ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով


ՀՀԿ-ն՝ ջոկերի կարգավիճակում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունները, որոնք նա հնչեցրեց դատարանի բակում, հետաքրքիր ուղերձներ են պարունակում՝ հատկապես ընթացիկ քաղաքական զարգացումների համատեքստում։

Ի թիվս այլ արձանագրումների՝ այդ ելույթում Սերժ Սարգսյանը խոսեց նաև Հանրապետական կուսակցության մասին։

«Այս երեք տարիների ընթացքում մենք նաև կուսակցական կորուստներ ունեցանք, բայց նաև կոփվեցինք, մեր շարքերը բյուրեղացան, և մենք այսօր ևս ունենք պրոֆեսիոնալ ու մրցունակ թիմ և պայքարելու ենք մեր ազգային և ուժեղ պետության համար: Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ և իմ անցած կյանքով ապացուցել եմ` ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, ես կարող եմ հանուն Հայաստանի ժողովրդի, հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Սրանում կարող եք վստահ լինել: Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է: Մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված, նպատակաուղղված և ազնիվ»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ-ի դերի ընդգծումը, ըստ էության, առաջին հերթին ուղղված է ներկայիս քաղաքական գործընթացի թե իշխանական, թե ընդդիմադիր մասնակիցներին։

Սերժ Սարգսյանն իր այս շեշտադրմամբ, թերևս, փորձում է արձանագրել, որ Վազգեն Մանուկյանի գլխավորած ներկայիս ընդդիմադիր հարթակում և ողջ քաղաքական դաշտում ՀՀԿ-ն ինստիտուցիոնալ իմաստով ամենակայացած միավորներից է, որն այդ թվում՝ ունի նաև գործող տարածքային կառույցներ՝ ոչ միայն Երևանում, այլ նաև՝ բոլոր մարզերում։ Բնականաբար, ՀՀԿ-ն ակտիվորեն մասնակցել է այս 3 տարիների ընթացքում տեղի ունեցած ընդդիմադիր բոլոր գործընթացներին, ակտիվ դերակատարում է ունեցել նաև այդ պրոցեսներում, բայց ասել, որ նա իր ամբողջական պոտենցիալն է օգտագործել՝ այդպես չէ։

Սերժ Սարգսյանի՝ քաղաքական խրամատը չլքելու մասին հայտարարությունը նույնպես խիստ ուշագրավ էր իր վերջին հարցազրույցի ֆոնին։

Նա իր վերջին աղմկահարույց հարցազրույցում հայտարարել էր, որ այլևս չի վերադառնալու պետական որևէ պաշտոնի, որևէ պաշտոն ստանձնելու հավակնություններ չունի, ինչը գուցե ոմանց մոտ տպավորություն էր ստեղծել, թե ՀՀԿ-ն այդպիսով հետ է մղվում քաղաքական դաշտից։

Ուստի Սերժ Սարգսյանը բոլորին, բայց նաև ՀՀԿ-ի ներկայիս գործընկերներին հիշեցրել է Հանրապետականի ունեցած ընտրական ռեսուրսի մասին։

Այսինքն՝ Սերժ Սարգսյանն ակնարկում է, որ անկախ ընտրություններին մասնակցությունից՝ իր ունեցած ռեսուրսներով ՀՀԿ-ն կարող է կամ պետք է մասնաբաժին ունենա ընտրություններով ձևավորվելիք քաղաքական ստատուս-քվոյում՝ իշխանության կամ ընդդիմության կարգավիճակով։

Այսպիսով՝ եթե անգամ ՀՀԿ-ն այնուամենայնիվ մինչև վերջ չմասնակցի ընտրություններին (քանի որ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ չի մասնակցելու Նիկոլ Փաշինյանի կազմակերպած որևէ ընտրության), սակայն մասնակցի ընտրական գործընթացին, ստանալու է, ինչ-որ իմաստով, ջոկերի կարգավիճակ․ հաղթանակի շանս կունենա ընդդիմադիր այն ուժը, որին կաջակցի ՀՀԿ-ն՝ ոչ միայն զուտ տարածքային կառույցներով և տեղական ինքնակառավարման մարմինների բազմաթիվ ղեկավարներով՝ քաղաքապետերից մինչև գյուղապետեր, այլև՝ հսկայական կադրային, մտավոր և արտաքին ռեսուրսներով:

Առաջիկա զարգացումները ցույց կտան՝ ընդդիմադիր ուժերից որը կամ որոնք կընդունեն ՀՀԿ-ի խաղի կանոնը։ Քաղաքական այսօրվա դասավորվածության պայմաններում, առանց ՀՀԿ-ի, որևէ մեկին չափազանց դժվար է լինելու շոշափելի արդյունքներ արձանագրել։

ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Դիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում» Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև Լոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակ
Ամենադիտված