Ռուս-թուրքական մաքսային ծովամարտ. թուրքերն այսօր 27 ռուսական նավ են բռնազավթել
Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ռուսաստանի եւ Թուրքիայի շարունակվող լարվածությունն այսօր ընդունեց մաքսային ծովամարտի կերպարանք՝ նախորդ օրը ռուսական նավահանգիստներում 8 թուրքական նավերի արգելափակմանն ի պատասխան թուրքերն այսօր բռնազավթեցին 27 ռուսական նավ: Ավելի ուշ ռուսները հայտարարեցին, որ թրքական նավերը ենթարկվում են միայն հավելյալ մաքսային ստուգմանը, այլ ոչ թե կալանքի: Թուրքերը հրաժարվեցին միակողմանի զիջումներից եւ հայտնել են, որ բաց են թողնելու ռուսական նավերը միայն իրենց երկրի նավերը Ռուսաստանից բաց թողնելուց հետո: