 ժամ». Մեկ դերասանի թատրոն․ Նիկոլ Փաշինյանի վերջին արարը

«Քաղաքականությունը՝ որպես գործունեության տեսակ, բանականության ու զգացմունքների միախառնման արտահայտություն է, քանի որ մարդն ինքն է այդպիսին։ Կարևոր է, սակայն, որպեսզի քաղաքականության մեջ այդ բաղադրիչների համամասնությունը չխախտվի հօգուտ որևէ մեկի․ չի կարող լինել արդյունավետ քաղաքականություն՝ հիմնված միայն բանականության վրա, առանց զգացմունքների, և, առավել ևս, քաղաքականությունը չի կարող լինել բարեբեր, եթե դրա առանցքում միայն զգացմունքներ են, առանց բանականության։

Հայաստանում, ցավոք, քաղաքականության այս երկու բաղադրիչների համամասնությունը վաղուց ու, առավել ևս՝ այսօր, խախտված է՝ հօգուտ զգացմունքայնության։ Հայկական քաղաքականության մեջ, լայն իմաստով, բանականությունը, միտքն ու գաղափարը տեղ չունեն, ամեն ինչ հիմնված է էմոցիաների վրա։

2018 թվականի հեղափոխությունն ինքնին ամբողջությամբ զգացմունքների հաղթանակի ու բանականության պարտության արտահայտություն էր։ Դրան հաջորդած շուրջ երեք տարիներին էլ, օբյեկտիվորեն, քաղաքականությունը լցվեց, գրեթե նույնականացավ էմոցիաների հետ։

Այն, ինչ այսօր ներկայանում է՝ որպես քաղաքականություն, ամբողջությամբ զգացմունքների պայքար է։ Դա չափազանց վտանգավոր ու երկրի զարգացման տեսանկյունից դեպի փակուղի տանող իրողություն է։ Որովհետև եթե բանականությունը ծնում է միտք, գաղափար, ծրագիր, հայեցակարգ, ապա զգացմունքներն առաջացնում են սեր կամ ատելություն, համակրանք կամ հակակրանք։

Դա վերաբերում է ոչ միայն հանրային ընկալումներին, այլ հենց քաղաքականության սուբյեկտներին, որոնք՝ որպես հանրային ազդակներին հետադարձ կապ, իրենց գործունեությունը կառուցում են նույն զգացմունքների վրա։

Ընթացիկ քաղաքական գործընթացն իրականում ոչ թե քաղաքական, այլ զգացմունքների պայքար է, մրցակցության հիմքում էլ ոչ թե որևէ պոզիտիվ զգացողություն է, այլ մաքուր ատելություն։

Իշխանությունն ու ընդդիմությունը մրցում են այն հարցում, թե ով իր կողմնակիցներին ատելության ավելի մեծ չափաբաժին կհաղորդի հակառակ կողմի նկատմամբ։ Այս պայքարում հաղթելու է պայմանական «Ատելության կուսակցությունը», կողմերից հատկապես այն մեկը, որը հակառակորդի նկատմամբ ավելի շատ ատելություն կգեներացնի։

Հայաստանը կարող է զարգացման հեռանկար ունենալ, եթե քաղաքականությունը զգացմունքային դաշտից տեղափոխվի բանականության հարթություն։ Առանց բանականության՝ չի կարող լինել ծրագիր, իսկ առանց ծրագրի՝ չի կարող լինել զարգացում։

Զգացմունքով բանակ ու անվտանգություն չի ապահովվում, տնտեսություն չի հզորացվում ու հարաբերություն չի կառուցվում։ Որքան էլ զգացմունքները կարևոր են, այդուհանդերձ, քաղաքականությունը բանականության զբաղմունք է, զգացմունքինը՝ դերասանությունն է։ Հայաստանում, սակայն, քաղաքականությանը փոխարինելու է եկել դերասանությունը, որովհետև բանականությունը փոխարինվել է զգացմունքով։

Ու քանի որ դա այդպես է, և որովհետև իշխանությունը Նիկոլ Փաշինյանն է, Նիկոլ Փաշինյանն էլ՝ իշխանություն, քաղաքականությունը վերածվել է մեկ դերասանի թատրոնի։

Այո, Նիկոլ Փաշինյանը գուցե անգերազանցելի է դերասանության մեջ և դրա հաշվին կարողացել է ոչ միայն իշխանության գալ, այլև այն պահպանել շուրջ երեք տարի, բայց դա չի կարող անվերջ շարունակվել, քանի որ պատմությանը հայտնի չեն դեպքեր, երբ պետությունները քաղաքականության փոխարեն՝ գոյատևել ու զարգացել են դերասանությամբ, թեև նույն պատմությունն ունի վկայություններ այն մասին, որ մասնագիտությամբ դերասանները հաջողել են քաղաքականության մեջ։

Բայց մերն այդ պարագան չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մասնագիտությամբ դերասան չէ, այլ որևէ մասնագետ չէ, ընդհանուր առմամբ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Նավթի գներն աճել են Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի
Ամենադիտված