Բարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում Ռուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա


Հայաստանում որոշել են տնտեսել օմբուդսմենի հաշվին

Վերլուծություն

Euro-ombudsman.org-ը գրում է, որ 2019 թվականի նոյեմբերին Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի 15-ամյակի կապակցությամբ կայացած խորհրդաժողովում, Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է հետևյալը. «Մենք վստահ ենք, և հույս ունենք, որ ՄԻՊ-ի գործունեության համար 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա հեղափոխությունը ստեղծել է նոր պայմաններ և նոր միջավայր»:

Ներկայումս հասարակական կարծիքի հարցման համաձայն, Հայաստանում օմբուդսմենի ինստիտուտը շարունակում է մնալ այն սակավաթիվ պետական ինստիտուտներից մեկը, որին վստահում են քաղաքացիները: Չնայած դրան, հանրապետության ֆինանսների նախարարության առաջարկով Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է այս տարվանից սկսած ֆինանսավորել նրա աշխատանքը մնացորդային սկզբունքով: Կարելի է կարծել, որ պատճառը ֆինանսական և տնտեսական դժվարություններն են, որին երկրի բյուջեն բախվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո, և դա օբյեկտիվ գործոն է: Բայց խնդիրն այն է, որ այդ գաղափարը նոր չէ: Նման օրենսդրական նախաձեռնությամբ ֆինանսական վարչությունը կառավարությանն էր դիմել դեռ պատերազմից առաջ, ավելի ճիշտ 2020 թվականի սեպտեմբերին: Բայց հետո այն հետաձգվել էր:

Թվում է, թե Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մեծ աշխատանքը, որը իրականացվել է պատերազմի ընթացքում հակառակորդի կողմից խաղաղ բնակիչների և ռազմագերիների իրավունքների ոտնահարման, ինչպես նաև ռազմական գործողությունների դադարից հետո հայ-ադրբեջանական սահմանը որոշելիս սահմանային բնակավայրերում բնակվող քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ, կփոխի ֆինանսների նախարարության պաշտոնյաների կարծիքը և կհամոզի կառավարությանը, որ օմբուդսմենի գրասենյակին տրվող փողը ավելորդ չէ: Դժվար է չնկատել այն հսկայական աշխատանքը, որը կատարվել է ՄԻՊ-ի կողմից միջազգային կազմակերպություններում, այդ թվում ՄԱԿ-ում, Եվրոպայի խորհրդում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բոլոր վերը նշված խնդիրների շուրջ: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանում օմբուդսմենի գրասենյակի հիմնական աշխատանքը չի նվազել ոչ անցած տարիների, և ոչ էլ անցած ամիսների ընթացքում:

Ընդհակառակը, համաճարակն ու պատերազմը մարդու իրավունքների նոր խախտումներ են առաջացրել: Եվ, ակնհայտորեն, առաջիկա տարիներին դրանց թիվը չի նվազի: Հայաստանի օմբուսմենը կարծում է, որ առաջարկվող օրինագիծը զգալիորեն մեծացնում է իր գրասենյակի ֆինանսական կախվածությունը գործադիր իշխանությունից, և դա հակասում է ընդունված «Փարիզյան սկզբունքներին»: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Հայաստանի օմբուդսմենի գրասենյակին շնորհել է բարձրագույն «Ա» կարգավիճակ: Դա հնարավորություն է տվել Պաշտպանի ինստիտուտին վստահել մարդու իրավունքների պաշտպանության լրացուցիչ անկախ լիազորություններ:

Բացի այդ, այդ բարձր կարգավիճակի շնորհիվ, հանրապետության ներկայիս օմբուդսմենը կարող է փորձագետ լինել մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններում, այդ թվում Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կոմիտեում: Դա օգնում է Հայաստանի օմբուդսմենին պաշտպանել ոչ միայն Հայաստանի, այլ նաև հայաբնակ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) բնակիչների իրավունքները միջազգային հարթակներում: Նման պաշտպանության կարևորությունը առանձնահատուկ կարևորություն էր ստացել Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում և կարևոր է ներկայումս, երբ սահմանային վեճերի և սահմանազատման արդյունքում վտանգվել են հայկական մի շարք բնակավայրերի բնակիչների իրավունքներն ու ազատությունները:

Այդ ֆոնին ծիծաղելի է թվում Հայաստանի ֆինանսների նախարարության գործողությունը, որը հանդես են գալիս «Քաղաքացիների իրավունքների պաշտպանի մասին» օրենքից այն նորմը հանելու օրենսդրական նախաձեռնությամբ, որը ապահովում է ՄԻՊ-ի ֆինանսական կայունությունն ու գործադիր իշխանությունից անկախությունը: Դա կարող է հանգեցնել այն փաստին, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը չեղյալ կհայտարարի Հայաստանի ՄԻՊ-ի բարձրագույն «Ա» կարգավիճակը: Եվ դա ոչ թե ձևականություն է, այլ ՄԻՊ-ի մեխանիզմների իրական սահմանափակում: Դա հատկապես կարևոր է օմբուդսմենի ինքնապաշտպանության համար, որը պարբերաբար ենթարկվում է տարբեր տեղեկատվական գրոհների հարևան Ադրբեջանից հայ բնակչության իրավունքների և ազատությունների պաշտպանության պատճառով:

Թերևս Հայաստանում օմբուդսմենի ինստիտուտի ֆինանսավորման սահմանափակումները բխում են երկրում առկա տնտեսության ներկա վիճակից: Բայց քաղաքական տեսակետից դա ակնհայտ սխալ է, որը կունենա ռազմավարական նշանակություն, այդ թվում միջազգային ինստիտուտների կողմից գնահատված երկրի մարդու իրավունքների վարկանիշի համար: Ի վերջո, «Փարիզյան սկզբունքներ»-ն են հիմք հանդիսանում մարդու իրավունքների ազգային ինստիտուտների արդյունավետության գնահատման համար: Իզուր չէ, որ դրանք պարունակում են կետ այդ հաստատությունների ֆինանսական անկախության վերաբերյալ: Դա հետտոտալիտար երկրներում ժողովրդավարություն ստեղծելու երկար տարիների պայքարի արդյունք է:

Հասկանալի է, որ արդյունավետ կարող է գործել միայն այն ՄԻՊ-ը, որն ընտրվել է խորհրդարանի կողմից և ունի այնպիսի բյուջե, որը հնարավոր չէ փոփոխել պաշտոնատար անձանց ցանկությամբ: Եվ այսօր, որքան էլ Հայաստանի իշխանությունները բարձրաձայն հայտարարեն, որ իրենք կողմ են մարդու իրավունքները պահպանելուն և հարգելուն, և այդ նպատակներին ծառայող ինստիտուտների զարգացմանը, բայց ընտրողական ֆինանսավորման նման մեխանիզմի առկայությունը ժխտում է այդ ամեն ինչը: Այդ թվում միջազգային հանրության աչքում: Արդյո՞ք ժողովրդավարական Հայաստանին անհրաժեշտ է նման հեռանկար: Երևի ոչ: Ինչպես իր ասուլիսում նշել է Արման Թաթոյանը, ՄԻՊ-ի ֆինանսավորման նվազումը հնարավոր է, եթե նույնը լինի մյուս բոլոր պետական կառույցներում կապված երկրում առկա ֆինանսատնտեսական դժվարությունների հետ ... իսկ նման ընտրովի մոտեցումը, որն առկա է ներկայումս, կարելի է համարել ճնշում ՄԻՊ-ի վրա:


Անի Սիմոնյան

Pressmedia.am

Բարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա Այսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով
Ամենադիտված