«Թուրքն «անհավատներին» մատաղ անելու, իսկ Նովրուզին՝ նաև հրկիզելու սովորություն ունի». ռազմագետը՝ արցախցի տղամարդու հրկիզման դեպքի մասին
BlogՌազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Համակեցության մասին հեքիաթ պատմողներն ի՞նչ կասեն Կարմիր Շուկայի տարածքում Հայ տղամարդու հրկիզված դիակի մասին։ Ի դեպ, ասեմ որ թուրքը, այսպես ասած, «անհավատներին» մատաղ անելու, իսկ Նովրուզին նաև հրկիզելու սովորություն ունի։
Չփորձեք մեր երկիրը հայաթափեք, մտքներիդ ծայրով չանցկացնեք մեզ համոզել, որ ճանապարհների ապաշրջափակումն ու համակեցությունը մեր ապագան է, դա մեր վերջնական կործանում է և այս տարածաշրջանից ընդմիշտ Հայի հետքի վերացման հիմքը»։
Ավելին՝ այստեղ