Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


Պատերազմի հավանականությունը բացառել պետք չէ

Զինված ուժերի գլխավոր շտաբը, ըստ էության, չունի պետ, հետևաբար բանակաշինության գործընթացներ, մեծ հաշվով, չեն իրականացվում, ինչը պատերազմից հետո անհրաժեշտ էր համարվում ԶՈՒ-ի համար: Այս թեմայով pressmedia.am կայքը զրուցել է ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի հետ։ 

— Պարոն Հարությունով, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը: 

— Այդ իրավիճակը բավականին խնդրահարույց է։ Ներկա քաղաքական ճգնաժամը, պարզ է, ազդում է զինված ուժերի վրա, ինչը չափազանց բացասական միտում է։ Միշտ էլ այդպես է, երբ զինված ուժերն իր վրա զգում է քաղաքականության պայքարի երկու կողմերի բախումը, ապա դրա էֆեկտիվությունը նվազում է։ Վարչապետի և նախագահի միջև առերևույթ համաձայնության չկա ԳՇ պետի հարցում։ 

— Ձեր կարծիքով, ընդհանուր առմամբ, ո՞ւմ մեղքով է ստեղծված իրավիճակը: 

— Դժվար է մեղավորներ գտնել, ստեղծվել է ինչ-որ օբյեկտիվ իրավիճակ, որը հետևանքն է պատերազմի։ Այսինքն, մի կողմից իշխանությունը թույլ է, բայց հանրային որոշակի աջակցություն ունի, մյուս կողմից ընդդիմությունն է, որը նույնպես աջակցություն ունի։ Արդյունքում պատային իրադրություն է ստեղծվել։ Եվ այդ պատճառով ԳՇ հայտարարությունը և միջամտությունը չփոխեց իրավիճակը։ 

— ՊՆ հայտարարել է մեծամասշտաբ զորավարժությունների անցկացման մասին։ Այս շրջանում համատեղ զորավարժություններ են կազմակերպելու նաև Թուրքիան ու Ադրբեջանը։ Այսօր մարդիկ մտավախություն ունեն, որ հնարավոր է նոր պատերազմ սկսվի։ Ինչպե՞ս եք գնահատում դրա հավանականությունը։ 

— Ընդհանրապես պատերազմի հավանականությունը բացառել պետք չէ, բայց այս պահին դա քիչ է, որովհետև նոր մարտական գործողությունները կնշանակեն Ռուսաստանի հետ ընդհարում։ Այն տարածաշրջանում, որտեղ պետք է այդ գործողություններն ընթանան, ռուս խաղաղապահներն են և այդ գործոնը հաշվի առնելով, այս պահին հավանականությունը ցածր է։ Բայց ընդհանրապես այդ հավանականությունըմիշտ էլ կա։ 

— Վերջին շրջանում ակտիվ քննարկումներ են այն մասին, որ Սյունիքի և Տավուշի մարզում Ադրբեջանական կողմը չափագրումներ է կատարում։ Բնակիչները խոսում են այդ մասին, իսկ պաշտոնական կառույցները հերքում են։ Ձեզ ի՞նչ է հայտնի այդ մասին։ 

— Իմ ունեցած տեղեկատվությունը չի տարբերվում ժողովրդին հայտնի տեղեկատվությունից։ Ես էլ գիտեմ այն, ինչ բոլորը։ Սյունիքի հետ կապված կարող եմ ասել, որ խնդիրներ կան։ Այդ խնդիրը առաջին գծի կահավորման և ապահովման հետ են կապված։ Ու հաշվի առնելով նաև բարդ տեղանքը, ապա լուրջ խնդիր է առաջանում այդ գիծը, տեղանքը վերահսկելու համար։ Դա օբեկտիվ պրոցես է, որը պահանջում է որոշակի ժամանակ և ջանքեր։ Ինչ վերաբերում է ձեր հարցին ապա ես գիտեմ միայն այն, որ քաղաքացիները տեղեկատվությունը հրապարակում է, հաստատելով, որ կա նման իրավիճակ, իսկ պետական մարմինները հերքում են դրանք։ Ես տեղյակ չեմ, թե ով է ստում և ով է ճիշտ ասում և դրա համար ձեռնպահ եմ մնում որևէ գնահատական տալուց։ 

 — Հայաստանում ներքաղաքական լարված իրավիճակ է և հասարակությունը, պառակտվել է։ Մի մասը մերժում է ներկաներին, մյուս մասը մերժում է նախկիններին, իսկ երրորդ կողմը՝ մերժելով երկու կողմերին էլ, փնտրում է այլընտրանք։ Վերջերս «Թովմասյան հիմնադրամի» ղեկավար Արտակ Թովմասյանը հայտարարեց «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնություն ստեղծելու մասին, ասելով, որ այս նախաձեռնության մասնակիցները քաղաքականությամբ չզբաղված անհատներ են։ Ի՞նչ կարծիք ունեք քաղաքական այս նոր նախաձեռնության մասին։

—Ինձ համար գլխավորը այն է, թե քաղաքական ուժը ինչ է առաջարկում։ Մենք այսօր լավ ճանաչում ենք և իշխանություններին և ընդդիմություններին, բայց նոր ուժերի մասին շատ բան հայտնի չէ։ Ինչ վերաբերում է կոնկրետ իրավիճակին՝ կարող եմ ասել, որ մեր հասարակությունը չի պառակտվել և զգալի մասը չեն աջակցում երկու բևեռներին էլ և սոցհարցումները ցույց են տալիս, որ մարդկանց 40-ից ավելի տոկոսը ոչ մեկին չի աջակցում։


Աննա Սիմոնյան

Pressmedia.am

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ամենադիտված