Րաֆֆին կկասեցնի «հեղափոխությունը». առջևում ֆլամինգոների բազմացման շրջան է
BlogԱրմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Արդեն 17 օր անցել է այն օրից, երբ հայտնի ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց, որ հեղափոխությունն արդեն սկսվել է: Նախ հայտարարվեց, որ հանրաքվեի գործընթացին կարևորություն չի տրվում, որովհետև մինչև հանրաքվեի քվեարկություն՝ դեկտեմբերի 6-ը, իշխանափոխություն կլինի ու ըստ այդմ՝ քվեարկություն էլ չի լինի, դրանից հետո հայտարարվեց, որ հեղափոխությունը հաղթական ավարտ կունենա դեկտեմբերի 6-ի երեկոյան, իսկ հիմա…
Այժմ հերթը իշխանություններին ուղղված քնքնույշ հորդորների մասին է:Թե ինչ տեղի կունենա առաջիկայում արդեն պարզ է. Րաֆֆին կմեկնի «ամանորյա կայֆերի», Անդրիասը իր «վաստակած» հանգիստը կվայելի ֆլամինգոների ընկերակցությամբ, իսկ Ժիրոն առավելագույնը կանիծի այն օրը, երբ Րաֆֆիների, հմայակների, Անդրիասների հետ «հեղափոխական ճամփա» ընկավ: